
Պիցցայի միջուկը կարող է լինել ցանկացած մթերքներից՝ ըստ ձեր նախասիրությունների։ Ես ձեզ կասեմ միջուկի պատրաստման իմ նախըտրած տարբերակը։
Պիցցան այս բաղադրատոմսով հյութալի է ստացվում, խմորը՝ բարակ։ Այս պիցցան երբեք չի ավելանում։
Նախապատրաստեք բոլոր բաղադրիչները պիցցայի խմորի և լցոնման համար:

Կաթը լցնել ամանի մեջ, ավելացնել կես թեյի գդալ աղ և 2 ձու։
Հարիչով կամ պատառաքաղով խառնել։

Ալյուր ցանել և խմոր հունցել։ Խմորը պետք է մի փոքր թանձր լինի, նրբաբլիթներ (ալադի) պատրաստելու համար նախատեսված խմորից։
Ալյուրի քանակը ըստ ցանկության։ Ինձնից պահանջվեց 1,5 բաժակ ալյուր անհրաժեշտ թանձրության խմոր ստանալու համար:

Հիմա անցնենք լցոնման պատրաստմանը։ Երշիկը կտրատում ենք շերտերով։ Երշիկը կարելի է փոխարինել նրբերշիկներով կամ խաշած մսով։
Կտրել լոլիկը կես օղակների տեսքով:

Քերեք պանիրը խոշոր քերիչով։

Ջեռոցի տապակը ծածկում ենք թխաման թղթով։ Թղթի վրա բուսական յուղ քսեք։

Պատրաստվախ նոսր խմորը լցնել բուսայուղով քսած թխման թղթի վրա և գդալով հարթեցնել։

Խմորի վրա լցնել մի քիչ քերած պանիր և դնել երշիկը կան նրբերշիկը։

Հաջորդը, լոլիկի կես օղակներն են:

Տապակը դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե։
Այդ ընթացքում 2 հատ նախօրոք խաշած ձուն անցկացնում ենք խոշոր քերիչով։

15 րոպեն անցնելուց հետո հանում ենք թխման տապակը և պիցցային կետչուպ ենք քսում։

Կետչումի վրայից ցանում ենք քերած ձուն և մնացած քերած պանիրը։

Նորից դնում ենք ջեռոցում և թխում 10 րոպե։

Հանում ենք պատրաստի պիցցան, կտոր-կտոր ենք անում և քանի դեռ տաք է բոլորին կանչում սեղանի մոտ։
