Գրավիոլա

Գրավիոլան (Annona muricata) փոքր մշտադալար ծառ է, որը հասնում է 5 -6 մետր բարձրության։ Գրավիոլայի տերևները փայլուն են, ունեն մուգ կանաչ գույն։ Մանրացված տերևները կծու հոտ են արձակում։

Գրավիոլա
Միրգ Գրավիոլա

Գրավիոլայի պտուղը սրտաձև է մուգ կանաչ գույնի, մեծ, ու քաղցր համով։ Հասած պտուղները դառնում են դեղնավուն։ Պտղի տրամագիծը հասնում է 15-ից 20 սանտիմետրի։ Միջուկը սպիտակ է։
Գրավիոլայի հայրենիքը Հարավային Ամերիկան ​​է: Իսպանախոս երկրներում ծառը կոչվում է «գուանաբանա» (guanabana), Բրազիլիայում՝ «գրավիոլա» (պորտուգալերեն)։

Այս ծառի բոլոր մասերը համարվում են օգտակար և լայնորեն օգտագործվում են առօրյա կյանքում, խոհարարության և բժշկության մեջ։ Կիրառման ամենատարածված մեթոդը գրավիոլայի պտղի հյութն է, որն օգտագործվում է աղիքային որդերի և մակաբույծների դեմ։ Հյութը նաև օգտագործվում է որպես ջերմիջեցնող և կերակրող մայրերի լակտացիան բարձրացնող միջոց։

Ծառի տերևներն ու արմատները օգտագործվում են որպես հակասպազմոդիկ, ինչպես նաև նյարդային խանգարումների ժամանակ։ Դրանք ավելացվում են թեյի մեջ։ Համարվում է, որ գրավիոլայի պտուղը լայն սպեկտրի հակաբիոտիկ է, որը կարող է օգտագործվել սնկերի դեմ և կարգավորում է արյան ճնշումը:

Պտղի միջուկը, տերևներն ու ձիթապտղի յուղը խառնելով՝ ստացվում է միջոց ռևմատիզմի դեմ պայքարելու համար։

Այս մրգի հարազատներն են cherimoya (Annona cherimola) և շաքարավազի խնձորը (Annona squamosa), որոնք նուրբ միջուկով համեղ մրգեր են։

Խոսակցություններն այն մասին, որ գրավիոլայի պտուղները բուժում են քաղցկեղը, պատահական չեն:

Դեռ անցյալ դարի 70-ականներին լուրջ դեղագործական կազմակերպությունը սկսեց ուսումնասիրել գրավիոլայի հակաքաղցկեղային հատկությունները։ Արդյունքում պարզվել է, որ այս բույսում ֆիտոնուտրիենտները գրեթե 10000 անգամ ավելի արդյունավետ են ազդում քաղցկեղի բջիջների վրա, քան այն դեղամիջոցները, որոնք ստացվում են քիմիական սինթեզով։

Մարդու մարմնի առողջ բջիջների առնչությամբ դրանք անվտանգ են։ Եվ որ ամենակարևորն է, գրավիոլայով բուժման ընթացքում բացակայում են կողմնակի ազդեցությունները, որոնք նկատվում են քաղցկեղով հիվանդների մոտ քիմիաթերապիայի ժամանակ։

Ուսումնասիրությունը հայտնաբերել է գրավիոլայի երկու տեսակի ֆիտոքիմիկատներ, որոնք բառացիորեն ոչնչացնում են օրգանիզմի քաղցկեղային բջիջները: Եվ այս արևադարձային մրգի բուժիչ հատկությունների մասին տեղեկատվություն ամբողջ աշխարհում տարածելու փոխարեն, ընկերության ղեկավարները որոշել են լաբորատոր պայմաններում ձեռք բերել այդ ֆիտոքիմիկատները, որոնց դրական արդյունքը ընկերությանը մեծ գումարներ կբերի։

Ավելի քան յոթ տարի պահանջվեց, մինչև նրանք համոզվեցին, որ լաբորատորիաներում ստացված դեղամիջոցը պարզապես չի գործում ինչպես բնական գրավիոլան։ Ուսումնասիրությունը կասեցվել է, սակայն ընկերությունը չի հրապարակել իր ուսումնասիրությունների արդյունքները՝ ֆինանսական վնասներ չկրելու համար, քանի որ նրանք նաև քիմիաթերապիայի համար դեղեր են արտադրում։

20-րդ դարի 90-ական թվականներին ԱՄՆ-ի Փրդյու համալսարանի գիտնականները սկսեցին լրջորեն ուսումնասիրել գրավիոլան։ Արդյունքում պարզվել է, որ այս բույսի բաղադրիչները ոչ միայն արդյունավետորեն բուժում են ուռուցքները, այլև կառուցվածքով նման են չարորակ բջիջներին։

Սա խոսում է այն մասին, որ չարորակ բջիջները պետք է գործ ունենան «թշնամու» հետ, որն իրենց ուժով նույն մակարդակի վրա է:

Մարդու օրգանիզմում չարորակ քաղցկեղային բջիջներն իրենցից հեռու են մղում բուժիչ նյութերը, ինչի արդյունքում դեղամիջոցները ժամանակ չեն ունենում ազդելու չարորակ բջիջների վրա։ Միևնույն ժամանակ, դեզի բջիջները հեռու մղելու համար քացկեղային բջիջներին էներգիա է հարկավոր:

Գրավիոլայից ստացված դեղամիջոցը դադարեցնում է ATP-ի արտադրությունը բջիջներում՝ թողնելով քաղցկեղի բջիջներին առանց էներգիայի՝ թերապևտիկ դեղամիջոցները հեռացնելու համար:
Նորմալ բջիջների համար էներգիայի պակասն այնքան էլ մեծ խնդիր չէ։

1

Հեղինակ

կայքում չէ 6 months

Nubar

7
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 16Գրանցում: 04-08-2021
5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x