
Նուրբ և համեղ բրոկոլիով կրեմ-ապուր՝ սերուցքով։ Թեթև, բուրավետ և շատ օգտակար կերակուր, որը պատրաստվում է ընդամենը մի քանի քայլով։
Նախապատրաստել բոլոր բաղադրիչները։ Իմ բրոկոլին սառեցված է։

Սոխը մանր կտրատել և տապակել կարագի ու բուսական յուղի խառնուրդի մեջ։

Սխտորը մանր կտրատել և ավելացնել սոխին։

Կարտոֆիլը կտրատել փոքր խորանարդիկներով և ավելացնել բանջարեղենին։

Ավելացնել բրոկոլին և խառնել։

Ավելացնել եռացրած ջուր։

Ծածկել կափարիչով և եփել մինչև կարտոֆիլը փափկի։

Մինչ բանջարեղենը եփվում է, պատրաստել սուխարիկները, չորահաց։
Սուխարիկի բաղադրատոմսը կա մեր ալիքում։

Պատրաստ բանջարեղենը առանձնացնել բուլյոնից։

Բանջարեղենը մանրացնել բլենդերով կամ քամիչով։

Մանրացնելիս աստիճանաբար ավելացնել մի քիչ բուլյոն։

Ստացված բանջարեղենի խյուսը վերադարձնել կաթսա։

Բուլյոն ավելացնել՝ ցանկալի խտություն ստանալու համար։

Ավելացնել սև պղպեղ, մուսկատ ընկույզ և աղ։
Խառնել և դնել թույլ կրակի վրա։

Ավելացնել սերուցք, տաքացնել մինչև եռալու սահմանը, բայց չեռացնել։

Վերցնել կրակից։

Մատուցելիս ավելացնել սուխարիկներ և տապակած դդմի սերմեր։
