Ինչպես մաքրել նուռը

Նուռ շատերը սիրում են, բայց չեն ուտում, քանի որ երկար ժամանակ փորփրել նռան մեջ և մեկիկ մեկիկ հանել հատիկները այնքան էլ հարմար չէ։
Բացի դրանից հյութը հոսում և ներկում է մատները և հագուստը։

Այսօր մենք կօգնենք ձեզ արագ և արդյունավետ մաքրել նուռը։ Ստորև ներկայացնում ենք նուռը կեղևից մաքրելու պրոցեսը քայլ առ քայլ նկարներով:

Ցանկալի է մաքրելու ընթացքում գոգնոց կապել՝ հագուստը նռան հյութի պատահական շիթերից պաշտպանելու համար։

Սուր դանակով կտրեք նռան վերևի հատվածը պոչի հետ միասին այնպես, որպեսզի երևան սպիտակ միջնապատերը։
Կեղևի վրա միջնապարերի երկայնքով մակերեսային կտրվածքներ արեք։

Նուռը շրջեք, որպեսզի պոչամասի կտրվածքը հայտնվի ներքևում։
Վերցրեք ճաշի գդալ և սկսեք թակել կեղևը:
Հարվածեցեք վստահ։ Հարվածների հետևանքով նռան հատիկները կսկսեն թափվել ամանի մեջ:
Մի անհանգստացեք, նռան հատիկները չեն վնասվի։

Ցանկալի է, որ այս պրոցեսը կատարվի բարձր պատերով տարայի մեջ։
Ահա և վերջ, նուռը ամբողջությամբ մաքրված է։

Հիշեք, որ թարմ քամած նռան հյութը կարող է վտանգավոր լինել, քանի որ այն ունի մեծ խտություն։ Անպայման ջուր ավելացրե՛ք։

2

Հեղինակ

կայքում չէ 1 year

Ruzanna

9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 31Գրանցում: 28-06-2022
5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x