Տնային տնտեսուհիների շրջանում տավարի ուղեղից ուտեստի պատրաստման հանրաճանաչության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ եփելուց առաջ տավարի ուղեղը պետք է մանրակրկիտ մաքրվի արյունատար անոթներից և թաղանթից։ Ինքնին ուղեղի հյուսվածքները փխրուն և նուրբ են, ինչի պատճառով ուղեղի մաքրելը պահանջում է որոշակի հմտություն:
Այն խոհարարները, ովքեր տրապետում են տավարի ուղեղը ճիշտ մաքրելու հմտությանը, շատ հաճախակի են պատրաստում այս ուտեստը։
Հիշեք, որ ոչ պատշաճ կերպով ուղեղը մշակելու դեմքում, հնարավոր է վնասել հյուսվածքները, և դարձնել պատրաստելու համար ոչ պիտանի գնված ուղեղի կեսից ավելին։
Գնված տավարի ուղեղն դրեք սառցարանում։ Ամբողջովին սառեցնելու կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է, որպեսզի ցածր ջերմաստիճանը ուղեղի նուբ հյոսվածքների հաղորդի որոշակի ամրություն, որը հնարավորություն կտա մաքրելու ընթացքում խուսափել բարդություններից:
Մեկ ցլի կամ կովի ուղեղի (2 կիսագնդեր, ինչպես պատկերված է կցված նկարում) սառցախցիկում սառեցման մոտավոր ժամանակը 20–30 րոպե է։
Այնուհետև ուղեղը հանում ենք սառնարանից և սառը ջրով լվանալուց հետո զգուշորեն հեռացնում ենք թաղանթը։ Եթե ամեն ինչ ճիշտ է արվում, ապա հենց առաջին անգամից թաղանթի հետ միասին մաքրվում են նաև բոլոր փոքր արյունատար անոթները ։
Մաքրելուց հետո ուղեղները պետք է նմանվեն նկարում պատկերվածին։
Փոքր կաթսայի մեջ լցրեք ջուր, աղ՝ ըստ ճաշակի և դրեք տավարի մաքրած ուղեղը։
Կաթսան դնել կրակի վրա և հետևել եփման ընթացքին։
Եփման ընթացքում պարբերաբար գդալով հեռացրեք ջրի մակերեսին առաջացած փրփուրը:
Ջուրը եռալուց հետո շարունակեք եփել մարմանդ կրակի վրա մոտ 10–15 րոպե։
Եփած ուղեղը հանել կաթսայից, դնել ափսեի մեջ։ Մի քիչ սպասեք, որ ամբողջ ջուրը հոսի ոլորապտույտներից։
Սուր դանակով ուղեղները կտրեք շերտերի, ինչպես նկարում է։
Տապակը բուսայուղ լցնել և տաքացնել։ Զգուշորեն դնել տաքցած տապակի մեջ տավարի ուղեղի կտորները։
Տապակել ուղեղի կտորները երկու կողմից մինչև ոսկե-դարչնագույն երանգ ստանալը: Յուրաքանչյուր կողմից տապակելու համար կպահանջվի մոտ 5 րոպե։
Ցանկության դեպքում տապակման վերջում կարելի է աղացած պղպեղով համեմել։
Տապակը վերցնում ենք կրակից և տապակած ուղեղի կտորները տապակից տեղափոխում ափսե։ Կանաչին կտրատել և շաղ տալ ուտեստի վրա։
Տավարի տապակած ուղեղը լավագույնս մատուցվում է տաք վիճակում:
բաղադրիչ
Directions

Առաջարկում եմ այս ուտեստը քննարկել ֆորումում։
I have never cooked beef brains, but the photo shows that this is a delicious dish.
You’re right. They are very tasty and unique)))