Դիտում 255
ՀմտությունՄիջինՊատրաստում1 ժ 40 ր
Բաղադրիչներ
1 հատ թարմ հավԻմ ընտրած հավը կշռում է համարյա 2 կգ։
1 կգ․ լոլիկ
2 հատ քաղցր պղպեղ
1 կգ․ սոխ
1 ճշ/գ․ տոմատի մածուկ
2 ճշ/գ․ քաղցր աջիկա Աջիկայի ընտրությունը ըստ ճաշակի։ Եթե նախընտրում եք կծու ուտեստ, ավելացրեք կծու աջիկա։
5 պճեղ սխտոր
1 թ/գ․ չոր կծու աջիկա
1 թ/գ․ ուցխո-սունելի համեմունք
1 թ/գ․ աղացած համեմ
1 թ/գ․ աղացած կարմիր պղպեղ
1 թ/գ․ աղացած սև պղպեղ
100 գ․ թարմ կանաչիԵս օգտագործել եմ մաղադանոս, ռեհան և համեմ։
80 մլ․ բուսայուղ
3 թ/գ․ աղ
Չախոխբիլին թռչնամսից համեղ ուտեստ է, ազգային վրացական խոհանոցից։ Ուտեստի առանձնահատկությունն այն է, որ հավը 15-20 րոպե նախնական տապակում են քիչ քանակությամբ յուղի մեջ։
Չախոխբիլիու պատրաստման քայլերը
1Նախապատրաստել բոլոր բաղադրիչները։

2Հավի միսը լավ լվացեք և կտրեք ստանդարտ կտորների:

3Հավի միսը մարինացրեք՝ ավելացնելով մեկ թեյի գդալ չոր կծու աջիկա:

4Խառնել և թողնել մարինացվի 20 րոպե։
Մեծ կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել հավի կտորները մինչև դարչնագույնը կեղև առաջանա:
Ես տապակեցի միջին կրակի վրա 10 րոպե յուրաքանչյուր կողմից:

5Մինչ հավը տապակվում է, մաքրել սոխը և կտրտել կեսաօղակների տեսքով։
Լոլիկի կեղևը մաքրելու համար կենտրոնում դանակով գիծ քաշել, վրան լցնել եռման ջուր և թողնել 5 րոպե։
Բուլղարական քաղցր պղպեղը մաքրել և կտրատել շերտերով։

6Պղպեղը կրտելուց հետո լոլիկի կեղևները հանում ենք։
Մաքրած լոլիկները կտրտել փոքր խորանարդի տեսքով։

7Տապակած հավի կտորները հանում ենք թավայից։

8Նույն թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա 6-7 րոպե տապակել մանրացված սոխը։

9Ավելացնել տոմատի մածուկ և քաղցր աջիկա:

10Ավելացնել ուցխո-սունելի, աղացած կարմիր պղպեղ և աղացած համեմ։

11Խառնել և թավայի մեջ ավելացնել հավի կտորները։

12Ավելացնել թարմ աղացած սև պղպեղ, ապա մանրացրած բուլղարական պղպեղը։
Դեռևս խառնեու կարիք չկա։
Եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով 10 րոպե։

13Ավելացնել կտրտած լոլիկը։ Այս պահին նույնպես խառնել պետք չէ:
Եփել կափարիչով ծածկված վիճակում ևս 10 րոպե։

14Բացեք կափարիչը և խառնեք ուտեստը։
Եփել միջին կրակի վրա ևս 20 րոպե՝ կափարիչով ծածկված։

15Թարմ կանաչին մանր կտրտել։ Ես վերցրել եմ համեմ, մաղադանոս և ռեհան։
Սխտորը մանր կտրտել։

16Փորձեք աղը և անհրաժեշտության դեպքում ավելացրեք։
Այնուհետև ավելացնել մանր կտրատած կանաչին ու սխտորը։
Փակեք կափարիչը և անջատեք կրակը։

17Թողեք ծածկված վիճակում 30 րոպե, որպեսզի համերը բացվեն

18Մատուցելիս չախոխբիլիի վրա լցնել մանրացված կանաչի։

19Չախոխբիլին լավ համադրվում է կարտոֆիլի պյուրեի կամ խաշած բրնձի հետ։

բաղադրիչ
Բաղադրիչներ
1 հատ թարմ հավԻմ ընտրած հավը կշռում է համարյա 2 կգ։
1 կգ․ լոլիկ
2 հատ քաղցր պղպեղ
1 կգ․ սոխ
1 ճշ/գ․ տոմատի մածուկ
2 ճշ/գ․ քաղցր աջիկա Աջիկայի ընտրությունը ըստ ճաշակի։ Եթե նախընտրում եք կծու ուտեստ, ավելացրեք կծու աջիկա։
5 պճեղ սխտոր
1 թ/գ․ չոր կծու աջիկա
1 թ/գ․ ուցխո-սունելի համեմունք
1 թ/գ․ աղացած համեմ
1 թ/գ․ աղացած կարմիր պղպեղ
1 թ/գ․ աղացած սև պղպեղ
100 գ․ թարմ կանաչիԵս օգտագործել եմ մաղադանոս, ռեհան և համեմ։
80 մլ․ բուսայուղ
3 թ/գ․ աղ
Directions
Չախոխբիլիու պատրաստման քայլերը
1Նախապատրաստել բոլոր բաղադրիչները։

2Հավի միսը լավ լվացեք և կտրեք ստանդարտ կտորների:

3Հավի միսը մարինացրեք՝ ավելացնելով մեկ թեյի գդալ չոր կծու աջիկա:

4Խառնել և թողնել մարինացվի 20 րոպե։
Մեծ կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել հավի կտորները մինչև դարչնագույնը կեղև առաջանա:
Ես տապակեցի միջին կրակի վրա 10 րոպե յուրաքանչյուր կողմից:

5Մինչ հավը տապակվում է, մաքրել սոխը և կտրտել կեսաօղակների տեսքով։
Լոլիկի կեղևը մաքրելու համար կենտրոնում դանակով գիծ քաշել, վրան լցնել եռման ջուր և թողնել 5 րոպե։
Բուլղարական քաղցր պղպեղը մաքրել և կտրատել շերտերով։

6Պղպեղը կրտելուց հետո լոլիկի կեղևները հանում ենք։
Մաքրած լոլիկները կտրտել փոքր խորանարդի տեսքով։

7Տապակած հավի կտորները հանում ենք թավայից։

8Նույն թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա 6-7 րոպե տապակել մանրացված սոխը։

9Ավելացնել տոմատի մածուկ և քաղցր աջիկա:

10Ավելացնել ուցխո-սունելի, աղացած կարմիր պղպեղ և աղացած համեմ։

11Խառնել և թավայի մեջ ավելացնել հավի կտորները։

12Ավելացնել թարմ աղացած սև պղպեղ, ապա մանրացրած բուլղարական պղպեղը։
Դեռևս խառնեու կարիք չկա։
Եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով 10 րոպե։

13Ավելացնել կտրտած լոլիկը։ Այս պահին նույնպես խառնել պետք չէ:
Եփել կափարիչով ծածկված վիճակում ևս 10 րոպե։

14Բացեք կափարիչը և խառնեք ուտեստը։
Եփել միջին կրակի վրա ևս 20 րոպե՝ կափարիչով ծածկված։

15Թարմ կանաչին մանր կտրտել։ Ես վերցրել եմ համեմ, մաղադանոս և ռեհան։
Սխտորը մանր կտրտել։

16Փորձեք աղը և անհրաժեշտության դեպքում ավելացրեք։
Այնուհետև ավելացնել մանր կտրատած կանաչին ու սխտորը։
Փակեք կափարիչը և անջատեք կրակը։

17Թողեք ծածկված վիճակում 30 րոպե, որպեսզի համերը բացվեն

18Մատուցելիս չախոխբիլիի վրա լցնել մանրացված կանաչի։

19Չախոխբիլին լավ համադրվում է կարտոֆիլի պյուրեի կամ խաշած բրնձի հետ։

Հեղինակ
9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 33Գրանցում: 28-06-2022