Բնական մեղր

Մեղր բանկայի մեջ

Մեղրը քաղցր և հաճելի մթերք է, որի օգտակար հատկությունների մասին կարելի է անվերջ խոսել: Նա կօգնի ձեզ բոլոր հիվանդությունների դեպքում:
Մեղրը իր մեջ պարունակում է 65–80% փոխակերպված շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա), 1–5% սախարոզա, 2–10% դեքստրին, 0․1% ազոտային նյութեր, օրգանական թթուներ, 0․1–0․2% հանքանյութեր, վիտամիններ և 15–20% ջուր։

Մեծ քանակությամբ շաքարների առկայությունը պայմանավորում է մեղրի քաղցր համն ու բարձր խտությունը։

Բնական մեղրը քաղցր, մածուցիկ հեղուկ զանգված է, որը ստացվում է մեղուներից։
Միայն մեղուներն են կարողանում ծաղիկներից հավաքված նեկտարը վերածել մեղրի։

Մեղրի գույնը կարող է լինել թափանցիկից մինչև սև և ներառել հետևյալ գույները՝ բաց դեղին, կիտրոնի դեղին, ոսկեգույն, շագանակագույն և այլն: Դա կախված է նեկտարի մեջ ներկող նյութերի պարունակությունից:

Մեղրի գույնը չի կարող նրա տեսակի ցուցիչ լինել, քանի որ մի տեսակի մեղրաբույսից հավաքված մեղրը կարող է տարբեր երանգներ ունենալ։

Մեղրի համն ու բույրը կախված է նաև այն բույսերից, որոնց ծաղիկները նեկտարի աղբյուր են դարձել։ Համի և բույրի այս համադրությունը որոշում է այն, ինչ կոչվում է “մեղրի փունջ”: Այս հատկանիշներից ելնելով կարելի է որոշել մեղրի տեսակը։
Բնական մեղրը բաժանվում է 2 տեսակի՝ ծաղկի մեղր և մեղրացողի մեղր։

Բնական մեղր
Բնական մեղր

ԾԱՂԿԻ ՄԵՂՐ

Ծաղկի մեղրը կարող է լինել.

  1. Մոնոֆլորալ – այսինքն՝ մեղուների կողմից մեկ տեսակի ծաղիկներից հավաքված նեկտարը է օգտագործվում  այս տեսակի մեղրի ստացման համար։
  2. Պոլիֆլորալ – մեղր՝ մշակված բազմատեսակ ծաղիկների նեկտարից:

ՄԵՂՐԱՑՈՂԻ ՄԵՂՐ

Մեղրացողի մեղր մեղուները հավաքում են այն շաքարային նյութերից, որոնք արտազատում են որոշ բույսերի տերևներ։
Մեղրացող առաջանում է նաև տերևների վրա բնակվող և բույսերի հյութով սնվող որոշ միջատների արտազատումներից և կղանքից:

Մեղրացողի մեղրն իր քիմիական բաղադրությամբ քիչ է տարբերվում ծաղկի մեղրից։

Սովորաբար մեղուները  մեղրը առաջին հերթին հավաքում են ծաղիկներից, բայց երբ տվյալ վայրում տվյալ պահին նեկտարի պակաս է զգացվում, նրանք սկսում են մեղր հավաքել նաև մեղրացողից։

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄԵՂՐ

Շատ հաճախ առևտրի կետերում վաճառվում է նաև արհեստական մեղր։ Արհեստական ​​մեղրը պատրաստվում է արդյունաբերական պայմաններում։ Սովորաբար այս տեսակի մեղրի պատրաստման համար օգտագործում են եղեգի կամ ճակնդեղի շաքարավազ, եգիպտացորեն, ձմերուկ և սեխի հյութ։ Գունավորման համար օգտագործում են թեյի թուրմ, Սուրբ Հովհաննեսի (зверобой) ծաղիկ և այլն։
Արդյունքում ստացվում է քաղցր զանգված, որն իր տեսքով և համով դժվար է տարբերել բնական մեղրից, սակայն այն ի տարբերություն բնական մեղրի, գդալից հոսում է ընդհատվող հոսքով։

Արհեստական ​​մեղրը զիջում է բնականին օգտակար հատկություններով և գնով։ Արհեստական ​​մեղրը կարող է օգտագործվել որպես քաղցր նյութ, որը փոխարինում է բնական մեղրին և անվնաս մարդու առողջության համար։

ԿԵՂԾ ՄԵՂՐ

Գոյություն ունի նաև մեղրի մի տեսակ, որը կոչվում է “կեղծ մեղր“։ Կեղծ մեղր կգնեք, եթե չգիտեք, թե ումնից եք մեղր գնում։ Սովորաբար նման մեղրը մեծ տարաներով վաճառվում է շուկայականից ցածր գնով։ Այն պատրաստվում է շաքարի, մրգերի և բանջարեղենի հյութերի խառնուրդից ՝ տարբեր համային և գունային հավելումներով։

Հաճախ “կեղծ մեղր” վաճառողները իրենց կեղծված մեղրը ծածկում են բնական մեղրի շերտով, որը թույլ են տալիս դյուրահավատ գնորդին համտեսել։

Միայն բնական մեղրը կարող է շաքարակալել կամ բյուրեղանալ:

Շաքարակալում է կոչվում մեղրի հեղուկ վիճակից բյուրեղային վիճակի անցնելու պրոցեսը։ Շաքարակալումով պայմանավորված մեղրը չի կորցնում իր համային ու բուժիչ հատկությունները։

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեղրը շատ մեծ բուժիչ ազդեցություն ունի։ Մեղրի մեջ պարունակվող շաքարն օգնում է նվազեցնել արյան մեջ պարունակվող խոլեստերինը։ Մեղրը լայնացնում է արյունատար անոթները, վերացնում է աղեստամոքսային տրակտի բորբոքային պրոցեսները։

Մեղրն օգնում է ամրացնել մկանային և նյարդային համակարգը, յուրացնել սպիտակուցները։ Մեղրը ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը, ունի հակամանրէային հատկություն, արդյունավետ բուժում վերքերը և նվազեցնում այտուցները։

Մեղրը նաև գործում է որպես ցավազրկող և օգտագործվում է որպես հակաթույն սնկով և ալկոհոլով թունավորվելու դեպքում:

Մեղրը մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում է վերականգնողական գործընթացները, թեթևացնում է մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, լավացնում է հիշողությունը և օգնում է գլխացավերի դեպքում։ Ունի հանգստացնող ազդեցություն: Օգնում է անքնության ժամանակ։

Այս բնական մթերքը բարենպաստ ազդեցություն է ունենում նաև սրտանոթային համակարգի վրա։

ՄԵՂՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Եկեք խոսենք մեղրի ամենատարածված տեսակների մասին: Սկսենք նրանից, որ “մայիսյան” կոչվող մեղրի տեսակ չկա։ Սա կարող է միայն նշանակել, որ մեղրը փեթակներից վերցվել է այս տարվա մայիսին, իսկ նեկտարը մեղուները հավաքել են այս ընթացքում ծաղկած բույսերից։

Բույսերի ծաղկման ժամանակը կախված է տվյալ տարվա գարնան բնույթից, դրանց աճի շրջանից։ Եթե ​​հունիսի սկզբին ինչ-որ մեկը ձեզ առաջարկի թարմ լորենու մեղր, մի հավատացեք դրան: Փաստն այն է, որ առավել բարենպաստ պայմաններում լորենին սկսում է ծաղկել միայն հունիսի կեսերին:

Այժմ խոսենք մեղրի որոշ տեսակների մասին և նշենք ծաղկման մեկնարկի ժամկետները:

Ակացիայի մեղր

Հավաքվում է սպիտակ ակացիայի ծաղիկներից, թափանցիկ է: Դասվում է լավագույն տեսակների շարքին: Օգտագործում են որպես ընդհանուր դիմադրողականության բարձրացման, անքնության, աղեստամոքսային տրակտի, լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում։

Ակացիայի մեղր
Ակացիայի մեղր

Ծաղկման սկզբի վերջնաժամկետները՝ դեղին ակացիայի համար՝ 28.04 – 6.05, ծաղկման տեւողությունը 12–14 օր, իսկ սպիտակ ակացիայի համար՝ 15.05 – 12.06, տեւողությունը՝ 14–20 օր։

Տերեփուկի մեղր

Տերեփուկի (васильковый) մեղր մեղուները հավաքում են կապույտ ծաղիկներից։ Դաշտային տերեփուկը բուրավետ բույս է: Հեղուկ տեսքով մեղրն ունի կանաչադեղնավուն գույն, նուշանման հոտ և մի փոքր դառը համ։

Տերեփուկի մեղր
Տերեփուկի մեղր

Տերեփուկի սկզբնական ծաղկման ժամանակը` 26.06 – 13.07: Ծաղկման ժամանակը՝ 46 օր։

Հավամրգի մեղր

Հավամրգի (вересковый) մեղր մեղուները հավաքում են մշտադալար վարդագույն թփի փոքրիկ վարդագույն ծաղիկներից։

Հավամրգի մեղր
Հավամրգի մեղր

Մեղրը պատկանում է ցածր տեսակի մեղրների շարքին, ունի մուգ դեղին և կարմրաշագանակագույն գույն՝ թույլ բույրով և դառը համով։
Այս մեղրը կարող է խտանալ մինչև դոնդող, բայց լավ չի բյուրեղանում:

Սկզբնական ծաղկման ժամանակը՝ 2.05 – 30.07։ Ծաղկման ժամանակը՝ 60 – 80 օր է։

Հնդկացորենի մեղր

Ստացվում է հնդկաձավարի ծաղիկներից հավաքված նեկտարից։ Հեղուկ վիճակում ունի մուգ դեղինից կարմիր երանգով մինչև շագանակագույնի հասնող գույն։ Ունի յուրահատուկ համ և բույր։

Հնդկացորենի մեղր
Հնդկացորենի մեղր

Բյուրեղացման ժամանակ այն վերածվում է մածուցիկ զանգվածի։ Խորհուրդ է տրվում օգտագործել անեմիայի ժամանակ։

Սկզբնական ծաղկման ժամանակը՝ 18.06 – 20.07: Ծաղկման ժամանակը՝ 30 – 40 օր է։

Իշառվույտի մեղր

Իշառվույտի (донниковый) մեղրը դասվում է մեղրի լավագույն տեսակներին։ Հեղուկ վիճակում ունի բաց սաթից սպիտակ գույն, հնարավոր է թեթև կանաչավուն երանգով։
Այն ունի յուրահատուկ հաճելի համ, երբեմն դառը, իսկ բույրը հիշեցնում է վանիլի հոտը։

Իշառվույտ մեղր
Իշառվույտ մեղր

Այս մեղրը դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա։ Խորհուրդ է տրվում նաև մրսածության, շնչառական հիվանդությունների, գլխացավերի և անքնության դեպքում։

Սկզբնական ծաղկման ժամանակը՝ դեղին իշառվույտ 16.06 – 26.06: Սպիտակ իշառվույտ ՝ 20.06 – 5.07. Ծաղկման ժամանակը՝ դեղինը՝ 45 – 50 օր, սպիտակը՝ 25 – 30 օր։

Շագանակի մեղր

Մեղրի այս տեսակը հավաքվում է ձիու շագանակենու (ձիակասկ, վայրի շագանակ) ծաղիկներից: Հեղուկ տեսքով այն հիմնականում թափանցիկ է, թույլ բույրով և դառը համով։ Արագ բյուրեղանում է։

Շագանակի մեղր
Շագանակի մեղր

Ունի հակաբակտերիալ հատկություն։ Խորհուրդ է տրվում օգտագործել երիկամների և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։
Պատկանում է ցածր տեսակի մեղրների դասին։

Երեքնուկի մեղր

Ստացվում է երեքնուկի ծաղիկների նեկտարից։ Մեղրը բարձրորակ է։ Այն ունի բաց, գրեթե անգույն, երբեմն կանաչավուն երանգ։

Երեքնուկի մեղր
Երեքնուկի մեղր

Երեքնուկի մեղրը ունի նուրբ բուրմունք և յուրահատուկ համ։ Օժտված է բոլոր բուժիչ հատկությունները և արագ բյուրեղանում է։

Ծաղկման սկիզբը 10.05-ից 06.05: Ծաղկման ժամանակը 22 – 35 օր է։

Լորենու մեղր

Լորենու մեղր մեղուները հավաքում են լորենու ծաղիկների նեկտարից։ Մեղրի այս տեսակը լավագույններից է: Հեղուկ տեսքով մեղրը թափանցիկ է, ունի մի փոքր դեղնավուն երբեմն կանաչավուն երանգ։ Այն քաղցր է և ունի հաճելի համ և բույր։

Լորենու մեղր
Լորենու մեղր

Լորենու մեղրը ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություն։ Օգտագործվում է երիկամների և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։

Սկզբնական ծաղկման ժամանակը` 13.06 – 18.07: Ծաղկման ժամանակը 12 – 14 օր է։

Մարգագետնային մեղր

Սա մարգագետնային խոտերի մեղրն է՝ հավաքված մարգագետնի ծաղիկների նեկտարից։ Հեղուկի տեսքով այն ունի ոսկեգույն դեղինից մինչև մուգ շագանակագույն գույն, հաճելի համ և յուրահատուկ բուրմունք։

Մարգագետնային մեղր
Մարգագետնային մեղր

Մարգագետնային մեղրն ունի դիմադրողականություն բարձրացնող և հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում է աղիների և լյարդի աշխատանքը։

Արևածաղկի մեղր

Արևածաղկի մեղրը հեղուկ վիճակում ունի ոսկե դեղին գույն, քաղցր, թեթևակի թթու համ, բայց շատ թույլ բուրմունք: Այն արագ բյուրեղանում է, բայց չի կորցնում իր բուժիչ և սննդարար հատկությունները։

Սկզբնական ծաղկման շրջանը՝ 05․07 – 22․07։ Ծաղկման ժամանակը՝ 25 – 30 օր է։

Ծաղկի մեղր

Ծաղկի մեղրը համատեղում է տարբեր բույսերի նեկտարները։ Այն չունի կոնկրետ գույն, նրա գույնը կարող է տարբեր լինել բացից մինչև մուգ դեղին։

Ծաղկի մեղր
Ծաղկի մեղր

Բույրն ու համը նույնպես տարբերվում են նուրբ, հաճելիից մինչև կծու:

Քարի մեղր

Ստացվում է Աբխազիայի լեռնային շրջանների վայրի մեղուներից։ Այն ունի ցածր ջրի պարունակություն, խտությունը մոտենում է կարամելի խտությանը։

Քարի մեղր
Քարի մեղր

Նման մեղրը պահպանվում է երկար ժամանակ։

Բջջային մեղր

Այս տեսակի մեղրը սովորաբար վաճառվում է կտրված բջիջներով և պարունակում է լրացուցիչ կենսաբանական ակտիվ նյութեր՝ ծաղկափոշի, պրոպոլիս, վիտամիններ և մոմ:

Բջջային մեղր
Բջջային մեղր

Նման մեղրի օգտագործմամբ օրգանիզմից դուրս են բերվում թունավոր նյութերը։ Ծամելու ընթացքում ատամները մաքրվում են, իսկ բերանի խոռոչը ախտահանվում։

ՄԵՂՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ և ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Մեղրը պետք է պահել մաքուր և ամուր փակված ապակե տարայի մեջ, քանի որ մեղրը հիգրոսկոպիկ է և կարող է կլանել օտար հոտերն ու խոնավությունը։ Ցանկալի է մեղրով լցված տարան պահել մութ տեղում:

Ամրապնդեք ձեր առողջությունը մեղրով, բայց ողջամիտ սահմաններում։ Ե՛վ բուժական, և՛ պրոֆիլակտիկ նպատակներով խորհուրդ է տրվում ընդունել օրական 60 – 100 գ մեծահասակների համար, 30 – 50 գ՝ մինչև 12 տարեկան երեխաների համար կամ օգտագործել 0,5 – 1 գ մեղր՝ 1 կգ մարդու մարմնի քաշի դիմաց հաշվարկով, անկախ տարիքից։

Սովորաբար մեղրն ընդունում են օրական երկու անգամ կամ գիշերը ավելի հանգիստ քնելու համար՝ նախապես այն լուծելով ջրի, կաթի կամ բուսական թուրմի մեջ։ Պետք է հաշվի առնել, որ մեղրը բարձր կալորիականությամբ մթերք է՝ 100 գ մեղրը պարունակում է 340 կիլոկալորիա։
Ամեն ինչը լավ է ողջամտության սահմաններում:

1

Հեղինակ

կայքում չէ 8 months

Aram

4
Կարծիքներ: 3Հրապարակումներ: 2Գրանցում: 18-06-2022
5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
guest
1 Comment
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Մարգո
Մարգո
7 ամիս առաջ

Անհրաժեշտ ինֆորմացիա ստացա։ Շնորհակալ եմ։

0
1
0
Would love your thoughts, please comment.x