Թվում է, թե ամեն ինչ պարզ է անունը կարադալուց, որ պղպեղը մեզ մոտ բերվել է արևոտ Բուլղարիայից: Բայց ոչ, նա ծագումով մեքսիկացի է, ինչի մասին վկայում են հին հնդկական բնակավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերված բույսերի սերմերը։
Այնտեղ, նույնիսկ մեր ժամանակներում այս պղպեղը կարելի է գտնել վայրի բնության մեջ, և այն աճում է որպես բազմամյա բույս:
Պատմությունը ցույց է տալիս, որ Քրիստոֆեր Կոլումբոսն առաջինն էր, ով հանդիպեց այս բույսին, երբ առաջին անգամ նավարկեց Ամերիկա:
Քաղցր պղպեղի ճանապարհը դեպի մեզ անցնում էր Թուրքիայով: Այո, այո, “քաղցր” – այդպես են անվանում ամբողջ աշխարհում այս պղպեղը: Եվ մենք այն անվանում ենք “բուլղարական”, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ բուլղարացի գիտնականների բավականին մեծ ներդրում ունեն այս բույսի սելեկցիոն զարգացման վրա։
Պետք է ասել, որ քաղցր պղպեղը զարմանալիորեն համեղ և առողջարար բանջարեղեն է, շատ բուրավետ: Այն կարելի է քաղցր համարել միայն դառի հետ համեմատելով։ Քաղցր պղպեղը պարունակում է աննշան քանակի շաքար։
Հասած պղպեղը լինում է կարմիր, դեղին և նարնջագույն գույներով: Կանաչ գույնը վկայում է նրա անհասության մասին, բայց նույնիսկ այս տեսքով այն օգտակար է և կարելի է ուտելո։
Բուլղարական պղպեղը համարվում է չեմպիոն վիտամին C-ի պարունակության քանակով։ Պղպեղում վիտամին C-ն ավելի շատ է, քան կիտրոնում։ Վիտամինի քանակը պղպեղում կրկնակի գերազանցում է մարդու օրգանիզմի համար պահանջվող վիտամինի օրական չափը:
Կարմիր պղպեղը պարունակում է ավելի շատ վիտամին A, քան դեղինը և նարնջագույնը, և նույնիսկ ավելի շատ, քան գազարը:
Դեղինը շատ հարուստ է կալիումով և ֆոսֆորով։ Կանաչը մաքրում է արյունը և օգնելով հեռացնել խոլեստերինը։
Բուլղարական պղպեղը, ինչպես և բոլոր բանջարեղենները, ցածր կալորիականություն ունի։ Ամենաքիչ կալորիա պարունակում է կանաչ պղպեղը՝ ընդամենը 18 կկալ 100 գ-ում:
Կարելի է եզրակացնել, որ կարմիր բուլղարական պղպեղի կանոնավոր օգտագործումը կօգնի բարելավել տեսողությունը, ինչպես նաև մաշկի գույնը, եղունգների և մազերի ամրությունը։ Դեղինը օգտակար կլինի սրտանոթային հիվանդությունների, երիկամների, ինչպես նաև երեխաների համար, հատկապես ակտիվ աճի փուլում։
Բոլոր սորտերի պղպեղը կօգնի ամրապնդել իմունային համակարգը և արյան անոթները, հաջողությամբ վերականգնել օրգանիզմը հիվանդությունից հետո: Այն ունի նաև ռադիոնուկլիդները հեռացնելու հատկություն։
Եթե դուք ապրում եք բարձր ճառագայթում ունեցող տարածքում, ապա այս անուշահոտ բանջարեղենը միսշտ պետք է լինի ձեր սեղանին:
Պղպեղը նպաստում է նաև ուրախության հորմոնի՝ սերոտոնինի ձևավորմանը, հետևաբար այն համարվում է մելամաղձոտության և քրոնիկական հոգնածության դեմ պայքարելու հաջող միջոց։
Առավելագույն օգուտ ստանալու համար այս խրթխրթան, գեղեցիկ բանջարեղենը կերեք հում վիճակում: Այն հիանալի կերպով լրացնում է թարմ վարունգի, լոլիկի, Պեկինի և սպիտակ կաղամբի աղցանները:
Այնուամենայնիվ, հիշեք, որ կան որոշ սահմանափակումներ:
Առանց ջերմային մշակման պղպեղը չպետք է ուտեն ստամոքսի և բարակ աղիքի բորբոքային հիվանդություններ, էրոզիվ գաստրիտ կամ խոց ունեցող մարդիկ։
Զգուշությամբ, փոքր քանակությամբ այն պետք է օգտագործեն առիթմիայով և էպիլեպսիայով տառապողները։
Բուլղարական պղպեղը իր մեջ թունաքիմիկատներ կուտակելու հատկություն ունի, ուստի ավելի լավ է գնել այն այնպիսի արտադրողից, որին վստահում եք:
Գնելիս ուշադրություն դարձրեք բանջարեղենի արտաքին տեսքին։ Նրա մաշկը պետք է լինի չոր, մի փոքր փայլուն, առանց որևէ շերտի, բծերի և ճաքերի։ Վառ և հարուստ գույնը խոսում է նրա թարմության մասին։
Միևնույն ժամանակ, պղպեղի անբնական գեղեցկությունը պետք է զգուշացնի ձեզ, որ այն հավանաբար աճեցվել է տեխնոլոգիայի խախտմամբ և կարող է պարունակել վնասակար նյութեր:
Պղպեղից պատրաստվում է գեղեցիկ և համեղ ուտեստ՝ լեչո։
Եվ ևս մեկ հետաքրքիր փաստ բուլղարական պղպեղի մասին։ Գիտնականները պարզել են, որ մոլի ծխողների մոտ առկա է վիտամին A-ի սուր պակաս: Սա նրանց քաղցկեղի պատճառներից մեկն է: Պարզվում է, որ բուլղարական պղպեղի վրա հիմնված դիետան կարող է նվազեցնել ծխողների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը։