Տնական լեչո պատրաստելու համար անհրաժեշտ է ընտրել հաստ պատեր ունեցող փարթամ, տարբեր գույների քաղցր պղպեղ (բուլղարական պղպեղ)։ Հաշվի առեք, որ կարմիր գույնը պետք է լինի անպայման և հանարավորինս շատ, մանացած գույների համեմատությամբ։
Տոմատի մածուկը կարելի է պատրաստել ինքնուրույն։ Դրա համար անհրաժեշտ է 1 կգ լավ հասած պոմիդորը մաքրել կաշվից և մանրացնել բլենդերի մեջ կամ մսաղացի օգնությամբ։
Պղպեղը լավ լվացեք և հեռցրեք սերմերը։
Կտրտել կարելի է ցանկացած ձևով, բայց ավելի ճիշտ է 1 սմ նեղ շերտերով կտրատել, այնպես, ինչպես պատկերված է նկարում։
Անցեք սոուսի պատրաստմանը։
Խառնեք իրար տոմատի մածուկը, ձիթայուղը, շաքարավազը, աղը և համեմունքները։ Այս ամենը լցրեք կաթսայի մեջ և սկսեք տաքացրեք։
Երբ սոուսը սկսի եռալ, ավելացրեք նախապատրաստած քաղցր պղպեղը և թույլ կրակի վրա շարունակեք եռացնել ևս 5 րոպե։
Այսքանով պղպեղով լեչոյի պատրաստումը ավարտվում է։ Մնում է այն լցնել չոր, մաքուր, մանրեազերծված բանկաների մեջ և փակել։
Եթե կտրատված պղպեղը ամբողջությամբ սոուսի կաթսայի մեջ չտեղավորվի, կարելի է լեչոն եփել 2 չափաբաժնով։ Երբ առաջին մասը պատրաստ լինի, լցրեք բանկաների մեջ, որից հետո միայն հաթսայի մեջ լցրեք երկրորդ մասը։
Բանկաների մեջ լեչոն լցրեք հնարավորինս խիտ, որից հետո միայն ավելացրեք եռման աստիճանում գտնվող սոուսը։ Սոուսը լցրեք այնքան, որ այն ծածկի պղպեղը։
Բանկաներում փակված պղպեղով լեչոն անհրաժեշտ է պահել ոչ տաք, զով տեղում, նկուղում։
բաղադրիչ
Directions