Վաֆլի խմոր

Վարկանիշ
Վաֆլի թերթեր
ՀմտությունՄիջինՊատրաստում15 ր
Խմորի բաղադրիչները
 ալյուր
 մարգարին կամ կարագ
 շաքարավազ
 կաթ
 սոդա
 աղ

Վաֆլի խմորեղենը հրուշակեղենի արտադրանքի մեջ ամենատարածվածներից է: Վաֆլի պատրաստելու հարյուրավոր բաղադրատոմսեր կան։ Այսօր մենք կփորձենք ձեզ ներկայացնել վաֆլի խմոր պատրստելու (մեր կարծիքով ամենահայտնի) խոհարարական բաղադրատոմսերը:

Վաֆլի խմոր պատրաստելու առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում։ Ինչպես նաև պետք է օգտագործել փափուկ կարագը կամ մարգարին (ավելի լավ է, իհարկե, կարագ օգտագործել)։

Գրեթե բոլոր բաղադրատոմսերում ձուն նախ հարում են շաքարավազի, սոդայի ու աղի հետ, հետո ավելացնում են կաթ կամ ջուր, իսկ վերջում ալյուր։

Վաֆլի խմորը պետք է թխել երկաթե վաֆելնիցայի մեջ, որին, ամենայն հավանականությամբ, պետք է բուսական յուղ քսել (տես հրահանգները):
Վաֆլի թերթերը թխում ենք նախապես տաքացված վաֆլի արդուկի մեջ՝ դնելով մեկ ճաշի գդալ խմոր և հարթեցնելով, այնպես, ինչպես պատրստում են բլինչիկները։

Հաջորդիվ յուրաքանչյուր քայլում ձեզ կներկայացնենք վաֆլի խմորի մեկ բաղադրատոմս։

Վաֆլի խմոր պատրաստելու բաղադրատոմսեր
1

Վաֆլի խմոր "Սիրելի"

- ձու – 1 հատ,
- հատիկավոր շաքար – 0,5 ճ.գ,
- փափուկ մարգարին – 50 գ,
- մի պտղունց աղ,
- սոդա – 0,5 թեյի գդալ,
- մաղած ալյուր – 1,5 բաժակ,
- մեկ բաժակ կաթ։

Այս բաղադրատոմսով ստացված վաֆլի խմորն իր թանձրությամբ նման է թթվասերին։

ՎԱֆլի խմոր թանձր

2

Խմոր "Տնական վաֆլի"

- կարագ կամ մարգարին – 250 գր,
- շաքարավազ – 200 գր,
- ձու – 6 հատ,
- ալյուր – 0,5 կգ,
- սոդա – 0,5 թեյի գդալ,
- կիտրոնի միջուկ – 1 պտղունց,
- վանիլին ըստ ճաշակի,
- կաթը ավելացրեք այնքան, մինչև ստանաք ցանկալի թանձրությունը։

Ստացվում է ջրիկ վաֆլի խմոր։
Վաֆլի արդուկում թխելու միջին ժամանակը 5 րոպե է։

ՎԱֆլի խմոր ջրիկ

3

Խմոր "Խրթխրթան վաֆլի"

- ձու – 1 հատ,
- շաքարավազ – 2 ճ.գ,
- մի պտղունց աղ,
- ջուր – 1 բաժակ,
- ալյուր – 1 բաժակ,
- սոդա դանակի ծայրով։

Ինչպես միշտ, նախ ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել աղ, սոդա և լավ խառնել։ Լցնել կես բաժակ ջուր։ Ավելացնել մի բաժակ ալյուր, ավելացնել մնացած ջուրը և խառնել։
Այս բաղադրատոմսով պատրաստված վաֆլիները շատ փխրուն են ստացվում:

ՎԱֆլի խմոր խրթխրթան

4

Խմոր "Փափուկ վաֆլի"

- կարագ կամ մարգարին – 125 գր․
- շաքարավազ – 30 գրամ,
- ալյուր – 100 գր․
- ձու – 4 հատ,
- վանիլին,
- սերուցք – 4 ճ.գ,
- ջուր։

Կարագը (մարգարինը) հալեցեք, բայց մի եռացրեք։ Ձուն խառնել հալած կարագի հետ։ Ավելացնել շաքարավազ և ալյուր ցանել։
Խմորը հունցել փայտե գդալով։ Ջրի ավելացումով հարմարեցնում ենք վաֆլի խմորի խտությունը։

ՎԱֆլի խմոր

5

Վաֆլի խմոր "Թերթեր"

- ալյուր – 4 բաժակ,
- ձվի դեղնուց – 3 հատ,
- սոդա – 1/4 թ․գդ,
- աղ – 1/4 թ.գդ,
- ջուր – 3,5 բաժակ։

Ջրի մեջ հարում ենք ձվի դեղնուցները, սոդան, աղը և ալյուրի կեսը։ 10 րոպե հարելուց հետո ավելացնել մնացած ալյուրը։ Հարեք ևս 8–10 րոպե։
Այս խմորը հակված է նստվածք ձևավորելու: Նստվածքից խուսափելու համար, թխելու ընթացքում պետք է պարբերաբար խառնել խմորը։

Վաֆլի խմոր թխելուց

6

Խմոր "Քաղցր վաֆլի"

- շաքարավազ – 1 բաժակ,
- ձու – 5 հատ,
- մարգարին – 200 գր,
- ալյուր – 1 բաժակ։

Մարգարինը հալեցնել ջրային բաղնիքում։ Ձուն հարել շաքարավազի հետ։ Ավելացնել ալյուրն ու մարգարինը։
Լավ խառնել։
Խմորի խտությունը պետք է թթվասերի նման լինի։

Վաֆլի խմոր ձև տալուց

ԿատեգորիաՊիտակներ

բաղադրիչ

Խմորի բաղադրիչները
 ալյուր
 մարգարին կամ կարագ
 շաքարավազ
 կաթ
 սոդա
 աղ

Directions

Notes

Վաֆլի խմոր

Հեղինակ

կայքում չէ 1 year

COOK

3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 70Գրանցում: 26-06-2022
This entry was posted in . Bookmark the permalink.

Թողնել պատասխան