Խոշոր խխունջները մատուցվում են խեցիներով, որոնք լցված են կարագով, համեմված սխտորով, սոխով, մաղադանոսով և այլ խոտաբույսերով։ Մանր խխունջներից հիմնականում պատրաստում են սոուսներ։
Ուտելու համար օգտագործում են խխունջների երկու տեսակ.
- Մեծ՝ դեղնավուն գծավոր պատյանով։
- Ավելի փոքր, մուգ գույնի, նույնպես գծավոր:
Նախ պետք է հավաքած խխունջները դնել ցանցի կամ կափարիչով թավայի մեջ, որպեսզի չփախչեն։
Քանի որ խխունջները կարող են ուտել մարդկանց համար թունավոր համարվող բույսեր, ուստի խեցիների հավաքից անմիջապես հետո չի կարելի նրանցից ուտեստ պատրաստել:
Որպես սնունդ, որպեսզի նրանք ուտեն, նրանց վրա մի քիչ ալյուր ցանել։
Այնուհետև սպասել 8–10 օր, մինչև որ կերած ալյուրի համար նրանք "զուգարան" գնան։ Դրա համար հարկավոր է խխունջները դնել աղ լցված ջրի մեջ և թողնել 2 ժամ, որպեսզի խխունջները լորձ թողնեն։
Դրանից հետո խոզանակով, մանրակրկիտ, առնվազն 4 անգամ լվացեք խխունջներ մաքուր ջրում:
Այսքանից հետ կարող եք սկսել այս բաղադրատոմսի պատրաստումը:
Նախապատրաստած, մաքրած, լվացած խխունջները դնել կաթսայի մեջ։
Լցնել սառը ջուր, կրակի վրա հասցնել եռման աստիճանի և եռացնել 5–6 րոպե։
Հանեք կաթսայից, լվացեք սառը ջրով, չորացրեք մաքուր շորով կամ սրբիչով:
Մկրատով,պատառաքաղով կամ դանակով, ինչպես նախընտրում եք, խխունջը զգույշությամբ հանեք իր "տնից", խեցու միջից այնպես, որպեսզի խեցիները չվնասվեն։
Ֆրանսիայում, խխունջը հանելու համար կա հատուկ "գործիք"։ Այն հիշեցնում է դերձակի քորոց։
Դանակով կտրեք խխունջի սև ծայրերը: Սև մասը հիմնականում խխունջի փորոտիքն է լինում։
Մաքրված խխունջները նորից ջրով ողողում ենք ու դնում կաթսայի մեջ, լցնում չոր սպիտակ գինի ու նույնքան ջուր, որպեսզի բոլոր խխունջները ծածկվեն հեղուկով։
Ավելացնել 2 մանր կտրտած գազար, մանր կտրատած սոխ, ուրց, մաղադանոսի արմատ, նեխուրի ճյուղ և կանաչ սոխ։
Աղը լցրեք 1 լիտր ջրին 10 գ․ աղ չափով։ Եփել 4 ժամ։
Այնուհետև վերցնում ենք կրակից և թողնում, որ իր արգանակի մեջ սառչի։
Մինչ դեռ խխունջները եփվում են, խեցիները լվացեք և եռացրեք սոդայաջրի մեջ։
Այնուհետև դրանք լվանալ մաքուր ջրով և չորացնել:
Սկսենք խխունջի յուղի պատրաստելը։
Շատ նուրբ կտրատել (կարելի է նույնիսկ քերել), 100 գ սոխը և 3 մեծ պճեղ սխտորը։
Ավելացնել 80 գ մանրացրած մաղադանոս, 25 գ աղ, 5 գ աղացած պղպեղ, 700 գ փափուկ, բայց չհալած կարագ։
Ամեն ինչ լավ խառնել ամանի մեջ։
Խխունջի խեցու հատակին դրեք, քսեք պատրաստծ յուղը, ապա դրեք խխունջը և ծածկեք վերևից նորից յուղով։
Յուղով և խխունջով լցոնված խեցիները դասվորել ջեռոցի տապակի վրա յուղով դեպի վեր, որպեսզի տաքանալուց յուղը չթափվի։
Մատուցելուց անմիջապես առաջ 7–8 րոպեով դնում ենք տաք ջեռոցի մեջ։
Ուղիղ ջեռոցից պատրաստի բուրավետ խխունջով ուտեստը մատուցեք Ձեր հյուրերին:
բաղադրիչ
Directions