
Տնային պայմաններում խվորոստը կրելի է տապակել ինչպես տսպակի մեջ, այնպես էլ մուլտիվարկայում:
Տապակման ժամանակ խվորոստը անպայման պետք է գտնվի ամբողջովին յուղի մեջ:
Ջարդեք ձուն, ավելացրեք շաքարավազ և խառնեք:

Ավելացրեք կեֆիր և խառնեցեք:
Այնուհետև աղ ու սոդա ավելացրեք և նույնպես խառնեցեք:

Ալյուրը ամպայման մաղեք և ավելացրեք համաչափ փոքր քանակություններով: Ալյուրի հետ միաժամանակ ավելացրեք նաև թթվասերը:

Պետք է ստացվի պինդ միատարր խմոր:

Գրտնակեք խմորը այնպես, որպեսզի ստացվի 5–7 մմ հաստությամբ խմորե թերթ:

Խմորից պատրաստված թերթը կտրեք շերտերով: Շերտերը կտրեք ուղղանկյունաձև: Ամեն ռոմբի մեջտեղից կտրվածք արեք, և մի կողմը պտտեք, դուրս բերեք հակառակ կողմ:

Տապակեք եռացող բուսական յուղի մեջ, մինչև խմորի կտորները ստանան ոսկեգույն երանգ:

Տնական խվորոստը պատրաստ է:
Բարի ախորժակ:
