Իշլի քյուֆթա

Վարկանիշ
Իշլի քյուֆթա
ՀմտությունՎարպետԼրացուցիչ2 ժՊատրաստում1 ժ 30 ր
Բաղադրիչներ
 2 կգ․ տավարի միս
 500 գ․ բլղուր
 3 հատ գլուխ սոխ
 1 հատ հավկիթ
 բուսական յուղ
 աղ ըստ ճաշակի
 1 ճշ/գ․ ալյուր
 կանաչի
 կարմիր և սև պխպեղ
 լիմոն

Նախկինում "Իշլի քյուֆթա" հիմնականում պատրաստում էին թուքիայից վերադարձած հայերը։ Ներկայումս այս ճաշատեսակը Հայաստանում շատ է տարածված։ Այն պատրաստում են համարյա բոլոր տոնական օրերին։

Իշլի կոտլետի արտաքին շերտը տավարի մսից պատրաստած ֆարշի և բլղուրի խառնուրդն է, որը պատրաստման ժամանակ եփում են աղաջրում։
Բլղուրը իրենից ներկայացնում է կոտրատված հացահատիկ, որը անցնում է ջերմային մշակում ջրում։ Մշակումից հետո բլղուրը չորացնում են արևի տակ։

Իշլի քյուվթայի ներքին շերտը իրենից ներկայցնում է պոպոկով և համեմունքներով տապակած տավարի ֆարշ, այնպես, ինչպես պատրաստում են հայկական մսով բլինչիկները։
Եթե դուք առաջին անգամ եք պատրաստում իշլի քյուվթա, ապա խորհուրդ ենք տալիս ճաշատեսկի բաղադրիչները վրցնել փոքր քանակություններով, քանի որ բլղուրի և մսի խառնուրդը չի կարելի թողնել հետագա օգտագործման նպատակով։

Այս ուտեստի պատրաստումը պատկանում է այն բաղադրատոմսերի տեսակին, որոնց պատրաստման համար ավելի ցանկալի է մեկ անգամ տեսնել, քան թե 7 անգամ կարդալ։
Կտրված իշլին շատ տպավորիչ տեսք ունի։ Սեղանին այս ուտեստը մատուցվում է լիմոինի հետ։
Կարևոր է, որպեսզի արտաքին շերտը ունենա բարակ պատեր, ծայրից ծայր լցված լինի տապակված ֆարշով և եփելուց չպատռվի։

Իշլի քյուֆթայի պատրաստման քայլերը
1

Թարմ տավարի միսը 1-2 հատ մաքրած գլուխ սոխի հետ 2 անգամ աղացեք մսաղացով և լավ խառնեք։

Աղացած տավարի միս

2

Սկսենք իշլի քյուֆթայի արտաքին շերտի պատրաստումը։ Վերցրեք պատրաստած մսային ֆարշի կեսից քիչ մասը և վրան ավելացրեք եռացրած տաք ջուր։ Ջրի քանակը պետք է լինի այնքան, որպեսզի ֆարշը դառնա կպչուն զանգված, "պլաստելենի" նման։ Ֆարշի երկրորդ մասից պատրաստելու ենք իշլիի միջի կոտլետը։
Կպչուն մսային զանդվածին ավելացրեք ձու, մի քիչ այլուր, կարմիր և սև աղացած պղպեղ։ Եթե անրածեշտ է, ավելացրեք ևս մի քիչ տաք ջուր, որպեսզի զանգվածը չկորցնի իր կպչունությունը։

Արտաքին շերտի պատրաստումը

3

Բլղուրը թրջեք տաք ջրում։ Հաճախ որոշ տնային տնտեսուհիներ մի քիչ եփում են բլղուրը։ Սակայն "Իշլի քյուվթայի" կլասիկ բաղադրատոմսով պահանջվում է միայն թրջել։ Բլղուրը տաք ջրում պետք է թողնել 30 րոպեից միչև 1 ժամ, միչև հատիկները ջուրը կլանեն և ուռչեն։
Ուռած բլղուրը խառնեք ոչ մեծ քանակությամբ բուսական յուղի հետ։

Բլղուրը

4

Այնուհետև բլղուրը խառնեք մսի կպչուն զանգվածի հետ և թողեք հանգիստ 10–15 րոպե։

Բլղուր մսի հետ

5

Մինչ արտաքին շերտի ֆարշը "հանգստանում" է, սկսենք իշլի քյուվթայի լցոնման պատրաստումը։

Լցոնում

6

Վերցնում ենք մնացած մսային ֆարշը և տապակում մանրացրած սոխով, ինչպես հայկական բլինչիկի պատրաստման ժամամանկ։
Տապակի մեջ ավելացրեք նաև մանրացված հունական պոպոկ և կանաչի։ Աղ անել պատք չէ։
Պատրաստված լցոնումը դրեք սառնարանում, քանի որ սառեցված ֆարշուվ իշլի քյուֆթա պատրաստելը շատ ավելի հարմար է։

Տապակած միջուկը

7

Իշլի քյուվթայի կոտլետների ձևավորման համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ տաք լիմոնաջրով լցված ափսե։ Լիմոնաջրով ափսեի մոտ դրեք ֆարշով լցված ամանը։
Թրջեք ձեռքերը լիմոնաջրում, վերցրեք վերին շերտի համար նախապատրաստած բլղուրով ֆարշի մեկ բաժին և պատրաստեք գունդ։

Մսից գունդ

8

Ձեռքի ափի մեջ մսագունդը դարձրեք բաժակ, նայեք նկարին։
Բաժակը առատ լցրեք լցոնման համար պատրաստած տապակած ֆարշով։

Իշլի կոտլետի պատրաստումը

9

Փակեք "բաժակի" ծայրերը այնպես, որպեսզի ստացվեն նկարում պատկերված լիմոնի տեսքով կոտլետներ։

Հում իշլի կոտլետ

10

Ղազանի մեջ ջուր լցրեք, համեմեք աղով և հասցրեք եռման աստիճանի։
Պատրաստած իշլի քյուֆթաները մեկ մեկ դրեք եռացող ջրի մեջ։ Եռացող ջրում իշլի քյուվթայի պատրաստման համար անհրաժեշտ է 10 րոպե։ Եփել մարմանդ կարակի վրա, որպեսզի քյուֆթան չպատռվի։

Եռացող ջուր

11

Որոշ ընտանիքներում իշլի քյուֆթան եռման ջրում պատրաստելուց հետո տապակում են կարագով տալով նրան ոսկեգույն կեղև։

Տապակած իշլի

12

Սեղանին մատուցում են մեծ ափսեի մեջ լիմոնի շերտերով և կանաչիով։
Ուտեստին ավելի էֆֆեկտիվ և տոնական տեսք տալու համար մի քանի կոտլետ կարելի է կիսել, տեսանելի դարձնելու համար լցոնումը։
Ուտելուց առաջ քյուֆթայի վրա լիմոնի հյութ ցանեք։

Իշլին սեղանին

բաղադրիչ

Բաղադրիչներ
 2 կգ․ տավարի միս
 500 գ․ բլղուր
 3 հատ գլուխ սոխ
 1 հատ հավկիթ
 բուսական յուղ
 աղ ըստ ճաշակի
 1 ճշ/գ․ ալյուր
 կանաչի
 կարմիր և սև պխպեղ
 լիմոն

Directions

Notes

Իշլի քյուֆթա

Հեղինակ

8
Կարծիքներ: 9Հրապարակումներ: 89Գրանցում: 02-06-2021
This entry was posted in . Bookmark the permalink.

Թողնել պատասխան