Նիհարելու ֆիննական դիետա

Բանջարեղեն նիհարելու համար

Քանի որ Ֆինլանդիայի կառավարությունում կան շատ ավելորդ քաշ ունեցող աշխատողներ, նրանց համար մշակվել է նիհարելու ֆիննական դիետա:
Դիետայի սկզբունքը ավելորդ քաշի սահուն հեռացումն է։

Այս դիետայի հիմքում ընկած է շաքար և կենդանական ճարպեր պարունակող բարձր կալորիականությամբ մթերքների բացառումը ճաշացանկից։ Աղի ընդունումը սահմանափակ է` միայն սննդի մեջ եղած քանակությունը:
Ծովամթերք – հենց դրանց վրա է դրվում հիմնական շեշտը:

Խմեք երկու լիտր հեղուկ և 4–5 անգամ կերեք բանջարեղենային ապուր՝ սա օրվա հիմնական դիետան է։

Բանջարեղենային ապուրի բաղադրատոմսը

Ֆիննական ապուրի բաղադրիչները․

  • սոխ – 500 գ,
  • նեխուր – 300 գ,
  • թարմ գազար – 250 գ,
  • սպիտակ կաղամբ – 250 գ,
  • մաղադանոս – 250 գ,
  • պրաս – 200 գ,
  • ծաղկակաղամբ – 200 գր.,
  • սխտոր – 1 գլուխ,
  • լոլիկի հյութ – 1 ճ.գ.,
  • Սև պղպեղ,
  • ռեհան,
  • թարխուն։

Բանջարեղենը լվանալուց հետո կտրատել և եռացնել ջրով լցված կաթսայի մեջ մինչև փափկի:
Եփած բանջարեղենից պյուրե պատրաստել։

Բուսական խյուսին ավելացնել համեմունքներ և լոլիկի հյութ։ Այնուհետեւ եփել ևս 10 րոպե։
Ֆիննական բանջարեղենային ապուրը պատրաստ է։

Ռացիոն, մեկ օրվա ճաշացանկ

Առաջին նախաճաշ
Բանջարեղենով ապուր,
շիլա կաթով – 2 ճ.գ. լ.,
մրգային հյութ։
Լանչ
Բանջարեղենով ապուր,
պտուղ։
Ճաշի համար.
ձկան ապուր,
խաշած հավ,
աղցան քերած գազարով կամ կանաչիով,
մրգային հյութ։
Ընթրիք
Բանջարեղենով ապուր,
ոչ յուղոտ տապակած միս,
հնդկաձավարի շիլա,
մրգային աղցան մածունով։
Գիշերվա համար.
մեկ բաժակ տաք կաթ։

Արգելված սննդամթերք

  1. Կենդանական ճարպեր,
  2. Հաց, մակարոնեղեն և բրինձ,
  3. Քաղցրավենիք,
  4. Ապխտած սննդամթերք և պահածոներ։

Թույլատրված մթերք

  1. Բանջարեղեն,
  2. Հացահատիկներ – գարի, հնդկաձավար, վարսակի ալյուր,
  3. Ոչ յուղոտ միս,
  4. Ձուկ,
  5. Ցածր յուղայնությամբ կաթ և թթու կաթնամթերք,
  6. Կաթնաշոռ առանց ճարպի,
  7. Մրգեր և մրգային հյութեր,
  8. Թեյ և սուրճ առանց շաքարի,
  9. Հանքային ջուր։
1

Հեղինակ

կայքում չէ 7 months

Nubar

7
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 16Գրանցում: 04-08-2021
5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x