Հաճախ շուրթերի խնամքը սահմանափակվում է սեզոնի փոփոխության ընթացքում հիգիենիկ շրթներկի կիրառմամբ: Մինչդեռ շուրթերի մաշկը ավելի մեծ ուշադրություն է պահանջում։
Իսկ ցուրտ եղանակի սկսվելուն պես շուրթերը ակտիվ խնամքի կարիք ունեն։
Շուրթերի տեսքը ընդհանուր առողջության ցուցանիշներից մեկն է։
Շուրթերի տեսքից ելնելով հեշտոիթյամբ կարելի է որոշել կնոջ տարիքը: Արդեն 25 տարին բոլորած կանաց շուրթերի մաշկը սկսում է ծերանալ՝ դա արտահայտվում է գույնի գունաթափմամբ, նուրբ կնճիռների առաջացմամբ և ծավալի նվազմամբ։
Ցավոք սրտի, անհնար է կանգնեցնել այս պրոցեսը, սակայն յուրաքանչյուր կին կարող է զգալիորեն դանդաղեցնել այն։ Դրա համար անհրաժեշտ է կանոնավոր խնամք իրականացնել։
Փափուկ մաքրում
Շուրթերի մաշկը մաթրելուց պետք է օգտագործել ալկալի չպարունակող նյութեր: Ուստի շպարը հեռացնելիս ավելի լավ է չօգտագործել լվացվելու համար նախատեսված գելեր ու մուսեր, այլապես շուրթերի մաշկը կչորանա։
Ավելի լավ է օգտագործել նուրբ միջոցներ, որոնք հիմնված են սնուցող յուղերի վրա, որոնք ալկոհոլ չեն պարունակում:
Շուրթերը պարբերաբար պետք է ենթարկել խորը պիլինգի։
Այս նպատակների համար խանութից գնված հատուկ միջոցները կամ տանը պատրաստված խառնուրդները կատարյալ են։
Մեղրով սկրաբ – հավասար մասերով մեղրի և սոդայի խառնուրդը նոսրացրեք մի քանի կաթիլ բուսական յուղով:
Նուրբ շարժումներով քսեք շուրթերին։
Շաքարավազի պիլինգ – մի թեյի գդալ շաքարավազը խառնել փոքր քանակությամբ գերչակի յուղի հետ: Շաքարավազի հատիկները պետք է հագեցած լինեն միայն յուղով։
Խառնուրդը քսեք շուրթերի մաշկին և մերսեք թեթև, շատ նուրբ շարժումներով։ Լվացեք ջրով։
Կաթնաշոռային սկրաբ – հավասար համամասնությամբ խառնել կաթնաշոռն ու աղացած վարսակի ալյուրը։
Նրբորեն մաքրեք շուրթերը խառնուրդով։
Ցանկացած շուրթերի պիլինգ կիրառելիս պետք է հետևել հետևյալ կանոններին.
- քսեք սկրաբը թեթև շարժումներով, այնուհետև մերսեք շուրթերը անկյուններից դեպի կենտրոն ուղղությամբ;
- մի օգտագործեք պիլինգ հերպեսի կամ շուրթերի վրա վերքերի դեպքում;
- խորը մաքրումից հետո անպայման խոնավացրեք մաշկը սնուցող դիմակով կամ շուրթերի կրեմով։
Ամենօրյա խնամք
Շուրթերը վրա մեծ ազդեցություն են ունենում ուլտրամանուշակագույն ճառագայթներիը, ուստի շրթներկները պետք է ընտրել SPF-ով:
Ձմեռային սեզոնին պետք չէ հաճախ օգտագործել շուրթերի փայլ։ Նման միջոցները պարունակում են մեծ քանակությամբ մոմ, որը սառչում է ցրտին, ինչի արդյունքում շուրթերը ճաքճքվում են։
Շուրթերի համար ավելի լավ է ընտրել բնական բաղադրիչների վրա հիմնված կոսմետիկա։
Ձեր շուրթերը առողջ պահելու համար պետք է սննդակարգը հարստացնել այնպիսի մթերքներով, ինչպիսիք են դդումը, ավոկադոն և թուզը:
Յուրաքանչյուր կնոջ կոսմետիկ պայուսակում պետք է տեղավորվեն շի յուղով, նուշի, կոկոսի, ձիթապտղի յուղով խոնավեցնող և սնուցող բալզամները։
Սեզոնի փոփոխության ժամանակահատվածում շուրթերի հետ կապված խնդիրները հաճախ սրվում են, սակայն պատշաճ և կանոնավոր խնամքի դեպքում այս բոլոր անախորժությունները, անշուշտ, նվազագույնի կհասցվեն: