“Գանաշ” (ganache) բառը ֆրանսիական բազմիմաստ տերմին է։ Մեկ բառով “Ganache”-ը բացատրվում է որպես շոկոլադե կրեմ։
Գանաշի օգտագործում են հիմնականում կոնֆետներ պատրաստելիս, ինչպես նաև է որպես աղանդերի և տորթերի զարդարանք:
Գանաշ պատրաստելու հիմնական բաղադրիչը շոկոլադն է։ Շոկոլադի բաղադրությունն ու գույնը մեծ նշանակություն չունի, այն կարող է լինել ինչպես սպիտակ, այնպես էլ սև, ինչպես նաև կակաոյի պարունակության տարբեր տոկոսներով։
Գանաշի երկրորդ բաղադրիչը հիմնականում սերուցքն է, թեև այն կարելի է փոխարինել կաթով, ջրով, գինով կամ այլ ալկոհոլային խմիչքներով ու մրգահյութով:
Գանաշը, կախված շոկոլադի քանակից, պատրաստվում է երկու եղանակով.
– հալված շոկոլադը խառնվում է երկրորդ հեղուկ բաղադրիչի հետ,
– կամ տաք հեղուկ բաղադրիչը լցնել մանրացված շոկոլադի վրա։
Ճիշտ պատրաստված գանաշի հիմնական ցուցանիշը էմուլսիայի նման լինելն է՝ փայլուն, առանց հատիկների և տարասեռության։
Եթե ցանկանում եք գանաշին բուրմունք ավելացնել, ապա դա պետք է արվի, քանի դեռ այն տաք է:
Գանաշը քաղցր պատրաստելու համար խորհուրդ է տրվում չօգտագործել շաքարավազ, այլ միայն մեղր կամ գլյուկոզայի օշարակ։
Հաճախ սառչելուց հետո գանաշը չի հասնում ցանկալի խտության։ Այս դեպքերում պետք է սերուցքի խտացուցիչ ավելացնել, կամ սպասել 10–15 ժամ։