Ռուսաստանում յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի թթու ապուր պատրաստելու իր բաղադրատոմսը, որի հիմնական բաղադրիչը, իհարկե, թթու վարունգն է։
Ինչ վերաբերվում է թթվապուրի բաղադրամաս կազմող մնացած մթերքներին, ապա նրանք շատ հաճախ տարբեր են լինում, կախված խոհարարի այս կամ այն մթերքի հանդեպ ունեցած նախապատվությունից։
Ոմանք այս ապուրը եփում են տավարի մսից պատրաստված արգանակով և գարեձավարով (պերլովկա), իսկ մյուսները նախընտրում են հավից կամ բանջարեղենից արգանակ բրնձով։
Մի բանում կարելի է միշտ լինել համոզված, որ ինչ մթերքներ էլ օգտագործվեն այս բաղադրատոմսով թթվապուր պատրաստելու համար, այն միշտ կստացվի համեղ և օգտակար։
Առաջին հերթին պետք է թրջել պեռլովկան։ Դրա համար այն հոսող ջրի տակ լվացեք և 2–3 ժամ թողեք ջրով լցված կաթսայի մեջ։
Կարելի է ջրի մեջ թողնել ամբողջ գիշերը, ինչի արդյունքում նա ավելի շուտ կեփվի։
120 Minutes
Մսից արգանակ պատրաստելու համար կաթսայի մեջ լցրեք 3 լիտր ջուր, դրեք տավարի միսը և դրեք թեժ կրակի վրա եփվելու։
Հենց որ միսը սկսի եռալ, հեռացրեք առաջացած փրփուրը, լցրեք անհրաժեշտ քանակի աղ, ավելացրեք մի քանի դափնու տերև և սև պղպեղի գնդիկներ։ Թուլացրեք կրակը և շարունակեք եփել ևս 2 ժամ։
Մինչև միսը կեփվի անցնում ենք ապուրի մնացած բաղադրիչների նախպատրաստմանը։ Գազարը մաքրել և անցկացնել մեծ քերիչով։
Սոխը մանրացնել ըստ ճաշակի։
Կաթսայի կամ թավայի մեջ լցնել բուսական յուղ և վրան ավելացնել կտրտած սոխն ու գազարը։
Տապակել մինչև սոխի թափանցիկ դառնալը։
Թթվապուրի համար նախատեսված տապակած բանջարեղենը պատրաստ է։
Թթու վարունգը կտրտում ենք ձողիկների տեսքով։
Երկու ժամ եփվելուց հետո, կաթսայից հանում ենք արդեն պատրաստ տավարի միսը։
Մսի եփելուց ստացված արգանակի մեջ լցնում ենք գարեձավարը և եփում 50 րոպե։
30 րոպե անցնելուց հետո գարեձավարին ավելացրեք կտրտված թթու վարունգը։
Միչ դեռ եփվում է գարեձավարը վարունգի հետ, եփված տավարի միսը առանձնացնում ենք ոսկորներից և բաժանում ոչ մեծ կտորների, ինչպես պատկերված է կից նկարում։
Խորանարդի ձևով կտրտեք կարտոֆիլը։
Երբ թթու վարունգը կաթսա ավելացնելուց հետո անցնի 20 րոպե, ավելացրեք կտրտված կարտոֆիլը, մսի կտորները և տապակած բանջարեղենը։
Շարունակեք եփել ևս 15–20 րոպե։
Մատուցելուց առաջ պատրաստի թթվապուրին ավելացրեք սև պղպեղ և թթվասեր։
Բարի վայելում։
բաղադրիչ
Directions