Դիտում 1,544
ՀմտությունՄիջինԼրացուցիչ2 ժՊատրաստում30 ր
Աղցանի բաղադրիչները
2 հատ մարինացրած ծովատառեխСоленная селедка.
2 հատ գազար
4 հատ կարտոֆիլ
4 հատ փոքր ճակնդեղ
2 հատ սոխ
4 հատ հավկիթ
մայոնեզ
Թերևս ոչ մի խնջույք չի կարող անել առանց այս զարմանալի համեղ և սիրելի աղցանի, որը ռուսերեն կոչվում է "սելյոդկա պոդ շուբոյ": Տնային տնտեսուհիները նախընտրում են պատրաստել այս աղցանը բոլոր տոնական սեղանների համար:
Նշված քանակով բաղադրիչներից պատրաստվում է 2 չափաբաժին աղցան, որ ձևավորման համար օգտագործել ենք 12 սմ տրամագծով և 10 սմ բարձրության կաղապար:
Ծովատառեխով աղցանի պատրաստման քայլերը
1Նախ պետք է նախապատրաստել, մասնավորապես, խաշել աղցանի համար անհրաժեշտ բանջարեղենը։ Չմաքրած կարտոֆիլը, գազարն ու ճակնդեղը դնել խորը կաթսայի մեջ, լցնել սառը ջրով և եռացնել ուժեղ կրակի վրա։
Եռալուց հետո կրակը թուլացնել և բանջարեղենը եփել մինչև ամբողջովին խաշվի:

2Հավկիթը պինդ խաշել։

3Պատրաստի բանջարեղենն ու խաշած ձվերը հովացրեք, ապա կեղևահան արեք դրանք։ Սոխը նույնպես մաքրել։
Մաքրեք ծովատառեխների փորերը և հնարավորինս հանեք ոսկորները:

4Այժմ կարող եք սկսել մանրացնել բոլոր բաղադրիչները։ Ծովատառեխը, կարտոֆիլը, գազարը և ձվերը կտրատել փոքր խորանարդների տեսքով։ Սոխը մանր կտրտել և դառնությունը հեռացնելու համար դնել մաղի մեջ և վրան լցնել եռման ջուր։ Ճակնդեղը քերել, որպեսզի աղցանի վերին շերտը ավելի ազդեցիկ տեսք ունենա։

5Աղցան կարելի է ձևավորել ինչպես մեծ աղցանի ամանի մեջ, այնպես էլ չափաբաժիններով՝ օգտագործելով թխվածքի համար նախատեսված սիլիկոնից կաղապարներ։ Եթե նման աման կամ կաղապար չկա, ապա կարող եք օգտագործել պլաստիկ շիշ՝ դրանից օղակ կտրելով։
Կաղապարը կամ օղակը դրեք ափսեի կենտրոնում և ամենացկզբից դրեք ծովատառեխը: Սեղմեք հրիչով, կամ որևիցէ այլ բանով:

6Ծովատառեխի շերտին քսել մայոնեզով և դնել վրան սոխի կտրտած շերտ։

7Այնուհետև դնել կարտոֆիլից շերտ և նույնպես քսել մայոնեզով:

8Այնուհետև դնել գազարի շերտը և նույնպես մայոնեզ քսել։

9Ձվերից շերտ դնել և նույնպես ծածկել մայոնեզով։

10Վերջին շերտը ճակնդեղն է։
Մայոնեզ քսելուց առաջ մի մոռացեք շերտերը թեթևակի սեղմել։

11Բազուկի շերտը նույնպես ծածկել մայոնեզով և աղցանը 1,5–2 ժամով դնել սառնարանում։

12Աղցանը հանեք սառնարանից, զգուշորեն հեռցրեք ամանը կամ կաղապարը, որի մեջ լցրել էիք, և մատուցեք սեղանին։
Բարի ախորժակ։

բաղադրիչ
Աղցանի բաղադրիչները
2 հատ մարինացրած ծովատառեխСоленная селедка.
2 հատ գազար
4 հատ կարտոֆիլ
4 հատ փոքր ճակնդեղ
2 հատ սոխ
4 հատ հավկիթ
մայոնեզ
Directions

Ծովատառեխով և բանջարեղենով աղցան
Հեղինակ
8
Կարծիքներ: 9Հրապարակումներ: 89Գրանցում: 02-06-2021