
Գնդիկները կարող են լինել ցանկացած չափսի։ Կարևորն այն է, որ բոլոր գնդիկ ռաֆայելոները ունենան նույն չափսը:
Կարող եք մինի գնդիկներ պատրաստել և շարել փայտյա շամփուրի վրա:
Պինդ խաշեք հավի ձվերը։ Ջուրը եռալուց հետո թույլ կրակի վրա եռացրեք ևս տասը րոպե։
Կրակն անջատելուց հետո անմիջապես դրեք սառցե ջրի մեջ, որպեսզի ձվերը արագ սառչեն և ավելի հեշտ մաքրվեն:
Ծովախեցգետնի ձողիկները քերիչով մանրացրեք, որպեսզի կոկոսի տաշեղների նմանվող տեսք ստանաք։
Քերած ձողիկները հավասար մասերի բաժանել և դնել երկու ամանի մեջ։
Ամաններից մեկը մի կողմ դրեք, այն ձեզ հարկավոր կլինի պատրստելու վերջում:

Կոշտ պանիրը քերել և խառնել ծովախեցգետնի ձողիկների մի մասի հետ։

Առանձին ամանի մեջ պատառաքաղով տրորել հալած պանիրը, ավելացնել ճզմված սխտորը և խառնել մայոնեզով մինչև պյուրեի նման զանգված դառնալը։
Զանգվածը ավելացրեք ծովախեցգետնի ձողիկների ու քերած պանրի խառնուրդին։
Խաշած ձվերը նույնպես անցկացրեք քերիչով և ավելացրեք ստացված զանգվածին։ Լավ խառնեք:

Անհրաժեշտ է հասնել այնպիսի մածուցիկության, որպեսզի հնարավոր լինի զանգվածից գնդիկներ ձևավորել։
Եթե զանգվածը շատ թանձր է, ապա ավելացրեք մի քիչ էլ մայոնեզ։
Ցանկացողները կարող են ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի:

Ստացված զանգվածից ափերի մեջ գնդիկներ ենք սարքում և թավալում պատրաստման սկզբոմ մի կողմ դրած ծովախեցգետնի տաշեղների մեջ։

Ծովախեցգետնից Ռաֆայելոները պատրաստ են։
Գեղեցիկ տեսք ունի մինչև հինգ սանտիմետր տրամագծով խեցգետնից "Ռաֆայելոն"։
