Տոլմա պատրաստելիս տնային տնտեսուհիներին առաջին հերթին հուզում է այն հարցը, թե որտեղի՞ց գնել խաղողի տերև։ Քիչ հավանական է, որ ձեր պատուհանի տակ աճում է խաղող և դուքմիշտ կարող եք թարմ խաղողի տերևներ քաղել:
Ամռանը փորձեք շուկայում գնել երիտասարդ խաղողի տերևները: Եթե խաղողի թարմ տերևներից եք տոլմա
պատրաստում, ապա նախ պետք է դրանք ողողել, լվանալ, ապա վրան եռման ջուր լցնել ու թողնել 3–4 րոպե։
Եթե թարմ տերևներ գտնելու հանարավորություն չկա, ապա կարելի է ձեռք բերել աղաջրի մեջ պահած (աղ դրած, թթու դրած) տերևներ:
Եթե գնել եք աղաջրի տարբերակ, ապա տերևները օգտագործելուց առաջ ամբողջ գիշեր պահեք ջրի մեջ, կամ եփելուց առաջ լավ լվացեք տաք ջրում։ Սա նրանցից կհեռացնի ավելորդ աղը։
Մի մոռացեք, որ տերևներն արդեն աղ են արված, ուստի տոլմայի եփման վերջին փուլում (եփելու ժամանակ) պետք է հաշվի առնել այս հանգամանքը, որպեսզի տոլման աղի չստացվի։
Եթե չեք կարողացել գտնել ոչ թարմ, ոչ աղած տերևներ, ապա սուպերմարկետից պահածոյացված տերևներ առեք։
Խաղողի տերևների ցանկացած տարբերակում (թարմ, աղած կամ պահածոյացված), նախքան տոլմա պատրաստելը, անհրաժեշտ է յուրաքանչյուր տերևից կտրել պոչերը։
Առաջին հերթին բրինձը լավ լվացեք և տաք ջուր լցրեք վրան։
Դրանից հետո միսն ու սոխը աղացեք մսաղացով, ավելացրեք մանր կտրտած կանաչին և համեմունքներ ըստ ճաշակի։
Բրինձը քամեք ջրից և ավելացրեք աղացած մսին։ Լավ խառնեք։
Տոլմայի մսային միջուկը պատրաստ է։
Խաղողի տերևը դրեք խոհանոցային տախտակի վրա (դիտեք տեսահոլովկը կամ նակարները)։
Մեկ տերևի վրա անհրաժեշտ է դնել 25–30 գրամ աղացած միս, ֆարշ (մոտ 1 ճաշի գդալ)։
Փաթաթեք այնպես, ինչպես ցուցադրված է էջի նեքևի նակարում կամ տեսահոլովակում։
Այս եղանակով տոլման (դոլման) փաթաթում ենք այնքան ժամանակ, մինչև տերևները կամ միջուկը վերջանա։
Հազվադեպ է պատահում, որ դրանք միաժամանակ են վերջանում։
Տոլմայի պատրաստման համար խորհուրդ է տրվում ընտրել հաստ հատակով կաթսա կամ թավա։
Թավայի հատակը ամբողջովին փակում ենք խաղողի տերևների շերտով, այնուհետև իրար պինդ (քիփ) դասավորում ենք տոլման։
Տոլման վերևից նույնպես ծածկում ենք խաղողի տերևների շերտով, որպեսզի եփելու ժամանակ տոլման վեր չբարձրանա ու չբացվի։
Այնուհետև տերևների վերին շերտի վրա դնում ենք համապատասխան չափի ափսե:
Թավայի մեջ լցնել այնքան ջուր, որպեսզի այն հասնի խաղողի վերին տերեւների մակարդակին։
Եթե թարմ տերևներ եք օգտագործել, ապա պետք է ջուրը մի փոքր աղիացնել։
Տոլման դնում ենք մարմանդ կրակի վրա։ Եփելու մոտավոր ժամանակը տևում է 50–60 րոպե։
Պատրաստի տոլման մատուցել տաք վիճակում, մածունից և սխտորից պատրաստված սոուսով։
Ցանկության դեպքում մածունը կարելի է փոխարինել թթվասերով։
բաղադրիչ
Directions