Դիտում 480
ՀմտությունՄիջինԼրացուցիչ1 ժՊատրաստում1 ժ 40 ր
Բաղադրիչներ
500 գ․ տավարի խաշած միս
2 լ տավարի մսի արգանակ Ես օգտագործել եմ 1 լիտր արգանակ և 1 լիտր եռացարած ջուր։
1500 գ․ կաղամբ
1 գլուխ սոխ
2 հատ գազար
5 հատ կարտոֆիլ
2 հատ բազուկ
1 քաղցր պղպեղ
120 գ․ կարագ Կարելի է կարգը փոխարնել բուսայուղով։
2 ճշ/գ․ տոմատի մածուկ Ես օգտագործել եմ 1 ճ․գ․ տոմատի մածուկ և 2 ճ․գ․ կարմիր պղպեղի և լոլիկի խառնուրդ, քաղցր աջիկա։
1 թ/գ․ կարմիր աղացած պղպեղ
1 թ/գ․ սև աղացած պղպեղ
2 հատ դափնու տերև
10 շյուղ մաղադանոս
3 թ/գ․ աղ
մայոնեզ – մատուցելու համար
Բորշը աշխարի ամենատարծված ճաշատեսակներից է։ Համացանցում կարելի է գտնել բորշի հարյուրավոր բաղադրատոմսեր։ Այսօր ես կներկայացնեմ բորշի իմ բաղադրատոմսը։
Որպեսզի բորշը ստացվի ավելի համեղ խորհուրդ ենք տալիս եռացարծ ջրի փոխարեն նույնպես մսի արգանակ օգտագործել, եթե ունեք այդ հնարավորությունը։
Այս բաղադրատոմսով բորշ պատրաստելը կտևի մոտավոր 2 ժամ, որից 15 րոպեն կծախսվի բանջարեղենի տապակման վրա, 25 րոպեն կաղամբը շոգեխաշելու համար և 1 ժամ արգանակի մեջ եփելու վրա։
Արդյունքում նշված քանակով բաղադրիչներից դուք կստանաք 10–12 բաժին շատ համեղ և վիտամիններով հարուստ տնական բորշ։
Տնական բորշի պատրաստման քայլերը
1Նախապատրաստել բորշը պատրաստելու համար անհրաժեշտ սննդամթերքը։ Նախորոք խաշել տավարի միսը և առանձնացնել արգանակը։ Կարտոֆիլը, գազարը և բազուկը մաքրել կլեպից։ Կաղամբը լավ լվանալ։
Եթե նկատեցիք, բաղադրիչներ մեջ տոմատից բացի կա նաև կարմիր քաղցր պղպեղից և լոլիկից պատրաստված աջիկա, որով ես փոխարնել եմ տոմատի մածուկի մի մասը։ Հիմանականում այդ խառնուրդը ես օգտագործում եմ տան փոքրիկների համար ճաշեր պատրաստելիս։
Բորշի մեջ այդպիսի աջիկա օգտագործելը պարտադիր չէ, ուստի դուք կարող էք օգտագործել միայն տոմատի մածուկ։

2Մանր կտրատել սոխը։

3Կաթսան դնել կրակի և կարագը գցել մեջը։
Կարագը հալվելուց հետո կաթսայի մեջ լցնել մանրացված սոխը։

4Քանի դեռ սոխը տապակվում է, մեծ անցքերով քերիչի վրա քերել գազարը և բազուկը։

5Տապակվող սոխին ավելացնել քերած գազարը և խառնել։

6Այնուհետև ավելացնել քերած բազուկի ¾ մասը։ Քանի որ եռացնելու պրոցեսում բազուկը գունազրկվում է, այդ պատճառով քերած բազուկի ¼ մասը ես կավելացնեմ վերջում, որպեսզի պատրաստի բորշը կարմիր ախորժալի երանգ ունենա։

7Այնուհետև անհրաժեշտ է կտրտել կաղամբը։ Կտրատելու ընթացքում կարող է թվալ, որ 1,5 կգ կաղամբը շատ է նշված քանակով բաղադրիչների հետ եփելու համար, սակայն դա այդպես չէ։
Ջերմային մշակումից կաղամբը փափկում է, և նրա ծավալը մի քանի անգամ փոքրանում է։

8Խառնել կաթսայի մեջ տապակվող բանջարեղենը։ Ավելացնել սև և կարմիր աղացած պղպեղ, դափնու տերևները և տոմատի մածուկը։ Խառնել։

9Ավելացնել խաշած տավարի միսը և նորից խառնել։

10Մսից հետո ավելացնել կտրտած կաղամբը ամբողջությամբ։ Որպեսզի կաղամբը արագ շոգեխաշվի ու փափկի, թավայի մեջ լցնել 100 մլ արգանակ կամ եռման ջուր։
Դնել կափարիչը և շարունակել եփել միջին կրակի վրա։ Իմ դեպքում կաղամբը ստացավ անհրաժեշտ փափկությունը 25 րոպե եփելուց հետո։

11Կաղամբը խաշելու ընթացքում ես մեկ անգամ խառնեցի կաթսայի պարունակություն 15 րոպե հետո։ Այդ պահին կաղամբը դեռևս փափուկ չէր։

12Երկրոդ անգամ խառնելուց, երբ արդեն անցել էր 25 րոպե, կաղամբը արդեն փափկել էր։ Դա նշանակում է, որ կարտոֆիլ ավելացնելու ժամանակն է։

13Կտրտել կարտոֆիլը միջին կտորներով, լցնել կաթսայի մեջ և խառնել։ Դնել կափարիչը և տապակել ևս 5 րոպե։

14Այդ ընթացքում կտրտել և ավելացնել քաղցր պղպեղը։ Խառնել։

15Ավելացնել 2 լիտր արգանակ։ Ես նախապատրաստել էի 1 լիտր արգանակ, այդ պատճառավ արգանակից բացի կաթսայի մեջ լցրեցի նաև 1 լիտր եռացրած ջուր։
Դնել կափարիչը և թողնել, որպեսզի բորշը եփվի մարմանդ կրակի վրա։

16Արգանակը լցնելուց հետո ես եփեցի բորշը ևս մեկ ժամ։
Բաղադրիչներց մնացել է աղը, քերած բազուկի ¼ մասը և մաղադնոսը։ Կտրտել մաղադանոսը։

17Կես ժամ եռացնելուց հետո բորշին ավելացնել 3 թեյի գդալ աղ, խառնել և շարունակել եփելը։

18Երբ բորշի պատրստ լինելուն մնա 10 րոպե, ավելացնել քերած բազուկից մնացած մասը։

19Ամենավերջում ավելացնել կտրտած մաղադանոսը և անջատել կրակը։

20Կրակն անջատելուց հետո, առավազն 1 ժամ կաթսայի կափարիչը չբացեք։
Ես կափարիչը բացել եմ 3 ժամ հետո։

21Տնական բորշը պատրաստ է։ Լցնել ափսելի մեջ և ըստ ճաշակի ավելացմել մայոնեզ կամ թթվասեր։
Բարի ախորժակ։

բաղադրիչ
Բաղադրիչներ
500 գ․ տավարի խաշած միս
2 լ տավարի մսի արգանակ Ես օգտագործել եմ 1 լիտր արգանակ և 1 լիտր եռացարած ջուր։
1500 գ․ կաղամբ
1 գլուխ սոխ
2 հատ գազար
5 հատ կարտոֆիլ
2 հատ բազուկ
1 քաղցր պղպեղ
120 գ․ կարագ Կարելի է կարգը փոխարնել բուսայուղով։
2 ճշ/գ․ տոմատի մածուկ Ես օգտագործել եմ 1 ճ․գ․ տոմատի մածուկ և 2 ճ․գ․ կարմիր պղպեղի և լոլիկի խառնուրդ, քաղցր աջիկա։
1 թ/գ․ կարմիր աղացած պղպեղ
1 թ/գ․ սև աղացած պղպեղ
2 հատ դափնու տերև
10 շյուղ մաղադանոս
3 թ/գ․ աղ
մայոնեզ – մատուցելու համար
Directions
Տնական բորշի պատրաստման քայլերը
1Նախապատրաստել բորշը պատրաստելու համար անհրաժեշտ սննդամթերքը։ Նախորոք խաշել տավարի միսը և առանձնացնել արգանակը։ Կարտոֆիլը, գազարը և բազուկը մաքրել կլեպից։ Կաղամբը լավ լվանալ։
Եթե նկատեցիք, բաղադրիչներ մեջ տոմատից բացի կա նաև կարմիր քաղցր պղպեղից և լոլիկից պատրաստված աջիկա, որով ես փոխարնել եմ տոմատի մածուկի մի մասը։ Հիմանականում այդ խառնուրդը ես օգտագործում եմ տան փոքրիկների համար ճաշեր պատրաստելիս։
Բորշի մեջ այդպիսի աջիկա օգտագործելը պարտադիր չէ, ուստի դուք կարող էք օգտագործել միայն տոմատի մածուկ։

2Մանր կտրատել սոխը։

3Կաթսան դնել կրակի և կարագը գցել մեջը։
Կարագը հալվելուց հետո կաթսայի մեջ լցնել մանրացված սոխը։

4Քանի դեռ սոխը տապակվում է, մեծ անցքերով քերիչի վրա քերել գազարը և բազուկը։

5Տապակվող սոխին ավելացնել քերած գազարը և խառնել։

6Այնուհետև ավելացնել քերած բազուկի ¾ մասը։ Քանի որ եռացնելու պրոցեսում բազուկը գունազրկվում է, այդ պատճառով քերած բազուկի ¼ մասը ես կավելացնեմ վերջում, որպեսզի պատրաստի բորշը կարմիր ախորժալի երանգ ունենա։

7Այնուհետև անհրաժեշտ է կտրտել կաղամբը։ Կտրատելու ընթացքում կարող է թվալ, որ 1,5 կգ կաղամբը շատ է նշված քանակով բաղադրիչների հետ եփելու համար, սակայն դա այդպես չէ։
Ջերմային մշակումից կաղամբը փափկում է, և նրա ծավալը մի քանի անգամ փոքրանում է։

8Խառնել կաթսայի մեջ տապակվող բանջարեղենը։ Ավելացնել սև և կարմիր աղացած պղպեղ, դափնու տերևները և տոմատի մածուկը։ Խառնել։

9Ավելացնել խաշած տավարի միսը և նորից խառնել։

10Մսից հետո ավելացնել կտրտած կաղամբը ամբողջությամբ։ Որպեսզի կաղամբը արագ շոգեխաշվի ու փափկի, թավայի մեջ լցնել 100 մլ արգանակ կամ եռման ջուր։
Դնել կափարիչը և շարունակել եփել միջին կրակի վրա։ Իմ դեպքում կաղամբը ստացավ անհրաժեշտ փափկությունը 25 րոպե եփելուց հետո։

11Կաղամբը խաշելու ընթացքում ես մեկ անգամ խառնեցի կաթսայի պարունակություն 15 րոպե հետո։ Այդ պահին կաղամբը դեռևս փափուկ չէր։

12Երկրոդ անգամ խառնելուց, երբ արդեն անցել էր 25 րոպե, կաղամբը արդեն փափկել էր։ Դա նշանակում է, որ կարտոֆիլ ավելացնելու ժամանակն է։

13Կտրտել կարտոֆիլը միջին կտորներով, լցնել կաթսայի մեջ և խառնել։ Դնել կափարիչը և տապակել ևս 5 րոպե։

14Այդ ընթացքում կտրտել և ավելացնել քաղցր պղպեղը։ Խառնել։

15Ավելացնել 2 լիտր արգանակ։ Ես նախապատրաստել էի 1 լիտր արգանակ, այդ պատճառավ արգանակից բացի կաթսայի մեջ լցրեցի նաև 1 լիտր եռացրած ջուր։
Դնել կափարիչը և թողնել, որպեսզի բորշը եփվի մարմանդ կրակի վրա։

16Արգանակը լցնելուց հետո ես եփեցի բորշը ևս մեկ ժամ։
Բաղադրիչներց մնացել է աղը, քերած բազուկի ¼ մասը և մաղադնոսը։ Կտրտել մաղադանոսը։

17Կես ժամ եռացնելուց հետո բորշին ավելացնել 3 թեյի գդալ աղ, խառնել և շարունակել եփելը։

18Երբ բորշի պատրստ լինելուն մնա 10 րոպե, ավելացնել քերած բազուկից մնացած մասը։

19Ամենավերջում ավելացնել կտրտած մաղադանոսը և անջատել կրակը։

20Կրակն անջատելուց հետո, առավազն 1 ժամ կաթսայի կափարիչը չբացեք։
Ես կափարիչը բացել եմ 3 ժամ հետո։

21Տնական բորշը պատրաստ է։ Լցնել ափսելի մեջ և ըստ ճաշակի ավելացմել մայոնեզ կամ թթվասեր։
Բարի ախորժակ։

Հեղինակ
9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 33Գրանցում: 28-06-2022