Դիտում 486
ՀմտությունՄիջինՊատրաստում30 ր
Բաղադրիչներ
1 հավի կրծքամիս
2 հատ հավկիթ
1 գլուխ սոխ
4 ճշ/գ․ ալյուր
1 ճշ/գ․ մայոնեզ
7 կանաչ սոխի շյուղ
7 հատ համեմի շյուղ
1 թ/գ․ կարմիր աղացած պղպեղ
1 թ/գ․ աղացած սև պղպեղ
1 թ/գ․ սխտորի փոշի Սխտորի փոշին կարելի է փոխարինել 1 պճեղ թարմ սխտորով։
100 գ․ փափուկ հաց
80 մլ․ բուսայուղ
1 թ/գ․ աղ առանց թմբի
Այս բաղադրատոմսը վկայում է այն մասին, որ առանց մսաղացի նույնպես կարելի է շատ համեղ կոտլետներ պատրաստել։ Գաղտնիքը կայանում է նրանում, որ հավի միսը դանակով պետք է կտրտել հնարավորինս փոքր մասերի։
Նշված քանակով բաղադրիչներից ստացվում է 10–12 հատ կոտլետ։
Կտրտած հավի մսից կոտլետ պատրաստելու քայլերը
1Նախապատրաստել կոտլետների պատրաստման համար անհրաժեշտ սննդամթերքը։
Հավի կրծքամիսը և կանաչին լվանալ։ Սոխը մաքրել կլեպից։

2Հավի կրծքամիսը ոսկրահան անել և դանակով կտրտել հնարավորինս փոքր մասերի։

3Սոխը անցկացնել քերիչով և լցնել կտրտած հավի մսի վրա։

4Խճողակին ավելացնել մեկ ձու։

5Այնուհետև մանր կտրտել կանաչին։ Ես օգտագործել եմ յոթական շյուղ համեմ և կանաչ սոխ։
Ցանկության դեպքում դուք կարող էք օգտագործել ձեր նախընտրած կանաչիները։
Կտրտած կանաչին նույնպես ավելացնել կտրտած մսին։

6Ավելացնել մեկ ճաշի գդալ մայոնեզ։

7Խճողակի բաղադրիներին ավելացրեք մեկական թեյի գդալ սև և կարմիր աղացած պղպեղ և սխտորի փոշի։
Սխտորի փոշու փոխարեն կարելի է օգտագործել 1 պճեղ թարմ մանրացված սխտոր։

8Համեմունքներից հետո ավելացրեք 80 մլ բուսական յուղ։

9Խճողակին ավելացնել նաև 2 ճաշի գդալ ալյուր և գդալով խառնել։
Այլուրի այս քանակը վերջնական չէ, քանի որ այն կախված է խյուսի ձգությունից։

10Ավելացնել աղ և նորից խառնել։ Ես ավելացրել եմ մեկ թեյի գդալ աղ առանց թմբի։

11Քանի որ ստացված կոտլետի խճողակը չուներ տապակելու համար անհրաժեշտ առաձգականությունը, ես ավելացրեցի ևս 2 ճաշի գդալ ալյուր։

12Ջրով լցված ափսեյի մեջ դնել հացի միջնամասը։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ ջրի փոխարեն կարելի է կաթ օգտագործել։
Այնուհետև հացի միջնամասը ճզմել ափի մեջ, քամել ջուրը և խառնել խճողակին։

13Կտրտած մսով խառնուրդը շատ լավ խառնել գդալով կամ ձեռքով։ Կոտլետի խճողակը պատրաստ է։
Անցնեք տապակելուն։

14Տապակը դնել թեժ կրակի վրա և մեջը բուսայուղ լցնել։ Մեկ կրծքամսով խճողակի համար ես լցրել եմ 100 մլ բուսական յուղ։

15Քանի որ կոտլետները ձևավորելու ենք գդալի օգնությամբ, այդ պատճառով ես գդալը նախօրոք սուզում եմ սառը ջրով լցված ամանի մեջ, որպեսզի խճողակը հնարավորիս քիչ կպչի գդալին։

16Ճաշի գդալով վերցնել հավի խճողակը և տապակի մեջ դնելով փորձել կոտլետի ձև տալ։

17Երկու րոպե ուժեղ կրակի վրա տապակելուց հետո, կոտլետներ շրջել, թուլացնել կրակը, տապակը ծածկել կափարիչով և թույլ կրակի վրա տապակել ևս 7-8 րոպե։

18Այս ժամանակը անհրաժեշտ է, որպեսզի կոտլետի միջնամասը լավ եփվի։

19Եթե նկատեք, որ 7 րոպե թույլ կրակի վրա տապակվելուց հետո կոտլետը ոսկեգույն երանգ չի ստացել, այդ դեպքում ևս 30 վարկյան տապակեք ուժեղ կրակի վրա։

20Կոտլետները պատրաստ են։
Տնական, հավի կտրտած մսով համեղ կոտլետները կարելի է մատուցել՝ համադրելով ձեր նախընտրած գարնիրի հետ։

բաղադրիչ
Բաղադրիչներ
1 հավի կրծքամիս
2 հատ հավկիթ
1 գլուխ սոխ
4 ճշ/գ․ ալյուր
1 ճշ/գ․ մայոնեզ
7 կանաչ սոխի շյուղ
7 հատ համեմի շյուղ
1 թ/գ․ կարմիր աղացած պղպեղ
1 թ/գ․ աղացած սև պղպեղ
1 թ/գ․ սխտորի փոշի Սխտորի փոշին կարելի է փոխարինել 1 պճեղ թարմ սխտորով։
100 գ․ փափուկ հաց
80 մլ․ բուսայուղ
1 թ/գ․ աղ առանց թմբի
Directions
Կտրտած հավի մսից կոտլետ պատրաստելու քայլերը
1Նախապատրաստել կոտլետների պատրաստման համար անհրաժեշտ սննդամթերքը։
Հավի կրծքամիսը և կանաչին լվանալ։ Սոխը մաքրել կլեպից։

2Հավի կրծքամիսը ոսկրահան անել և դանակով կտրտել հնարավորինս փոքր մասերի։

3Սոխը անցկացնել քերիչով և լցնել կտրտած հավի մսի վրա։

4Խճողակին ավելացնել մեկ ձու։

5Այնուհետև մանր կտրտել կանաչին։ Ես օգտագործել եմ յոթական շյուղ համեմ և կանաչ սոխ։
Ցանկության դեպքում դուք կարող էք օգտագործել ձեր նախընտրած կանաչիները։
Կտրտած կանաչին նույնպես ավելացնել կտրտած մսին։

6Ավելացնել մեկ ճաշի գդալ մայոնեզ։

7Խճողակի բաղադրիներին ավելացրեք մեկական թեյի գդալ սև և կարմիր աղացած պղպեղ և սխտորի փոշի։
Սխտորի փոշու փոխարեն կարելի է օգտագործել 1 պճեղ թարմ մանրացված սխտոր։

8Համեմունքներից հետո ավելացրեք 80 մլ բուսական յուղ։

9Խճողակին ավելացնել նաև 2 ճաշի գդալ ալյուր և գդալով խառնել։
Այլուրի այս քանակը վերջնական չէ, քանի որ այն կախված է խյուսի ձգությունից։

10Ավելացնել աղ և նորից խառնել։ Ես ավելացրել եմ մեկ թեյի գդալ աղ առանց թմբի։

11Քանի որ ստացված կոտլետի խճողակը չուներ տապակելու համար անհրաժեշտ առաձգականությունը, ես ավելացրեցի ևս 2 ճաշի գդալ ալյուր։

12Ջրով լցված ափսեյի մեջ դնել հացի միջնամասը։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ ջրի փոխարեն կարելի է կաթ օգտագործել։
Այնուհետև հացի միջնամասը ճզմել ափի մեջ, քամել ջուրը և խառնել խճողակին։

13Կտրտած մսով խառնուրդը շատ լավ խառնել գդալով կամ ձեռքով։ Կոտլետի խճողակը պատրաստ է։
Անցնեք տապակելուն։

14Տապակը դնել թեժ կրակի վրա և մեջը բուսայուղ լցնել։ Մեկ կրծքամսով խճողակի համար ես լցրել եմ 100 մլ բուսական յուղ։

15Քանի որ կոտլետները ձևավորելու ենք գդալի օգնությամբ, այդ պատճառով ես գդալը նախօրոք սուզում եմ սառը ջրով լցված ամանի մեջ, որպեսզի խճողակը հնարավորիս քիչ կպչի գդալին։

16Ճաշի գդալով վերցնել հավի խճողակը և տապակի մեջ դնելով փորձել կոտլետի ձև տալ։

17Երկու րոպե ուժեղ կրակի վրա տապակելուց հետո, կոտլետներ շրջել, թուլացնել կրակը, տապակը ծածկել կափարիչով և թույլ կրակի վրա տապակել ևս 7-8 րոպե։

18Այս ժամանակը անհրաժեշտ է, որպեսզի կոտլետի միջնամասը լավ եփվի։

19Եթե նկատեք, որ 7 րոպե թույլ կրակի վրա տապակվելուց հետո կոտլետը ոսկեգույն երանգ չի ստացել, այդ դեպքում ևս 30 վարկյան տապակեք ուժեղ կրակի վրա։

20Կոտլետները պատրաստ են։
Տնական, հավի կտրտած մսով համեղ կոտլետները կարելի է մատուցել՝ համադրելով ձեր նախընտրած գարնիրի հետ։

Հեղինակ
9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 33Գրանցում: 28-06-2022