Խոզի խորոված

Վարկանիշ
Խոզի խորոված
ՀմտությունՄիջինԼրացուցիչ3 ժՊատրաստում1 ժ
ԲԱղադրիչները
 3 կգ․ խոզի միսԽորհուրդ եմ տալիս գնել վզի մասը և կողերը, մատերը։
 3 գլուխ սոխ
 աղացած սև պղպեղ
 աղացած կարմիր պղպեղ Աղ
 աղ

Այսօր ես կցուցադրեմ, թե ինչպես եմ մարինացրել խորովածի համար նախատեսված խոզի միսը։
Տարիների փորձը ցույց է տվել, որ խորովածի համը ուղիղ համեմատական է մսի մարինացման եղանակին։ Մարիանցման իմ տարբերակը ամենամատչելին է, որը հատուկ խոհարարական հմտություններ և բաղադրիչներ չի պահանջում։

Խոզի խորովածի պատրաստման քայլերը
1

Ես նախընտրում եմ խոզի խորոված պատրաստելու համար գնել վզի մասը և կողերը։

Խոզի միսը խանութում

2

Խորովածի համար նախատեսված միսը լվանալ պետք չէ ։
Խոզի մսի կտորներ դասավորել սեղանի վրա։

Խոզի միսը սեղանի վրա

3

Մարնացման համար ես օգտագործում եմ միայն աղ, սև և կարմիր աղացած պղպեղ և սոխ։
Սկզբից մսի կտորների վարա ցանում եմ աղը։ Աղի և պղպեղների քանակությունը կոնկրետ չափ չունի, քանի որ տարբեր մարդկանց մոտ այն կարող է տարբերվել։
Տարիների փորձը ինձ հնարավորություն է տվել այդ հարցում չսխալվել։ Եթե դուք այդպիսի փորձ չունեք, ապա ուշադիր նայեք կացված տեսահոլովակը, որտեղից մոտավոր կպատկերացնեք, թե ես ինչքան աղ և պղպեղ եմ լցնում մսի վրա։
Հաշվի առեք, որ յուղոտ մսի վրա, ավելա շատ աղ կարելի է լցնել, որովհետև հալվելուց յուղը իր հետ կհեռացնի աղի որոշակի քանակություն։

Մսի վրա աղ ցանել

4

Աղից հետո միսը նույն կողմից համեմել կարմիր և սև աղացած պղպեղով։ Ես օգտագործել եմ կծու սև և քաղցր կարմիր պղպեղ։

Համեմել կարմիր և սև աղացած պղպեղով

5

Աղով և պղպեղով համեմելուց հետո, շրջեք մսի կտորները։

Շրջեք մսի կտորները

6

Ինչպես վերևի կողմը համեմեցինք, այնպես էլ ներքևի կողմը համեմում ենք աղով և պղպեղներով։

Համեմում ենք աղով և պղպեղներով

7

Հաջորդ քայլով անհրաժեշտ է մեկ-մեկ բոլոր կտորներ տրորել ափերի մեջ, որպեսզի աղը և պղպեղը հավասրսչափ տարածվեն մսի կտորների մակերեսին։ Մի զլացեք, լավ տրորեք միսը։

Միսը տրորել ափերի մեջ

8

Սոխը կտրտել մանր խորանարդների տեսքով։
Շատ խոհարարներից եմ լսել, որ խորովածի միսը մարինացնելուց սոխը պետք է քիչ լցնել, բայց ես այդպես չեմ մտածում։ Այլ ընդհակառակը, ես գտնում եմ, որ խորովածի մարինացման ժամանակ ինչքան սոխը շատ լինի, այնքան խորովածը համեղ կսատացվի։
Երեք կիլոգրամ մսի մարինացման համար ես օգտագործել եմ 3 հատ սոխ։

Կտրտած սոխը

9

Կտրտած սոխը վերցնել ափերի մեջ և համեմված մսի կույտի վրա պահելով ճզմել։ Ճզմեք ինչան ուժ ունեք, որպեսզի սոխի հյութը թափվի համամված մսի վրա։
Ճզմված սոխը նույնպես լցնել մսի վրա և լավ խառնել։

Սոխը մսի վրա

10

Պոլիէթիլենից տոպրակի կամ կափարիչով տարայի հատակին կտրտած սոխ լցնել։ Այնուհետև տոպրակի մեջ դասվորել մսի կտորները որոնց արանքներ անհրաժեշտ է հնարավորին հավասարաչափ սոխ լցնել։

Միսը դնել տոպրակի մեջ

11

Այնուհետև ամուր կապել տոպրակը այնպես, որպեսզի մեջից սոխի բույրը դուրս չգա և ամբողջովին տարածվի մսի վրա։ Եթե դուք կաթսա էք օգտագործել, այդ դեպում ուղակի դրեք կափարիչը։

Միսը տոպրակի մեջ

12

Ապահովության համար ես մարինացված մսով լցված տոպրակը դրել եմ մեկ ուրիշ տոպրակի մեջ, ուր նույնպես ամուր կապել եմ։

Լրացուցիչ տոպրակ

13

Տոպրակի մեջ միսը պետք է մարինացվի մինմում 3 ժամ սենյակային ջերնաստիճանում։ Մարինացումը ավելի արդյունավետ դարձնելու համար ժամը մեկ փորձեք խառնել տոպրակի պարուկությունը՝ պտտցնելով այն ձեռքերով։
Բայց խորովածը շատ ավելի համեղ կլինի, եթե միսը մարինացվի մեկ օր։ Վեց ժամից ավելի մարինացնելու դեպքում, եթե տաք եղանակ է, մարնացված մսով տոպրակը դրեք սառնարանի նեքևի մասում։

Խառնել միսը տոպրակի մեջ

14

Խորովելուց անմիջապես առաջ մարինացված մսի վրայից ես հեռացնում եմ մսին կպած սոխի կտորները, որպեսզի կրակի վրա նրանք չսևանան։

Հեռացնել սոխի կտորները

15

Խորովելու ընթացքում եղեք ուշադիր, որպեսզի միսը չվառվի, անընդհատ պտտեք շշերը։

Միսը մանղալի վրա

16

Պատրաստի խորավածը անհարաժեշտ է հանել լավաշի վրա, քանի որ համարյա բոլոր մարդիկ հաճույքով են ուտում խորովածի հյութով ներծծված լավաշի կտորները։

Խորովածը լավաշի վրա

17

Սեղանին մատուցելիս խորովածի վրա թարմ սոխ կտրտել։

Թարմ սոխ խորովածի վրա

ԿատեգորիաԽոհանոցՄեթոդըՊիտակներ,

բաղադրիչ

ԲԱղադրիչները
 3 կգ․ խոզի միսԽորհուրդ եմ տալիս գնել վզի մասը և կողերը, մատերը։
 3 գլուխ սոխ
 աղացած սև պղպեղ
 աղացած կարմիր պղպեղ Աղ
 աղ

Directions

Notes

Խոզի խորոված

Հեղինակ

կայքում չէ 1 year

COOK

3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 70Գրանցում: 26-06-2022
This entry was posted in . Bookmark the permalink.

Թողնել պատասխան