Տավարի փայծաղի տեսքը և համը նման է լյարդի, բայց ունի ավելի "ռետինե" հյուսվածք և ավելի "արյունոտ" համ: Փայծաղը ծածկված է թաղանթով։
Անկախ նրանից, թե պատրաստման որ եղանակն եք ընտրում, անհրաժեշտ է փայծաղը մաքրել ավելորդ ճարպից, հեռացնել թաղանթը և լավ լվանալ հոսող սառը ջրով։
Խորհուրդ եմ տալիս մաքրելուց և լվանալուց հետո փայծաղը սառեցնել։ Սառեցումը, ինչպես նաև լավ եփելը կամ խորովելը, կոչնչացնեն ցանկացած վնասակար բակտերիա կամ մակաբույծ, որոնք կարող են գտնվել փայծաղում։
Մի մոռացեք, որ օրգանիզմում փայծաղը ֆիլտրի դեր է կատարում և մաքրում է արյունը, այդ պատճառով նրա մեջ կարող են լինել տարբեր բակտերաներ։
Սառեցված փայծաղը նախապես ապասառեցնել սառնարանի ներքևի դարակում կամ սենյակային ջերմաստճանում: Չի կարելի սառած փայծաղը ապասառեցնել միկրոալիքային վառարանում կամ տաք ջրում, քանի որ այն կվերածվի փխրուն ջրիկ զանգվածի:
Ջեռոցում պատրաստված փայծաղը ունի յուրահատուկ համ և հյուսվածք։ Տավարի փայծաղը հարուստ է նաև վիտամիններով և միկրոտարրերով, ինչպիսիք են երկաթը և սպիտակուցը:
Չնայած ես գերդասում եմ խորոված փայծաղը, բայց այսօր ես այն կպատրաստեմ ջեռոցում։
Տավարի փայծաղ գնելիս ուշադրություն դարձրեք մսի թարմ լինելու վրա։ Ստուգեք գույնը (սև և մուգ կապույտ գույները անընդունելի են) կամ վատ հոտի առկայությունը, քանի որ դրանք կարող են վկայել փչանալու մասին:
Տավարի փայծաղը լվանում ենք հոսող ջրի տակ և հեռացնում ավելորդ մասերը։ Լվանալուց հետո արտաքին թաղանթը հեշտությամբ հեռացվում է այնպես, ինչպես տավարի լյարդի դեպքում։ Դրա համար բռնեք թաղանթի ծայրը, իսկ մյուս ձեռքի մատները մտցրեք թղանթի և մսի արանքը։ Սեղմելով փայծաղը, հեռացրեք այն թաղանթից։
Նախօրոք մաքրված և սառեցրած տավարի փայծաղը հանել եմ սառնարանից և երկու ժամ թողել սենյակային ջերմաստիճանում։
Սուր դանակի օգնությամբ արեք կտրվածքներ փայծաղի երկու կեղմից։ Կտրվածքների հեռավորությունը իրարից 2–3 սմ։
Թե խորոված, և թե ջեռոցում պատրաստված տավարի փայծաղը ես համեմում եմ միայն աղով։
Ըստ ճաշակի աղ արեք, աշխատեք որպեսզի կտրվածքների մեջ նույնպես աղ լցվի։
Քանի որ ի տարբորություն լյարդի, փայծաղի լավ եփվելը շատ կարևոր է, ուստի ես օգտագործել եմ ջեռոցի համար նախատեսված տոպրակ։ Տոպրակի մեջ պատրաստման սկզբում փայծաղը լավ շոգեխաշվում է և դառնում անվտանգ նույնիսկ երեխաների համար։
Տավարի փայծաղը տոպրակի մեջ տեղավորելուց հետո այն դրեք ջեռոցի տապակի վրա։ Միացրեք ջեռոցի ներքևի և վերևի տաքացուցիչները ընտրելով 180 աստիճան ջերմային ռեժիմ։
Տապակը դրեք ջեռոցում։ Այս ռեժիմում փայծաղը տոպրակի մեջ անհարաժեշտ է եփել 40-ից 50 րոպե։
Անհարաժեշտ ժամանակը անցնելուց հետո, հանեք տապակը և զգյուշությամբ կիսապատրաստ շատ տաք փայծաղից հեռացրեք տոպրակը։ Փայծաղը տեղավորեք տապակի մեջ և նորից ուղարկեք ջեռոց։
Որպեսսզի փայծաղի մակերեսը պատվի դարչնագույն կեղևով, անհրաժեշտ է ջեռոցի ջերմաստիճանը բարձրացնել միչև 210–220 աստիճան։
Հետևեք, որպեսզի փայծաղի մակերեսը չվառվի և պատրաստեցեք ջեռոցում ևս 15–20 րոպե։
Հանել պատրաստի փայծաղը ջեռոցից և թղնել, որպեսզի այն մի քիչ հովանա։
Այնուհետև պատրաստի փայծաղը տեղափոխել ափսե։
Կտրտել 1 սմ հաստությամբ շերտերով։ Ջեռոցում պատրաստված տավարի փայծաղը կարելի է մատուցել տաք վիճակում, սակայն ես խորհուրդ կտամ օգտագործել այն որպես սառը խորտիկ, ամբողջովին հովանակուց հետո։ Կարելի է նույնիսկ դնել սառնարանում և հետո մատուցել։
բաղադրիչ
Directions