Դիտում 588
ՀմտությունՄիջինՊատրաստում1 ժ 10 ր
Բաղադրիչներ
400 գ․ տավարի խաշած միս Կարելի է օգտագործել նաև ոսկրոտ միս։
800 մլ․ տավարի մսի արգանակ
200 մլ․ եռման աստիճանի ջուր
500 գ․ կարտոֆիլ
2 հատ փոքր սոխ
3 ճշ/գ․ տոմատի մածուկ Տոմատի փոխարեն ես օգտագործել եմ կարմիր պղպեղից և թարմ լոլիկից պատրաստված մածուկ։
1 թ/գ․ սև պղպեղ աղացած
1 թ/գ․ կարմիր պղպեղ աղացած
1 բուլղարական պղպեղ
1 ճշ/գ․ չոր ռեհան
3 հատ դարփնու տերև
½ կապ թարմ համեմ
2 ճյուղ թարմ ռեհան
100 գ․ կարագ
15 գ․ աղՄեկ թեյի գդալ աղը կշռում է 10 գրամ։
Տավարի մսով և կարտոֆիլով սոուսը հայկական խոհանոցի ամենտարծված ապուրներից մեկն է։
Պատրաստումը տևում է 60-70 րոպե, որից 20-25 րոպե բաղադրիչները տապակելու, և 40-45 րոպե սոուսը եփելու համար։
Տավարի մսով սոուսի պատրաստման քայլերը
1Նախապատրաստում ենք անհրաժեշտ բաղադրիչները։ Տավարի միսը նախօրոք խաշում ենք։ Կարտոֆիլը մաքրում։

2Մանր կտրտել սոխը։

3Կաթսայի մեջ դնել կարագը և միացնել կրակը։ Կարագը հալվելուց անմիջապես հետո լցնել մանրացված սոխը։

4Ոչ մեծ խորանարդների տեսքով կտրտել մաքրված կարտոֆիլը և նունպես լցնել կաթսայի մեջ։

5Մաքրել բուլղարական պղպեղը սերմերից, կտրտել և նույնպես գցել կաթսայի մեջ, որտեղ արդեն տապակվում են սոխը և կարտոֆիլը։

6Ավելացնել խաշած մսի կտորները։ Կտորների չափսերը էական նշանակություն չունեն, կտրեք այնպես, ինչպես նախընտրում եք։

7Խառնել կաթսայի պարունակությունը։

8Կաթսայի մեջ լցնել տոմատի մածուկը և լավ խառնել։
Տոմատի մածուկի փոխարեն ես օգտագործել եմ բուլղարական կարմիր պղպեղից և լոլիկից պատրաստված մածուկ։
Քանի որ այս բաղադրտոմսով պատրաստված ապուրը ուտելու է նաև իմ փոքրիկ թոռնիկը, այդ պատճառով ես ձգտում եմ ճաշատեսակների մեջ պահածոյացված բաղադրիչներ չօգտագործել։

9Այնուհետև ավելացնել աղացած կարմիր և սև պղպեղները։ Նորից խառնել և պարբերաբար խառնելով տապակել ևս 15 րոպե։

10Լցնել տավարի մսի արգանակը։
Սոխը կաթսայի մեջ գցելուց հետո մինչև արգանակ ավելացնելը, այսինքն՝ տապկելու ժամանակը, իմ մոտ տևեց 20 րոպե։

11Փակել կափարիչով և շարունակել սոուսի պատրաստումը մարմադ կրակի վրա։

12Մոտովորապես 20 րոպե եռացնելուց հետո ավելացնել դափնու տերևները և ըստ ճաշակի համեմել աղով։ Ես լցրել եմ 1,5 թեյի գդալ աղ։
Անհրաժեշտության դեպքում ավելացնել նաև եռացրած ջուր։ Ես ավելացրել եմ 200 մլ ջուր։
Դնել կափարիչը։

1315 րոպեից հետո ավելացնել չոր ռեհան։ Դնել կափարիչը և ևս 5 րոպե թողնել մարմանդ կրակի վրա։
Այդ ընթացքում կտրտել թարմ կանաչին՝ համեմը և ռեհանը։

14Պատրաստման վերջում լցնել մարացված թարմ կանաչին։ Խառնել, դնել կափարիչը և վերցնել կրակից։

15Տասը րոպե անցնելուց հետո տավարի մսով սոուս կարելի է մատուցել։

16Հայկական սոուսը պատրաստ է։
Բարի ախորժակ։

բաղադրիչ
Բաղադրիչներ
400 գ․ տավարի խաշած միս Կարելի է օգտագործել նաև ոսկրոտ միս։
800 մլ․ տավարի մսի արգանակ
200 մլ․ եռման աստիճանի ջուր
500 գ․ կարտոֆիլ
2 հատ փոքր սոխ
3 ճշ/գ․ տոմատի մածուկ Տոմատի փոխարեն ես օգտագործել եմ կարմիր պղպեղից և թարմ լոլիկից պատրաստված մածուկ։
1 թ/գ․ սև պղպեղ աղացած
1 թ/գ․ կարմիր պղպեղ աղացած
1 բուլղարական պղպեղ
1 ճշ/գ․ չոր ռեհան
3 հատ դարփնու տերև
½ կապ թարմ համեմ
2 ճյուղ թարմ ռեհան
100 գ․ կարագ
15 գ․ աղՄեկ թեյի գդալ աղը կշռում է 10 գրամ։
Directions
Տավարի մսով սոուսի պատրաստման քայլերը
1Նախապատրաստում ենք անհրաժեշտ բաղադրիչները։ Տավարի միսը նախօրոք խաշում ենք։ Կարտոֆիլը մաքրում։

2Մանր կտրտել սոխը։

3Կաթսայի մեջ դնել կարագը և միացնել կրակը։ Կարագը հալվելուց անմիջապես հետո լցնել մանրացված սոխը։

4Ոչ մեծ խորանարդների տեսքով կտրտել մաքրված կարտոֆիլը և նունպես լցնել կաթսայի մեջ։

5Մաքրել բուլղարական պղպեղը սերմերից, կտրտել և նույնպես գցել կաթսայի մեջ, որտեղ արդեն տապակվում են սոխը և կարտոֆիլը։

6Ավելացնել խաշած մսի կտորները։ Կտորների չափսերը էական նշանակություն չունեն, կտրեք այնպես, ինչպես նախընտրում եք։

7Խառնել կաթսայի պարունակությունը։

8Կաթսայի մեջ լցնել տոմատի մածուկը և լավ խառնել։
Տոմատի մածուկի փոխարեն ես օգտագործել եմ բուլղարական կարմիր պղպեղից և լոլիկից պատրաստված մածուկ։
Քանի որ այս բաղադրտոմսով պատրաստված ապուրը ուտելու է նաև իմ փոքրիկ թոռնիկը, այդ պատճառով ես ձգտում եմ ճաշատեսակների մեջ պահածոյացված բաղադրիչներ չօգտագործել։

9Այնուհետև ավելացնել աղացած կարմիր և սև պղպեղները։ Նորից խառնել և պարբերաբար խառնելով տապակել ևս 15 րոպե։

10Լցնել տավարի մսի արգանակը։
Սոխը կաթսայի մեջ գցելուց հետո մինչև արգանակ ավելացնելը, այսինքն՝ տապկելու ժամանակը, իմ մոտ տևեց 20 րոպե։

11Փակել կափարիչով և շարունակել սոուսի պատրաստումը մարմադ կրակի վրա։

12Մոտովորապես 20 րոպե եռացնելուց հետո ավելացնել դափնու տերևները և ըստ ճաշակի համեմել աղով։ Ես լցրել եմ 1,5 թեյի գդալ աղ։
Անհրաժեշտության դեպքում ավելացնել նաև եռացրած ջուր։ Ես ավելացրել եմ 200 մլ ջուր։
Դնել կափարիչը։

1315 րոպեից հետո ավելացնել չոր ռեհան։ Դնել կափարիչը և ևս 5 րոպե թողնել մարմանդ կրակի վրա։
Այդ ընթացքում կտրտել թարմ կանաչին՝ համեմը և ռեհանը։

14Պատրաստման վերջում լցնել մարացված թարմ կանաչին։ Խառնել, դնել կափարիչը և վերցնել կրակից։

15Տասը րոպե անցնելուց հետո տավարի մսով սոուս կարելի է մատուցել։

16Հայկական սոուսը պատրաստ է։
Բարի ախորժակ։

Հեղինակ
9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 33Գրանցում: 28-06-2022
I have never cooked Armenian dishes before. But I really liked this recipe. It is written in detail.
Today I will try to cook for a family dinner.
Ուրախ եմ, որ իմ բաղադրատոմսը Դուք հավանել եք։