
Բաղադրիչներ
1 հատ նուռ
1 հատ կիտրոն
շաքարավազ
3 հատ փոքր սոխ
բուսայուղ
աղ
Նռան աղցանը այս բաղադրատոմսով հեշտ է պատրաստվում, ունի տպավորիչ տեսք և քաղցր համ։ Ուտելու ժամանակ զգացվում է սոխի ու նռան հաճելի խրթխրթոց։
Սոխով և կիտրոնի հյութով նռան աղցանի պատրսատման քայլերը
1
Մաքրել սոխը։ Կտրեք օղակների տեսքով: Ցանկության դեպքում սոխի օղակները կարելի է կիսել:

2
Կտրտած սոխը լցնել քամոցի մեջ և վրան լցնել եռման ջուր։

3
Շոգեհարված սոխը տեղափոխել փոքրիկ ամանի մեջ։

4
Աղ և շաքարավազ ավելացնել ըստ ճաշակի:

5
Աղացնի համար վերցնում ենք միջին չափի, քաղցր, վառ կարմիր հատիկներով նուռը։

6
Նուռը լցնել սոխով ամանի մեջ։ Վրան քամեք մի քիչ կիտրոնի հյութ։

7
Ավելացնել մի քիչ ձեթ:

8
Նռան աղցանը պատրաստ է։
Արդյունքում ստանում ենք քաղցր նռան աղցան։ Սոխն ընդհանրապես չի զգացվում։

բաղադրիչ
Բաղադրիչներ
1 հատ նուռ
1 հատ կիտրոն
շաքարավազ
3 հատ փոքր սոխ
բուսայուղ
աղ