Դիտում 535
ՀմտությունՍկսնակՊատրաստում50 ր
Բաղադրիչներ
1 մեծ խնձոր
250 գ․ ալյուր
200 գ․ մածունՄածունը կարելի է փոխարինել կեֆիրով։
200 գ․ շաքարավազ
2 հատ ձու
80 մլ․ բուսական յուղԲուսայուղը կարելի է փոխարինել 80գ կարագով։
1 թ/գ․ սոդա
1 պտղունց վանիլին
շաքարի փոշի
Ձեռքի տակ ունենալ
Խառնիչ
Ձևաման ջեռոցի
Այս բաղադրատոմսով պատրաստված խնձորի կարականդակը ստացվում է փափուկ և նուրբ։ Պատրաստումը շատ պարզ է, որով էլ պայմանավորված է այս բաղադրատոմսի տարածված լինելը։
Այս կարկանդակը ավելի հայտնի է «Շարլոտկա» անվանումով։
Չնայած նրան, որ բաղադրիչները գդալով կարելի է հարել, սակայն կարականդակի պատրաստումը ավելի կհեշտանա, եթե ձեռքի տակ խառնիչ ունենաք։
Խնձորով կարկանդակի պատրաստման քայլերը
1Նախապատրաստել «Շարլոտկա» կարականդակի պատրաստման համար անհրաժեշտ բղադրիչները։

2Ձուն խառնիչի մեջ հարել մինչև սպիտակի։

3Խառնելու ընթացքում ավելացնել շաքարավազը։

4Մածունի մեջ լցնել սոդան և խառնել գդալով։
Մածունը նույնպես ավելացնել խառնիչի ափսեյում հարվող զանգվածին և շարունակել խառնել։

5Այնուհետև ավելացնել վանիլինը և բուսակյուղը։
Հարել ևս կես րոպե և անջատել խառնիչը։

6Հանել խառնիչի ափսեն և ստացված մասայի վրա մաղել ալյուրը։
Գդալով խառնել։ Ավելացնել այնքան այլուր, մինչև ստացվի մածուցիկ, ոչ պինդ հոսուն խմոր։
Ես ավելացրել եմ 250 գրամ այլուր։

7Ձևամանի պատերին և հատակին բուսայուղ քսել։
Պատրաստած խմորը լցնել ձևամանի մեջ և հարթեցնել մակերեսը։

8Խնձորների վրայից մաքրել կլեպը և հեռացնել կորիզները։
Կտրտել 0,5-ից 1 սմ հաստությամբ շերտերի տեսքով։

9Խնձորի շերտերը հնարավորս խիտ դասավորել ձևամանի մեջ լցված խմորի վրա։

10Ձևամանը դնել ջեռոցի մեջ։ Ջերմաստիճանը դնել 160 աստիճանի վրա և միացնել միայն ներքևի տաքացուցիչը։
20 րոպե թխելուց հետո անջատել նեքևի տաքացուցիչը և միացնել վերևինը։ Միայն միացված վերևի տաքցուցիչով թխել ևս 10-12 րոպե։
Այնուհետև միասին միացնել վերևի և ներքևի տաքացուցիչները և թխել ևս 5-7 րոպե։

11Ընդհանուր 40 րոպե ջեռոցում թխելուց հետո ես հանեցի պատրաստի տաք կարկանդակը, և թողեցի ձևամանի մեջ սառչի։

12Այնուհետև խնձորով կարկանդակը տեղափոխեցի մատուցելու համար նախատեսված ափսե և վրան շաքարի փոշի ցանեցի։

13Տնական խնձորով կարկանդակը պատրաստ է։

բաղադրիչ
Բաղադրիչներ
1 մեծ խնձոր
250 գ․ ալյուր
200 գ․ մածունՄածունը կարելի է փոխարինել կեֆիրով։
200 գ․ շաքարավազ
2 հատ ձու
80 մլ․ բուսական յուղԲուսայուղը կարելի է փոխարինել 80գ կարագով։
1 թ/գ․ սոդա
1 պտղունց վանիլին
շաքարի փոշի
Ձեռքի տակ ունենալ
Խառնիչ
Ձևաման ջեռոցի
Directions
Խնձորով կարկանդակի պատրաստման քայլերը
1Նախապատրաստել «Շարլոտկա» կարականդակի պատրաստման համար անհրաժեշտ բղադրիչները։

2Ձուն խառնիչի մեջ հարել մինչև սպիտակի։

3Խառնելու ընթացքում ավելացնել շաքարավազը։

4Մածունի մեջ լցնել սոդան և խառնել գդալով։
Մածունը նույնպես ավելացնել խառնիչի ափսեյում հարվող զանգվածին և շարունակել խառնել։

5Այնուհետև ավելացնել վանիլինը և բուսակյուղը։
Հարել ևս կես րոպե և անջատել խառնիչը։

6Հանել խառնիչի ափսեն և ստացված մասայի վրա մաղել ալյուրը։
Գդալով խառնել։ Ավելացնել այնքան այլուր, մինչև ստացվի մածուցիկ, ոչ պինդ հոսուն խմոր։
Ես ավելացրել եմ 250 գրամ այլուր։

7Ձևամանի պատերին և հատակին բուսայուղ քսել։
Պատրաստած խմորը լցնել ձևամանի մեջ և հարթեցնել մակերեսը։

8Խնձորների վրայից մաքրել կլեպը և հեռացնել կորիզները։
Կտրտել 0,5-ից 1 սմ հաստությամբ շերտերի տեսքով։

9Խնձորի շերտերը հնարավորս խիտ դասավորել ձևամանի մեջ լցված խմորի վրա։

10Ձևամանը դնել ջեռոցի մեջ։ Ջերմաստիճանը դնել 160 աստիճանի վրա և միացնել միայն ներքևի տաքացուցիչը։
20 րոպե թխելուց հետո անջատել նեքևի տաքացուցիչը և միացնել վերևինը։ Միայն միացված վերևի տաքցուցիչով թխել ևս 10-12 րոպե։
Այնուհետև միասին միացնել վերևի և ներքևի տաքացուցիչները և թխել ևս 5-7 րոպե։

11Ընդհանուր 40 րոպե ջեռոցում թխելուց հետո ես հանեցի պատրաստի տաք կարկանդակը, և թողեցի ձևամանի մեջ սառչի։

12Այնուհետև խնձորով կարկանդակը տեղափոխեցի մատուցելու համար նախատեսված ափսե և վրան շաքարի փոշի ցանեցի։

13Տնական խնձորով կարկանդակը պատրաստ է։

Խնձորով կարկանդակ Շարլոտկա
Հեղինակ
9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 33Գրանցում: 28-06-2022