Դիտում 1,227
ՀմտությունՍկսնակՊատրաստում2 ժ 40 ր
Ապուրի բաղադրիչները
800 գ․ ոսկրոտ տավարի միս
3 հատ կարտոֆիլ
1 հատ սոխ
4 հատ թթու վարունգ
2 հատ նրբերշիկ
150 գ․ բեկոն
5 ճշ/գ․ տոմատի մածուկ
100 գ․ առանց կորիզների ձիթապտուղ
լիմոն
4 հատ սև պղպեղի գնդիկ
դափնու տերևներ
բուսական յուղ
թթվասեր
աղ
Սոլյակա պատրաստելու համար գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր։ Ոմանք մսի փոխարեն օգտագործում են հավ կամ եփած երշիկ, մյուսները տարբեր ապուխտներ և նրբերշիկ, բայց առանց ձիթապտուղի, զեյթունի կամ կապերսի, ոչ մի խոհարար սոլյանկա չի պատրաստում։
Մեր բաղադրատոմսում մենք օգտագործելու ենք տավարի մսով եփված արգանակ, որին ավելացնելու ենք նրբերշիկ և խոզապուխտ։ Արդյունքում կստանանք մեծ քանակությամբ միս պարունակող համեղ և ախորժալի ապուր։
Սալյանկայի պատրաստման քայլերը նկարներով
1Սառը ջուր լցված ոչ մեծ կաթսայի մեջ դնել ոսկրոտ տավարի միսը և եփել թեծ կրակի վրա։

2Երբ միսը եռա, հեռացրեք փրփուրը, ըստ ճաշակի աղ լցրեք, ավելացրեք մի քանի պղպեղի գնդիկ և դափնու տերև։ Թուլացրեք կրակը և շարունակեք եփել ևս 2 ժամ։

3Մինչ միսը կեփվի, անցեք ապուրի մեջ օգտագործվող մյուս մթերքների նախապտրաստմանը։ Մանր կտրատեք գլուխ սոխը։

4Նրբերշիկը նույնպես կտրտեք ոչ մեծ կտորներով։

5Խոզապուխտը ձողիկների տեսքով։

6Տապակեք կտրտված սոխը մինչև թույլ ոսկեգույն երանգ ստանալը։

7Տապակված սոխին ավելացրեք տոմատի մածուկը և շարունակեք տապակել ևս 5 րոպե։

8Երկու ժամ եփվելուց հետո կաթսայից հանեք եփված մսակտորը և ոսկորից առանձնացնելով միսը այն կտրատեք կցված նկարում պատկերված տեսքով։

9Մանրացրեք թթու վարունգը։
Մսի եփելուց ստացված արագանակի մեջ լցրեք կտրտված վարունգը և շարունակեք եփել ևս 15 րոպե։

10Մինչ կեփվի վարունգ, մաքրեցեք կարտոֆիլը կեղևից և կտրատեք խորանարդաձև։

1115 րոպեից հետո կաթսայում եփվող վարունգին ավելացրեք խոզապուխտը, նրբերշիկը, տավարի միսը և կարտոֆիլը։

12Այնուհետև ավելացրեք տոմատի մածուկով տապակաված սոխը, խառնեք և շարունակեք եփել ևս 20 րոպե, միչև ապուրի վերջնական պատրաստ լինելը։

13Ձիթապտուղը կտրտեք շրջանակների տեսքով։

14Շերտերով կտրատեք լիմոնը։

15Պատրաստի սոլյանկան մեջ մատուցելուց անմիջապես առաջ ավելացրեք լիմոնի շերտեր, կտրտված ձիթապտուղ և թթվասեր։
Բարի ախորժակ։

բաղադրիչ
Ապուրի բաղադրիչները
800 գ․ ոսկրոտ տավարի միս
3 հատ կարտոֆիլ
1 հատ սոխ
4 հատ թթու վարունգ
2 հատ նրբերշիկ
150 գ․ բեկոն
5 ճշ/գ․ տոմատի մածուկ
100 գ․ առանց կորիզների ձիթապտուղ
լիմոն
4 հատ սև պղպեղի գնդիկ
դափնու տերևներ
բուսական յուղ
թթվասեր
աղ
Directions
Սալյանկայի պատրաստման քայլերը նկարներով
1Սառը ջուր լցված ոչ մեծ կաթսայի մեջ դնել ոսկրոտ տավարի միսը և եփել թեծ կրակի վրա։

2Երբ միսը եռա, հեռացրեք փրփուրը, ըստ ճաշակի աղ լցրեք, ավելացրեք մի քանի պղպեղի գնդիկ և դափնու տերև։ Թուլացրեք կրակը և շարունակեք եփել ևս 2 ժամ։

3Մինչ միսը կեփվի, անցեք ապուրի մեջ օգտագործվող մյուս մթերքների նախապտրաստմանը։ Մանր կտրատեք գլուխ սոխը։

4Նրբերշիկը նույնպես կտրտեք ոչ մեծ կտորներով։

5Խոզապուխտը ձողիկների տեսքով։

6Տապակեք կտրտված սոխը մինչև թույլ ոսկեգույն երանգ ստանալը։

7Տապակված սոխին ավելացրեք տոմատի մածուկը և շարունակեք տապակել ևս 5 րոպե։

8Երկու ժամ եփվելուց հետո կաթսայից հանեք եփված մսակտորը և ոսկորից առանձնացնելով միսը այն կտրատեք կցված նկարում պատկերված տեսքով։

9Մանրացրեք թթու վարունգը։
Մսի եփելուց ստացված արագանակի մեջ լցրեք կտրտված վարունգը և շարունակեք եփել ևս 15 րոպե։

10Մինչ կեփվի վարունգ, մաքրեցեք կարտոֆիլը կեղևից և կտրատեք խորանարդաձև։

1115 րոպեից հետո կաթսայում եփվող վարունգին ավելացրեք խոզապուխտը, նրբերշիկը, տավարի միսը և կարտոֆիլը։

12Այնուհետև ավելացրեք տոմատի մածուկով տապակաված սոխը, խառնեք և շարունակեք եփել ևս 20 րոպե, միչև ապուրի վերջնական պատրաստ լինելը։

13Ձիթապտուղը կտրտեք շրջանակների տեսքով։

14Շերտերով կտրատեք լիմոնը։

15Պատրաստի սոլյանկան մեջ մատուցելուց անմիջապես առաջ ավելացրեք լիմոնի շերտեր, կտրտված ձիթապտուղ և թթվասեր։
Բարի ախորժակ։

Հեղինակ
8
Կարծիքներ: 9Հրապարակումներ: 89Գրանցում: 02-06-2021