Գաղտնիք չէ, որ վառարանում պատրաստած խոճկորը ավելի համեղ է ստացվում, քանի որ ծխի ապխտած բույրը յուրահատուկ համ է տալիս մսին։
Այսօր մենք կփորձենք հասկանալ սովորական տնային ջեռոցում ամբողջական խոճկորի պատրաստման բարդությունները:
Սովորաբար շուկայից գնած խոճկորները արդեն մաքուր են լինում (բաց, դատարկ փորով)։
Պատրաստումը սկսելուց առաջ խոճկորը պետք է պատշաճ կերպով մշակվի։ Հեռացրեք մարմնի վրայի կապտուկները, անասնաբուժական ծառայությունների կնիքի հետքերը (մաշկը պետք չէ հեռացնել, պարզապես քերել), ինչպես նաև մազերը, որոնք միշտ մնում են ականջներում և ոտքերի արանքում:
Մազերը լավագույնս հեռացվում է բոցով: Եթե խոճկորը փոքր է, դա կարելի է անել հենց խոհանոցում, գազօջախի վրա:
Մեծ խոզի մազերը մաքրում են բակում, փչող ջահով:
Մաքրված խոճկորը լավ լվացեք տաք ջրով։ Խոզի մարմնին քսեք աղ և համեմունքներ, ինչպես դրսից, այնպես էլ ներսից:
Առնվազն 8–10 ժամ հանգիստ թողեք սենյակային ջերմաստիճանում։
Ընտրեք համեմունքներ ձեր ճաշակով, կարող եք օգտագործել խոզի խորովածի մարինադ:
Համեմունքների հոտերը մսի մեջ ամբողջությամբ փոխանցելու համար խոճկորի մարմինը փաթաթեք սննդի համար նախատեսված թաղանթով կամ դրեք մեծ պլաստիկ տոպրակի մեջ:
Ճիշտ կլինի աղը և համեմունքները քսել երեկոյան, որպեսզի խոճկորը մարինացվի ամբողջ գիշեր։
Առավոտյան խոճկորը հանեք տոպրակից և մաշկը չորացրեք թղթե կամ խոհանոցային սրբիչով։
Մաշկը չորացնելուց հետո անհրաժեշտ է որոշել լցոնման տեսակը։ Սովորաբար խոճկորի փորը լցոնում են արտաքին տեսքը պահելու համար, քանի որ ջեռոցից հետո դատարկ խոճկորը կարող է փոխել իր ձևը:
Շատ տնային տնտեսուհիներ որպես միջուկ օգտագործում են սոխով տապակած հնդկաձավար։ Կարող եք նաև օգտագործել բանջարեղեն և մրգեր:
Եթե որոշել եք հնդկաձավար օգտագործել, ապա հնդկաձավարը եռացրեք և սոխի հետ տապակեք թավայի մեջ։
Խոճկորի փորը լցրեք տապակած հնդկաձավարով։ Լցրեք բոլոր խոռոչները, որպեսզի խոճկորը կենդանի խոզի տեսք ունենա:
Եթե որոշել եք բանջարեղեն կամ մրգեր ավելացնել, ապա դրանք նույնպես դրեք խոճկորի փորի մեջ։
Որովայնի խոռոչը կարելու համար օգտագործեք մոտ 10 սմ․ երկարությամբ փայտյա շամփուրներ։ Խոճկորի որովայնի կտրվածքի եզրից 2,5 սմ․ խորքից շամփուրով ծակեք որովայնի կտրվածքի երկու հակառակ եզրերի հոդերը։ Շամփուրների միջև հեռավորությունը պետք է լինի 2,5 սմ։ Շամփուրների քանակը կախված է որովայնի կտրվածքի երկարությունից։
Շամփուրները անցկացնելուց հետո վերցրեք մոտ մեկ մետր երկարությամբ թել և փաթաթեք շամփուրները «ութ թվի» տեսքով (դիտեք կցված նկարը)։ Կարի համար օգտագործեք հաստ բամբակյա թել:
Որպեսզի խոճկորի որովայնի կտրվածքի եզրերը փակվեն, անհրաժեշտ է փաթաթելիս թելը հնարավորինս ձգել։ Վերջում հանգույց կապեք և ավելորդ թելը հանեք։
Որովայնը կարելուց հետո խոճկորի ամբողջ մարմինը սրբեք օղիով Սա կհեռացնի խոնավությունը, որը գտնվում է խոճկորի մաշկի վրա:
Այնուհետև խոճկորի մարմնին քսեք հալած յուղ: Մի խնայեք յուղը, այն կնպաստի, որպեսզի պատրաստված խոճկորը ոսկեգույն դառնա։
Ականջները, պոչը և մռութը փաթաթեք փայլաթիթեղի մեջ, որպեսզի չայրվեն։ Պոչը կարելի է ոչ թե փաթաթել, այլ մարմնի վրա փոքր անցք անել (հետանցքը նույնպես հարմար է) և այնտեղ գցել։
Խոճկորի բերանում դրեք փայլաթիթեղի գնդակ կամ կարտոֆիլ, որպեսզի բերանը բաց մնա: Դա արվում է, որ գլխի ներսը հում չմնա։
Ցանկալի է, որ խոճկորը թխման սկուտեղի վրա փորը ցած պառկեցվի։ Եթե չհաջողվի, ապա ոչինչ, մի նեղվեք:
Ջեռոցի սկուտեղին առատորեն քսեք ձիթապտղի կամ բուսական յուղ և այնտեղ պառկեցրեք խոճկորը: Եթե ձեր խոճկորը հաստլիկ է, ապա սուր դանակով մեջքի վրա մակերեսային կտրվածքներ արեք։
Ջեռոցը տաքացրեք մինչև 200 աստիճան և այնտեղ ուղարկեք խոճկորվ սկուտեղը։
Կես ժամ հետո բացեք ջեռոցը և նայեք, թե որքան ճարպ և մսի հյութ է կուտակվել թավայի մեջ։ Եթե ճարպը քիչ է, ապա խոճկորի վրա տաք ձիթապտղի յուղ լցրեք:
Մեկ ժամ հետո, գուցե նույնիսկ ավելի վաղ, երբ խոճկորի մաշկը սկսում է շագանակագույն դառնալ, անհրաժեշտ է ջեռոցում ջերմաստիճանը իջեցնել 170–180 աստիճանի։
Դրանից հետո խոճկորի վրա լցնել թավայի մեջ հավաքված ճարպը։ Սկուտեղի մեջ հավաքված մսահյութով ճարպի լցնելը մարմնի վրա պետք է կրկնել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, որպեսզի մաշկը չչորանա։
Եթե ձեր խոճկորը պառկած է կողքի վրա, ցանկալի է շրջել այն:
Ցանկացողները կարող են խաճկորի վրա մուգ գարեջուր լցնել։ Մուգ գարեջուրը ազդում է խոճկորի մաշկի գույնի վրա.
Հինգ կգ․ քաշով խոճկորի պատրաստման ժամանակը ջեռոցում առնվազն 2 ժամ է։
Փորձեք պատրաստի խոճկորը առանց կրտրելու դնել տոնական սեղանի վրա։ Սա է այս տոնական ճաշատեսակի ողջ կարևորությունը:
Դա անելու համար նախ պատրաստի խոճկորը տեղափոխեք համապատասխան ափսեի վրա։ Հեռացրեք փայլաթիթեղը, որն օգտագործել եք ականջներն ու դունչը այրվելուց պաշտպանելու համար:
Բերանից հանեք փայլաթիթեղի գունդը կամ կարտոֆիլ և դրա տեղում խնձոր տեղադրեք։
Զարդարեք կանաչիներով, թթու բանջարեղենով և մրգերով։
Խոճկորը կտրեք անմիջապես սեղանի վրա, երբ բոլոր հյուրերը հավաքվեն և գնահատեն ձեր աշխատանքը։
Եթե ինչ-որ բան պարզ չէ, հարցեր տվեք՝ օգտագործելով մեկնաբանությունները կամ ֆորումի էջը:
բաղադրիչ
Directions