Ես երբեք սիգ չեմ պատրաստել այս բաղադրատոմսով։ Սովորաբար սիգը խաշում են համեմունքների մեջ կամ տապակում։ Այնուամենայնիվ, այս բաղադրատոմսը համեղ է ստացվում, և այն կարելի է ձմռանը պահել բանկաների մեջ՝ որպես ձկան պահածո։
Ձուկը համեղ դարձնելու համար անպայման հետևեք բաղադրիչների համամասնությանը։
Այս բաղադրատոմսը պատրաստելու համար գնել եմ թարմ սիգ՝ 3 հատ, ընդհանուր քաշով 800 գր.
Հեռացրեք թեփուկներն ու մաքրեցեք ձկան փորը: Մաքրել և լվանալ մնացած բաղադրիչները։
Այս ուտեստի մեջ ձկան գլուխները ավելորդ են։ Կտրեք դրանք։ Հեռացրեք ձկան լողակները և պոչը:
Ձուկը կտրատել կտորների, 4–5 սմ երկարությամբ, ինչպես պատկերված է լուսանկարում։
Մաքրած սոխը մանր կտրատել։ Գազարը քերել խոշոր քերիչով։
Սկսենք պատրաստել տոմատի սոուսը։ Դա անելու համար տոմատի մածուկը 1:1 համամասնությամբ խառնել տաք ջրով:
Ունենք 400 գ տոմատի մածուկ և 400 մլ ջուր։ Խառնեք տոմատի մածուկը ջրին։
Խառնուրդին ավելացնել բուսական յուղ՝ 150 մլ, աղ՝ 1,5 թ/գ, քացախ՝ 1 ճ/գ, շաքարավազ՝ 1 ճ/գ։
Լոլիկի (տոմատի) սոուսը լավ խառնել ու ուղիղ կեսը լցնել հաստ պատերով կաթսայի կամ թավայի մեջ։ Հենց այդպիսի հաստ պատերով թավայի մեջ պետք է եփել ձուկը։
Թավայի մեջ ավելացնել քերած գազարն ու մանր կտրատած սոխը։ Խառնել ու ավելացնել 4 դափնու տերև։
Այնուհետև ձկան կտորները նույնպես դնել թվայի մեջ, դափնու տերևների վրա և լցնել պատրաստի տոմոտի սոուսի երկրորդ կեսը։
Չխառնեք:
Կաթսան կամ թավան ձակել կափարիչով և դնել թույլ կրակի վրա։
Հենց որ ձուկը տոմոտի մեջ սկսի եռալ, կրակն իջեցրեք հնարավորինս նվազագույնի։ Եփելու ժամանակ եռումը պետք է հազիվ նկատելի լինի։
Մի բացեք կափարիչը մինչև եփման ավարտը։
Տոմատի սոուսում ձկան եփման ժամանակը եռման պահից ուղիղ 3 ժամ է։
3 ժամ հետո կրակն անջատեք, բայց կափարիչը դեռ մի բացեք։ Պատրաստի ձուկը թողնում ենք փակ թավայի մեջ մինչև սառչի։
Սիգը տոմատի սոուսում պատրաստ է։
Մատուցելիս որպես կողմնակի ճաշատեսակ կարելի է օգտագործել կարտոֆիլի պյուրե, որը լավագույնս համապատասխանում է այս ճաշատեսակին:
բաղադրիչ
Directions

Փորձեցի։ Շատ համով ստացվեց։
Ես էլ եմ փորձել։ Շատ համովա ստացվում։ Ոնց որ իսկական խանութի կանսերվա լինի։
Իհարկե համով պիտի լինի։ Ու՞մ սարքածնա)))
Կապ չկա ովա սարքել։ Էս սայտի բոլոր ռեցեպտներն էլ լավն են։