Դիտում 539
Շիլայի բաղադրիչները
1 բաժակ կլոր բրինձ
200 մլ․ կաթՎերցրեք ցանկացած յուղայնության կաթ։
25 գ․ կարագ
շաքար ըստ ճաշակիԿարելի է շաքարավազի փոխարեն օգտագործել մեղր կամ մուրաբա։
աղ ըստ ճաշակի
Անհրաժեշտություն չենք համարում կրկնել, թե ինչքան օգտակար է նախաճաշին կաթով և բրնձով շիլա ուտելը։ Բայց շատ շատերը դեռևս այն կարծիքին են, որ եթե շիլան օգտակար է, ուրեմն համով չէ։
Հատկապես դժվար է շիլան երեխաներին ուտացնելը։
Կաթով շիլայի պատրաստման քայլերը
1Նախապատրաստեք կաթով և բրնձով շիլայի պատրաստման համար անհրաժեշտ սննդամթերքը։

2Բրիձը մաքրեք փոքր քարերից և ոչ պիտանի հատիկներից։ Լվացեք հոսող ջրի տակ այնքան ժամանակ, միչև որ լվանալուց հետո մնա թափանցիկ ջուր։

3Լվացած բրնձի վրա մեկ բաժակ ջուր ավելացրեք և դրեք եփվելու թույլ կրակի վրա։
4Հենց որ բրինձը մի քանի րոպե եռա, փոքր քանակություններով ավելացրեք կաթը։
Մի մոռացեք, որ ցանկացած կաթնային շիլա եփելիս անհրաժեշտ է անընդհատ խառնել։

5Երբ շիլան համարյա պատրաստ լինի (20 րոպե եփելուց հետո), ավելացրեք կարագը, աղը և շաքարավազը։
Շարունակեք եփել ևս մի քանի րոպե։
6Բրնձով կաթնային շիլան պատրաստ է։
Այս ուտեստը չի կարելի համարել դիետիկ և ցածր կալորիականություն ունեցող, բայց այն շատ օգտակար է նախաճաշի համար։

բաղադրիչ
Շիլայի բաղադրիչները
1 բաժակ կլոր բրինձ
200 մլ․ կաթՎերցրեք ցանկացած յուղայնության կաթ։
25 գ․ կարագ
շաքար ըստ ճաշակիԿարելի է շաքարավազի փոխարեն օգտագործել մեղր կամ մուրաբա։
աղ ըստ ճաշակի
Directions
Կաթով շիլայի պատրաստման քայլերը
1Նախապատրաստեք կաթով և բրնձով շիլայի պատրաստման համար անհրաժեշտ սննդամթերքը։

2Բրիձը մաքրեք փոքր քարերից և ոչ պիտանի հատիկներից։ Լվացեք հոսող ջրի տակ այնքան ժամանակ, միչև որ լվանալուց հետո մնա թափանցիկ ջուր։

3Լվացած բրնձի վրա մեկ բաժակ ջուր ավելացրեք և դրեք եփվելու թույլ կրակի վրա։
4Հենց որ բրինձը մի քանի րոպե եռա, փոքր քանակություններով ավելացրեք կաթը։
Մի մոռացեք, որ ցանկացած կաթնային շիլա եփելիս անհրաժեշտ է անընդհատ խառնել։

5Երբ շիլան համարյա պատրաստ լինի (20 րոպե եփելուց հետո), ավելացրեք կարագը, աղը և շաքարավազը։
Շարունակեք եփել ևս մի քանի րոպե։
6Բրնձով կաթնային շիլան պատրաստ է։
Այս ուտեստը չի կարելի համարել դիետիկ և ցածր կալորիականություն ունեցող, բայց այն շատ օգտակար է նախաճաշի համար։

Հեղինակ
3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 71Գրանցում: 26-06-2022