Դիտում 600
ՀմտությունՍկսնակԼրացուցիչ30 րՊատրաստում30 ր
Պաշտետի բաղադրիչները
1 կգ․ հավի լյարդ
2 հատ գազար
2 գլուխ սոխ
1 թ/գ․ քրքում
50 գ․ կարագ
500 մլ․ 30% յուղայնությամբ սերուցքԵթե 30%-ոց չլինի, կարելի է ավելի քիչ յուղայնություն ունեցող սերուցք օգտագործել։
աղացած սև պղպեղ
աղ ըստ ճաշակի
Ձեռքի տակ ունենալ
Բլենդեր
Ձևաման պատրաստի պաշտետի համար
Այս բաղադրատոմսով պարրաստված պաշտետը հիմնականում օգտագործում են բուտերբրոդ պատրաստելու համար։
Ձգտեք օգտագործեք բարձր յուղայնություն ունեցող սերուցք։
Լյարդով և քրքումով պաշտետի պատրաստման քայլերը
1Նախապատրաստել պաշտետ պատրաստելու համար անհրաժեշտ սննդամթերքը և պարագաները։

2Սոխը մաքրել և նույնպես մանր կտրտել։

3Գազարը լվալ և մաքրել։ Մանր կտրտել կամ անցկացնել մեծ քերիչով։

4Թավայի մեջ դնել կարագը և դնել կրակին։

5Կարագը հալվելուց հետո թավայի մեջ լցնել մանրացված գազարը և սոխը։ Խառնել ու տապակել 10 րոպե։ Անհրաժեշտ է, որպեսզի բանջարեղենը փափկի, այլ ոչ թե լավ տապակվի։

6Մինչ դեռ բանջարեղենը տապակվում է, լվալ հավի լյարդը և հեռացրեք ավելորդ մասերը, եթե այդպիսիք կան լյարդի վրա։

7Լյարդը լցնել թվայի մեջ, փափկած բանջարեղենի վրա։
Ըստ ճաշակի աղ և սև աղացած պղպեղ ավելացնել։ Այնուհետև ավելացրեք մեկ թեյի գդալ քրքում և քառնել։
Ծածկել կափարիչով և թղնել եփվի 10-ից 15 րոպե։ Ընթացքում բացել և խառնել։

8Պատրաստման վերջում թավան թաղնել բաց, որպեսզի հեղուկը հնարավորինս գոլորշիանա։

9Թավայի մեջ ավելացնել սերուցքը, խառնել և պատրաստել ևս 10 րոպե։

10Վերցնել թավան կրակից և պարունակությունը մանրացնել բլենդերի մեջ։

11Պատրաստի պաշտետը լցնել ձևամանի մեջ։
Ցանկության դեպքում կարելի է պատրասի պաշտետի վրա մի քիչ հալեցրած կարագ լցնել, բայց դա պարտադիր չէ։

12Պաշտետով լցված ձևամանը դնել սառնարանում։ Մեկ ժամ սառնարանում մնալուց հետո պաշտետը կարալի է օգտագործել։

13Մինչ պաշտատը հովանում էր սառնարանում, ես հացը կտրտեցի շերտերով, վրան մի քիչ ձիթապտղի յուղ քսեցի խոհանոցային վրձինով և հաստ պատերով թավայի մեջ 10 րոպե չորացրեցի թույլ կրակի վրա։

14Հանել պաշտետը սառնարանից և քսել հացի վրա, պատրաստել բուտերբրոդներ։
Բարի ախորժակ։

բաղադրիչ
Պաշտետի բաղադրիչները
1 կգ․ հավի լյարդ
2 հատ գազար
2 գլուխ սոխ
1 թ/գ․ քրքում
50 գ․ կարագ
500 մլ․ 30% յուղայնությամբ սերուցքԵթե 30%-ոց չլինի, կարելի է ավելի քիչ յուղայնություն ունեցող սերուցք օգտագործել։
աղացած սև պղպեղ
աղ ըստ ճաշակի
Ձեռքի տակ ունենալ
Բլենդեր
Ձևաման պատրաստի պաշտետի համար
Directions
Լյարդով և քրքումով պաշտետի պատրաստման քայլերը
1Նախապատրաստել պաշտետ պատրաստելու համար անհրաժեշտ սննդամթերքը և պարագաները։

2Սոխը մաքրել և նույնպես մանր կտրտել։

3Գազարը լվալ և մաքրել։ Մանր կտրտել կամ անցկացնել մեծ քերիչով։

4Թավայի մեջ դնել կարագը և դնել կրակին։

5Կարագը հալվելուց հետո թավայի մեջ լցնել մանրացված գազարը և սոխը։ Խառնել ու տապակել 10 րոպե։ Անհրաժեշտ է, որպեսզի բանջարեղենը փափկի, այլ ոչ թե լավ տապակվի։

6Մինչ դեռ բանջարեղենը տապակվում է, լվալ հավի լյարդը և հեռացրեք ավելորդ մասերը, եթե այդպիսիք կան լյարդի վրա։

7Լյարդը լցնել թվայի մեջ, փափկած բանջարեղենի վրա։
Ըստ ճաշակի աղ և սև աղացած պղպեղ ավելացնել։ Այնուհետև ավելացրեք մեկ թեյի գդալ քրքում և քառնել։
Ծածկել կափարիչով և թղնել եփվի 10-ից 15 րոպե։ Ընթացքում բացել և խառնել։

8Պատրաստման վերջում թավան թաղնել բաց, որպեսզի հեղուկը հնարավորինս գոլորշիանա։

9Թավայի մեջ ավելացնել սերուցքը, խառնել և պատրաստել ևս 10 րոպե։

10Վերցնել թավան կրակից և պարունակությունը մանրացնել բլենդերի մեջ։

11Պատրաստի պաշտետը լցնել ձևամանի մեջ։
Ցանկության դեպքում կարելի է պատրասի պաշտետի վրա մի քիչ հալեցրած կարագ լցնել, բայց դա պարտադիր չէ։

12Պաշտետով լցված ձևամանը դնել սառնարանում։ Մեկ ժամ սառնարանում մնալուց հետո պաշտետը կարալի է օգտագործել։

13Մինչ պաշտատը հովանում էր սառնարանում, ես հացը կտրտեցի շերտերով, վրան մի քիչ ձիթապտղի յուղ քսեցի խոհանոցային վրձինով և հաստ պատերով թավայի մեջ 10 րոպե չորացրեցի թույլ կրակի վրա։

14Հանել պաշտետը սառնարանից և քսել հացի վրա, պատրաստել բուտերբրոդներ։
Բարի ախորժակ։

Պաշտետ լյարդով և քրքումով
Հեղինակ
9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 33Գրանցում: 28-06-2022