Պանչո տորթ

Վարկանիշ
Տորթ Պանչո
ՀմտությունՄիջինՊատրաստում1 ժ
Բիսկվիթի համար
 6 հատ հավկիթ
 2 բաժակ ալյուր
 փխրեցուցիչ
 1 բաժակ շաքարավազ
 լիմոնի հյութ
 կակաո
 սոդա
Թթվասերային կրեմ
 700 գ․ թթվասեր
 1 բաժակ շաքարավազ
 1 բաժակ մանրացված ընկույզ
Գլազուրի համար
 100 գ․ մուգ շոկոլադ
 
Պանչո տորթի պատրաստման քայլերը
1

Սկսում ենք բիսկվիթի խմոր պատրաստել։ Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից և ավելացնել ամանի մեջ։ Հարել մինչև լավ փփորի:
Սպիտակուցներին ավելացրեք մեկ բաժակ շաքարավազ և ձվի դեղնուց: Խառնել, ավելացնել կակաոն և նորից լավ խառնել։
Այնուհետև բիսկվիթի խմորին ավելացնում ենք ալյուրը, կիտրոնի հյութի և փխրեցուցիչի հետ խառնած սոդան։

Բիսկվիթի խմորը

2

Նախորոք ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան։
Բիսկվիթի համար նախատեսված կաղապարին յուղ քսեք և պատրաստի խմորը լցրեք մեջը։
Կաղապարը դրեք ջեռոցում: Թխել մինչև բիսկվիթը պատրաստ լինի:

Պատրստի բիսկվիթ

3

Պատրաստի թխվածքաբլիթը, բիսկվիթը, մեջտեղից կտրել և բաժանել 2 շերտի, հնարավորության դեպքում, եթե բիսկվիթը լավ բարձրացել է, կարող եք նույնիսկ 3 շերտ դարձնել։

Բիսկվիթի շերտերը

4

Տորթերից մեկը դրեք պանչո տորթի համար նախատեսված ափսեի մեջ։ Այդ շերտը կլինի տորթի հիմքը։ Նրա վրա մենք թթվասերով տորթ կհավաքենք։
Իսկ մնացած 1 կամ 2 շերտերը կտրտել խորանարդաձև, մոտ 2 սմ չափսի, ինչպես պատկերված է նկարում:

Խորանարդներ բիսկվիթից

5

Բիսկվիթը պատրաստ է, սկսեք պատրաստել թթվասերից կրեմը ու մանրացնենք ընկույզը։
Կրեմի համար մեզ անհրաժեշտ է մաքուր աման, թթվասեր և շաքարավազ։ Ամանի մեջ թթվասերը հարում ենք 10 րոպե, մինչև նուրբ օդային զանգված ստացվի։ Այնուհետև ավելացրեք մեկ բաժակ շաքարավազ և նորից լավ խառնեք։
Կարելի է ավելի շատ թթվասերային կրեմ պատրաստել՝ ավելացնելով թթվասերի և շաքարավազի համամասնությունը, քանի որ այս քանակությունը կարող է բավարար չլինել։

Թթվասերային կրեմ

6

Ափսեի մեջի բիսկվիթային շերտին, տորթի հիմքին, քսել թթվասերային կրեմ։ Կրեմի վրա ցանել մանրացված ընկույզ։
Բիսկվիթից խորանարդները թաթախել կրեմի մեջ և դնել տորթի հիմքի վրա։ Խորանարդիկներից ըստ ճաշակի ձևավորել տորթ։ Մենք դա արել ենք սարի տեսքով։
Ձևավորված տորթի վրա լցնում ենք մնացած կրեմը և հնարավորության դեպքում մակերեսը հարթեցնում։

Ձևավորված տորթ

7

Զարդարելու համար շոկոլադե սալիկը հալեցրեք "ջրային բաղնիքում" և տորթի վրա հալած շոկոլադով նախշեր նկարեք:
Բիսկվիթային տորթ «Պանչոն» պատրաստ է։

Կտրած տորթ Պանչո

ԿատեգորիաԽոհանոցՄեթոդըՊիտակներ,

բաղադրիչ

Բիսկվիթի համար
 6 հատ հավկիթ
 2 բաժակ ալյուր
 փխրեցուցիչ
 1 բաժակ շաքարավազ
 լիմոնի հյութ
 կակաո
 սոդա
Թթվասերային կրեմ
 700 գ․ թթվասեր
 1 բաժակ շաքարավազ
 1 բաժակ մանրացված ընկույզ
Գլազուրի համար
 100 գ․ մուգ շոկոլադ

Directions

Պանչո տորթի պատրաստման քայլերը
1

Սկսում ենք բիսկվիթի խմոր պատրաստել։ Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից և ավելացնել ամանի մեջ։ Հարել մինչև լավ փփորի:
Սպիտակուցներին ավելացրեք մեկ բաժակ շաքարավազ և ձվի դեղնուց: Խառնել, ավելացնել կակաոն և նորից լավ խառնել։
Այնուհետև բիսկվիթի խմորին ավելացնում ենք ալյուրը, կիտրոնի հյութի և փխրեցուցիչի հետ խառնած սոդան։

Բիսկվիթի խմորը

2

Նախորոք ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան։
Բիսկվիթի համար նախատեսված կաղապարին յուղ քսեք և պատրաստի խմորը լցրեք մեջը։
Կաղապարը դրեք ջեռոցում: Թխել մինչև բիսկվիթը պատրաստ լինի:

Պատրստի բիսկվիթ

3

Պատրաստի թխվածքաբլիթը, բիսկվիթը, մեջտեղից կտրել և բաժանել 2 շերտի, հնարավորության դեպքում, եթե բիսկվիթը լավ բարձրացել է, կարող եք նույնիսկ 3 շերտ դարձնել։

Բիսկվիթի շերտերը

4

Տորթերից մեկը դրեք պանչո տորթի համար նախատեսված ափսեի մեջ։ Այդ շերտը կլինի տորթի հիմքը։ Նրա վրա մենք թթվասերով տորթ կհավաքենք։
Իսկ մնացած 1 կամ 2 շերտերը կտրտել խորանարդաձև, մոտ 2 սմ չափսի, ինչպես պատկերված է նկարում:

Խորանարդներ բիսկվիթից

5

Բիսկվիթը պատրաստ է, սկսեք պատրաստել թթվասերից կրեմը ու մանրացնենք ընկույզը։
Կրեմի համար մեզ անհրաժեշտ է մաքուր աման, թթվասեր և շաքարավազ։ Ամանի մեջ թթվասերը հարում ենք 10 րոպե, մինչև նուրբ օդային զանգված ստացվի։ Այնուհետև ավելացրեք մեկ բաժակ շաքարավազ և նորից լավ խառնեք։
Կարելի է ավելի շատ թթվասերային կրեմ պատրաստել՝ ավելացնելով թթվասերի և շաքարավազի համամասնությունը, քանի որ այս քանակությունը կարող է բավարար չլինել։

Թթվասերային կրեմ

6

Ափսեի մեջի բիսկվիթային շերտին, տորթի հիմքին, քսել թթվասերային կրեմ։ Կրեմի վրա ցանել մանրացված ընկույզ։
Բիսկվիթից խորանարդները թաթախել կրեմի մեջ և դնել տորթի հիմքի վրա։ Խորանարդիկներից ըստ ճաշակի ձևավորել տորթ։ Մենք դա արել ենք սարի տեսքով։
Ձևավորված տորթի վրա լցնում ենք մնացած կրեմը և հնարավորության դեպքում մակերեսը հարթեցնում։

Ձևավորված տորթ

7

Զարդարելու համար շոկոլադե սալիկը հալեցրեք "ջրային բաղնիքում" և տորթի վրա հալած շոկոլադով նախշեր նկարեք:
Բիսկվիթային տորթ «Պանչոն» պատրաստ է։

Կտրած տորթ Պանչո

Notes

Պանչո տորթ

Հեղինակ

8
Կարծիքներ: 9Հրապարակումներ: 89Գրանցում: 02-06-2021
This entry was posted in . Bookmark the permalink.

Թողնել պատասխան