Դիտում 394
ՀմտությունՍկսնակԼրացուցիչ8 ժՊատրաստում30 ր
Բաղադրիչներ
1 սպիտակ կաղամբ
5 հատ սխտորի ատամ
80 մլ․ բուսական յուղ
1 ճշ/գ․ պապրիկա
3 ճշ/գ․ տապակած համեմ աղացած Նախօորոք համեմի սերմերը տաքացնել թավայի մեջ և աղալ (կորիանդր)։
1 հատ գազար
2 ճշ/գ․ քացախ 70%
3 ճշ/գ․ շաքարավազ
2 ճշ/գ․ քրքում
1 ճշ/գ․ աղԿարմիր աղացած կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
Համեղ բյուջետային աղցան՝ արագ պատրաստվող, որի համար խոհարարական հմտություններ չի պահանջվում։
Այս աղցանն ունի ընդամենը 3 հիմնական բաղադրիչ՝ կաղամբ, սխտոր, գազար և համեմունքներ։
Աղցանը պատրաստելիս մեր կաղամի քաշը եղել է 2,6 կգ, իսկ գազարը՝ 350 գր։
Կորեական կաղամբով աղցանի պատրաստման քայլերը
1Պատահական չափսի կտորներով, բայց ոչ շատ մանր կտրատել կաղամբը։
Հեռացնել ցողունները:

2Կտրատած կաղամբը լցնում ենք տարայի մեջ։ Ես վերցրել եմ պլաստիկից տարա:

3Կաղամբը համեմել աղով։ Ես օգտագործել եմ մեկ ճաշի գդալ աղ:

4Աղը ձեռքերով խառնել ու փորձել բացել ամբողջ կաղամբը, որպեսզի մի քանի իրար կպցած տերևներից կտորներ չմնան։

5Աղ արած կաղամբը թողնում ենք հանգիստ 30 րոպե, որպեսզի կաղամբը բաց թողնի հյութը։
Եթե նկատում եք, որ կաղամբը չափազանց աղի է, ապա այն կարող եք ողողել հոսող ջրի տակ։

6Հանգստի 30 րոպեների ընթացքում կաղամբը մի քանի անգամ ձեռքերով խառնում ենք և խառնելիս մատներով թեթևակի սեղմում, որպեսզի հնարավորինս շատ հյութ դուրս գա։
Ի վերջո կստանաք չոր թեթև կաղամբ, որը բաց է թողել հյութը, իսկ կտորները փայլում են կաղամբի հյութից:

7Գազարը քերել քերիչով, ինչպես կորեական գազարն է լինում և ավելացնել կաղամբի ամանի մեջ։

8Գազարն ու կաղամբը ձեռքերով լավ խառնեք։

9Հյութից ազատվելու համար, որն այս պահին արդեն հավաքվել է ամանի մեջ, ձեռքերով գազարով կաղամբը գցեք մեկ այլ ամանի մեջ։ Մի անհանգստացեք, աղցանը չոր չի ստացվի: Դուք դեռ ստիպված կլինեք աղցանը մի քանի ժամ թողնել սառնարանում, և հենց այս պահին շատ հյութ կհավաքվի։

10Տապակի մեջ տաքացնել 80 մլ բուսական յուղ։

11Կաղամբի և գազարի խառնուրդին ավելացնել 3 ճաշի գդալ շաքարավազ։

12Այնուհետև ավելացնել 3 թեյի գդալ աղացած համեմ:

13Համի և գույնի համար ավելացրեք մեկ ճաշի գդալ տնական պապրիկա։

14Խառնուդի գագաթի մեջտեղում ավելացնել մեկ թեյի գդալ կծու կարմիր աղացած պղպեղ։ Հենց այս պղպեղի վրա էլ անհրաժեշտ կլինի վերջում ավելացնել եռման աստիճանի տաքացրած բուսայուղ, որից հետո պղպեղը ուղակի կսկսի բուրալ։
Դրանից հետո գազարով կաղամբին ավելացրեք 2 ճաշի գդալ 70% քացախ։

15Այնուհետև 5 պճեղ սխտորը ճզմել կամ դանակով մանր կտրատել և ավելացնել ամանի մեջ։

16Եվ ամենավերջում կարմիր պղպեղի վրա լցնել եռացող բուսական յուղը։

17Յուղից հետո ավելացնել 1-2 թեյի գդալ քրքում, որը կաղամբի տերևներին հաճելի դեղին երանգ կտա։
Ուշադիր եղեք, քրքումը շատ չպիտի լինի։

18Այժմ պետք է լավ խառնել և փակել կափարիչը։ Մի քանի ժամով դրեք սառնարան։ Գերադասելի է ամբողջ գիշերը թողնել սառնարանում, որպեսզի բանջարեղենը հագենա լինի համեմունքների համով:

19Առավոտյան կաղամբի տերևները հաճելի դեղին երանգ կստանան։
Կորեական կաղամբով աղցանը պատրաստ է։

բաղադրիչ
Բաղադրիչներ
1 սպիտակ կաղամբ
5 հատ սխտորի ատամ
80 մլ․ բուսական յուղ
1 ճշ/գ․ պապրիկա
3 ճշ/գ․ տապակած համեմ աղացած Նախօորոք համեմի սերմերը տաքացնել թավայի մեջ և աղալ (կորիանդր)։
1 հատ գազար
2 ճշ/գ․ քացախ 70%
3 ճշ/գ․ շաքարավազ
2 ճշ/գ․ քրքում
1 ճշ/գ․ աղԿարմիր աղացած կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
Directions
Կորեական կաղամբով աղցանի պատրաստման քայլերը
1Պատահական չափսի կտորներով, բայց ոչ շատ մանր կտրատել կաղամբը։
Հեռացնել ցողունները:

2Կտրատած կաղամբը լցնում ենք տարայի մեջ։ Ես վերցրել եմ պլաստիկից տարա:

3Կաղամբը համեմել աղով։ Ես օգտագործել եմ մեկ ճաշի գդալ աղ:

4Աղը ձեռքերով խառնել ու փորձել բացել ամբողջ կաղամբը, որպեսզի մի քանի իրար կպցած տերևներից կտորներ չմնան։

5Աղ արած կաղամբը թողնում ենք հանգիստ 30 րոպե, որպեսզի կաղամբը բաց թողնի հյութը։
Եթե նկատում եք, որ կաղամբը չափազանց աղի է, ապա այն կարող եք ողողել հոսող ջրի տակ։

6Հանգստի 30 րոպեների ընթացքում կաղամբը մի քանի անգամ ձեռքերով խառնում ենք և խառնելիս մատներով թեթևակի սեղմում, որպեսզի հնարավորինս շատ հյութ դուրս գա։
Ի վերջո կստանաք չոր թեթև կաղամբ, որը բաց է թողել հյութը, իսկ կտորները փայլում են կաղամբի հյութից:

7Գազարը քերել քերիչով, ինչպես կորեական գազարն է լինում և ավելացնել կաղամբի ամանի մեջ։

8Գազարն ու կաղամբը ձեռքերով լավ խառնեք։

9Հյութից ազատվելու համար, որն այս պահին արդեն հավաքվել է ամանի մեջ, ձեռքերով գազարով կաղամբը գցեք մեկ այլ ամանի մեջ։ Մի անհանգստացեք, աղցանը չոր չի ստացվի: Դուք դեռ ստիպված կլինեք աղցանը մի քանի ժամ թողնել սառնարանում, և հենց այս պահին շատ հյութ կհավաքվի։

10Տապակի մեջ տաքացնել 80 մլ բուսական յուղ։

11Կաղամբի և գազարի խառնուրդին ավելացնել 3 ճաշի գդալ շաքարավազ։

12Այնուհետև ավելացնել 3 թեյի գդալ աղացած համեմ:

13Համի և գույնի համար ավելացրեք մեկ ճաշի գդալ տնական պապրիկա։

14Խառնուդի գագաթի մեջտեղում ավելացնել մեկ թեյի գդալ կծու կարմիր աղացած պղպեղ։ Հենց այս պղպեղի վրա էլ անհրաժեշտ կլինի վերջում ավելացնել եռման աստիճանի տաքացրած բուսայուղ, որից հետո պղպեղը ուղակի կսկսի բուրալ։
Դրանից հետո գազարով կաղամբին ավելացրեք 2 ճաշի գդալ 70% քացախ։

15Այնուհետև 5 պճեղ սխտորը ճզմել կամ դանակով մանր կտրատել և ավելացնել ամանի մեջ։

16Եվ ամենավերջում կարմիր պղպեղի վրա լցնել եռացող բուսական յուղը։

17Յուղից հետո ավելացնել 1-2 թեյի գդալ քրքում, որը կաղամբի տերևներին հաճելի դեղին երանգ կտա։
Ուշադիր եղեք, քրքումը շատ չպիտի լինի։

18Այժմ պետք է լավ խառնել և փակել կափարիչը։ Մի քանի ժամով դրեք սառնարան։ Գերադասելի է ամբողջ գիշերը թողնել սառնարանում, որպեսզի բանջարեղենը հագենա լինի համեմունքների համով:

19Առավոտյան կաղամբի տերևները հաճելի դեղին երանգ կստանան։
Կորեական կաղամբով աղցանը պատրաստ է։

Հեղինակ
9
Կարծիքներ: 2Հրապարակումներ: 33Գրանցում: 28-06-2022