Քաղցրավենիքը այս բաղադրիչով պատրաստելու համար մեզ պետք է կամ հզոր բլենդեր, կամ մսաղաց։
Մանրակրկիտ լվանում ենք բոլոր չորացրած մրգերը, որպեսզի հեռացնենք կեղտը և միջատները: Եթե չրերը շատ չոր են, ապա դրանք կարող եք 5–10 րոպե պահել տաք ջրի մեջ։
Եթե կեշյուն տապակած չե, ապա լվացեք, չորացրեք սրբիչով և առանց յուղի տապակեք թավայի մեջ կամ ջեռոցում։
Քնջութի սերմերը նույնպես տապակվում են թավայի մեջ մարմանդ կրակի վրա։
Կեշյուն կարելի է հում թողնել, բայց քնջութի սերմերը ավելի լավ է բոված լինեն, հակառակ դեպքում դրանք կարող են դառը համ տալ կոնֆետին:
Մանրացրեք բոլոր բաղադրիչները և խառնեք:
Որպեսզի քաղցրավենիքը համեղ ստացվի, բաղադրիչերի մանրացման համար օգտագործեք ոչ թե բլենդեր, այլ մսաղաց։
Պետք է ստանալ համասեռ մասսա, բայց այնպիսին, որ բոլոր բաղադրիչները շոշափելի լինեն, այսինքն չվերածվեն փոշու։
Եթե դուք օգտագործում եք բլենդեր, և այն դժվարությամբ է կտրտում չոր մրգերը, ապա մի քիչ ջուր ավելացրեք և մանրացումը կատարեք փոքր քանակներով։ Պարբերաբար մաքրեք բլենդերի դանակները կպչուն զանգվածից։
Մանրացնելը սկսեք ընկույզից:
Սկսենք քաղցրավենիքի ձևավորումը։ Թաց ձեռքերով գլորում ենք գնդակը, թավալում քունջութի մեջ, զարդարում ամբողջական կամ կես հնդկական ընկույզով։
Չորացրած մրգերից և ընկույզից պատրաստած տնական քաղցրավենիք դնում ենք սառնարան, որպեսզի մատուցելուց առաջ պնդանան։
Բարի ախորժակ։
բաղադրիչ
Directions