Դիտում 469
ՀմտությունՍկսնակՊատրաստում1 ժ 10 ր
Չիպսի բաղադրիչները
կարտոֆիլ
կարագԿարագը ըստ ցանկության, քնի որ չիպսի համար այն պարտադիր չէ։
բուսայուղ
աղացած սև և կարմիր պղպեղԿարելի է օգտագործել ցանկացած այլ համեմունքներ ըստ ճաշակի։
Աղ
Ձեռքի տակ ունենալ
Ջեռոցի տապակ
ՅուղաթուղթԹխվածք պատրաստելու համար նախատեսված թուղթ։
Բաղադրիչների քանակը ըստ ցանկության։ Մոտավոր հաշվարկով կարող ենք ասել, որ մեկ ստանդարտ ջեռոցի սկուտեղի վրա տեղավորվում է 20–25 չիպս։ Այդպիսի քանկը կարելի է ստանալ 150–200 գրամ կարտոֆիլից պատրաստված խյուսից։
Խրթխրթան չիպսի պատրաստման քայլերը
1Կարտոֆիլը լավ լվանալ, հեռացնել կլեպը և խաշել պյուրե պատրաստելու համար։

2Խաշած կարտոֆիլին ավելացրեք աղ, սև և կարմիր պղպեղ ըստ ճաշակի։ Ցանկացողները կարող են ավելացնել նաև այլ համեմունքներ կամ ցանկալի համ տալու համար նախատեսված այլ սննդային հավելումներ։

3Ավելացրեք կարագ։

4Որպեսզի խյուսը, պյուրեն ավելի էլաստիկ դառնա, անհրաժեշտ է ավելացնել մի քիչ բուսայուղ և լավ խառնել։

5Ջեռոցի տապակի հատակը ծածկեք յուղաթղթով, որի վրա հետագայում կդասավորենք պյուրեյից պատրաստված գնդերը։
6Թեյի գդալով վերցրեք կարտոֆիլից պատրաստված պյուրեն և ձեռքերի մեջ գլորելով պատրաստեցեք գնդիկ։
Գնդիկի տրամագծի ցանկալի չափը 1,5-ից 2 սմ է։

7Գնդիկներ դասավորեք յուղաթղթի վրա այնպես, որպեսզի իրարից հեռավորությունը բոլոր ուղղություններով լինի գնդի տրամագծից երկու անգամ ավելի։
Մենք ավելի քիչ տարածություն էինք թողել, որի պատճառով չիպսի ծայրերը որոշ մասերում կպել են իրար։

8Տապակը ամբողջությամբ լցնելուց հետո, ևս մի կտոր թխվածքի համար նախատեսված թղթով ծածկեք գնդիկները։
9Ընտրեք բաժակ կամ որևիցե այլ խոհանոցային պարագա, որը ներքևի մասում ունենա հարթ հատակը։ Հարթ մասով թղթի վրայից զգույշությամբ ճզմեք կարտոֆիլի պյուրեից պատրաստված գնդիկները։

10Սեղմվելով գնդիկները կտափակեն և կստանան չիպսի տեսք։
Չիպսերի ցանկալի հաստությունը 1 մմ է։

11Չիպսերը ձևավորելուց հետո հեռացրեք վերին թուղթը։
Եթե ձևավորված չիպսերը հպվեն իրար, մի անհանգստացեք։ Ցանկության դեպքում կարելի է միչև ջեռոց ուղարկելը դանակով "գծել" հպման տեղերը։

12Տապակը դրեք ջեռոցում։

13Չիպսի պատրաստման համար ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 120 աստիճան։ Միացրեք վերին և ներքին տաքացուցիչները օդափոխիչի հետ միասին (конвекция)․
Պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը 40-ից 50 րոպե է։

14Եթե նկատեք, որ կարտոֆիլից չիպսերը նախատեսված ժամանակից շուտ ստացան ոսկեգույն երանգ, իսկույն դուրս հանեք ջեռոցից։

15Բնական, էկոլոգիապես մաքուր խրթխրթան չիպսերը պատրաստ են։
Բարի ախորժակ։

բաղադրիչ
Չիպսի բաղադրիչները
կարտոֆիլ
կարագԿարագը ըստ ցանկության, քնի որ չիպսի համար այն պարտադիր չէ։
բուսայուղ
աղացած սև և կարմիր պղպեղԿարելի է օգտագործել ցանկացած այլ համեմունքներ ըստ ճաշակի։
Աղ
Ձեռքի տակ ունենալ
Ջեռոցի տապակ
ՅուղաթուղթԹխվածք պատրաստելու համար նախատեսված թուղթ։
Directions
Խրթխրթան չիպսի պատրաստման քայլերը
1Կարտոֆիլը լավ լվանալ, հեռացնել կլեպը և խաշել պյուրե պատրաստելու համար։

2Խաշած կարտոֆիլին ավելացրեք աղ, սև և կարմիր պղպեղ ըստ ճաշակի։ Ցանկացողները կարող են ավելացնել նաև այլ համեմունքներ կամ ցանկալի համ տալու համար նախատեսված այլ սննդային հավելումներ։

3Ավելացրեք կարագ։

4Որպեսզի խյուսը, պյուրեն ավելի էլաստիկ դառնա, անհրաժեշտ է ավելացնել մի քիչ բուսայուղ և լավ խառնել։

5Ջեռոցի տապակի հատակը ծածկեք յուղաթղթով, որի վրա հետագայում կդասավորենք պյուրեյից պատրաստված գնդերը։
6Թեյի գդալով վերցրեք կարտոֆիլից պատրաստված պյուրեն և ձեռքերի մեջ գլորելով պատրաստեցեք գնդիկ։
Գնդիկի տրամագծի ցանկալի չափը 1,5-ից 2 սմ է։

7Գնդիկներ դասավորեք յուղաթղթի վրա այնպես, որպեսզի իրարից հեռավորությունը բոլոր ուղղություններով լինի գնդի տրամագծից երկու անգամ ավելի։
Մենք ավելի քիչ տարածություն էինք թողել, որի պատճառով չիպսի ծայրերը որոշ մասերում կպել են իրար։

8Տապակը ամբողջությամբ լցնելուց հետո, ևս մի կտոր թխվածքի համար նախատեսված թղթով ծածկեք գնդիկները։
9Ընտրեք բաժակ կամ որևիցե այլ խոհանոցային պարագա, որը ներքևի մասում ունենա հարթ հատակը։ Հարթ մասով թղթի վրայից զգույշությամբ ճզմեք կարտոֆիլի պյուրեից պատրաստված գնդիկները։

10Սեղմվելով գնդիկները կտափակեն և կստանան չիպսի տեսք։
Չիպսերի ցանկալի հաստությունը 1 մմ է։

11Չիպսերը ձևավորելուց հետո հեռացրեք վերին թուղթը։
Եթե ձևավորված չիպսերը հպվեն իրար, մի անհանգստացեք։ Ցանկության դեպքում կարելի է միչև ջեռոց ուղարկելը դանակով "գծել" հպման տեղերը։

12Տապակը դրեք ջեռոցում։

13Չիպսի պատրաստման համար ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 120 աստիճան։ Միացրեք վերին և ներքին տաքացուցիչները օդափոխիչի հետ միասին (конвекция)․
Պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը 40-ից 50 րոպե է։

14Եթե նկատեք, որ կարտոֆիլից չիպսերը նախատեսված ժամանակից շուտ ստացան ոսկեգույն երանգ, իսկույն դուրս հանեք ջեռոցից։

15Բնական, էկոլոգիապես մաքուր խրթխրթան չիպսերը պատրաստ են։
Բարի ախորժակ։

Հեղինակ
3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 70Գրանցում: 26-06-2022