Խաշած տավարի պոչ

Վարկանիշ
Խաշած տավարի պոչ
ՀմտությունՄիջինՊատրաստում4 ժ
Ուտեստի բաղադրիչները
 800 գ․ տավարի պոչ
 1 գազար
 10 հատ սև պղպեղի գնդիկԸստ ճաշակի կարելի է նաև ավելացնել մսի համար նախատեսված այլ համեմունքներ։
 2 հատ դափնու տերև
 1 թ/գ․ աղ

Տավարի պոչը շատ համեղ մկանային յուղոտ միս է։ Որոշ մարդկանց մտքով ընդհանրապես չի անցնում, որ տավարի պոչը կարալի է ուտել, սակայն տեղյակներ գիտեն, որ պոչի միսը բավականաչապ եփելուց հետո ստանում ենք շատ համով և նուրբ խորտիկ։
Գոյություն ունեն պոչի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր, խաշած, տապակած և ինչ որ ճաշատեսակի մեջ որպես մսային բաղադրիչ օգտագործելու տեսքով։
Բայց ամենաշտ տարածված է պարզապես խաշելու միջոցով պատրաստված տավարի պոչը, որի ժամանակ միայն աղ են ավելացնում։

Այսօր, քանի որ մենք ցանկանում ենք համով արգանակ ունենալ խոլոդեց (միսը դոնդողի մեջ) պատրաստելու համար, տավարի պոչը խաշելու ընթացքում մենք կավելացնենք նաև գազար, սև պղպեղի գնդիկներ, դփնու տերևներ և մսի համար նախատեսված համեմունք ըստ ցանկության։

Որպեսզի ամբողջովին ազատվենք այլ համերից, առաջին եռացած ջուրը չենք օգտագործելու։ Վերջնական պատրաստման համար խաշելու ենք երկրորդ անգամ լցված ջրի մեջ։

Տավարի պոչի պատրաստման քայլերը
1

Կտրատել տավարի պոչը։ Մենք գնել ենք արդեն կտրտված պոչ։ Լավ լվանալ հոսող ջրի տակ։
Որպեսզի հեշտությամբ կտրտեք տավարի պոչ, պետք է գտնել ոսկորների հպման կետերը, հոդերը։ Պոչը միայն այդ մասերում կարելի է դանակով հեշտությամբ մասերի բաժանել։

Կտրտած տավարի պոչ

2

Պոչի կտորները դրեք կաթսայի մեջ, լցրեք այնքան ջուր, որպեսզի կտորները մնան ջրի տակ։ Դրեք կրակի վրա։

Պոչի կտորները կաթսայի մեջ

3

Լվացեք գազարը, մաքրեք կլեպը և կտրատեք այն կիսասկավառակների տեսքով 0,5 սմ հաստությամբ։ Որպեսզի արգանակը համով ստացվի, նախապատրաստեք նաև պղպեղի գնդիկները և դափնու տերևները։

Կտրտել գազարը

4

Առաջացած փրփուրը հեռացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այս ջուրը մենք դեն ենք նետելու, իսկ պոչ կտորները կրկին լվալու ենք։

Առաջացած փրփուրը

5

Հենց որ ջուրը կաթսայի մեջ սկսի եռալ, վերցրեք կրակից։ Մսի կտորները հանեք եռացող ջրից, իսկ ջուր թափեք։

Կաթսայից հանած կտորները

6

Կաթսան լվացեք փրփուրից։ Լվացեք նաև պոչի կտորները և լցրեք մաքուր կաթսայի մեջ։

Պոչի կտորները կաթսայի մեջ

7

Կաթսայի մեջ ավելացրեք այնքան եռման ջուր, որպեսզի մսի կտորները ծածկվեն ջրով։ Ավելացրեք կտրտած գազարը, պղպեղի գնդիկները և դափնու տերևները։ Աղը սկզբից չենք լցնելու։
Դրեք միջին կրակի վրա և ծածկեք կափարիչով։

Բաղադրիչները կաթսայի մեջ

8

Հեռացրեք եռման ընթացքում առաջացած փրփուրը։

Արգանակի փրփուրը

9

Քանի որ պոչը ամբողջովին կազմված է մկաններից, եռալուց հետո այն պետք է եփվի մինիմում 3,5 ժամ։ Պատրաստելու ժամանակը կախված է նաև անասունի տարիքից։ Երիտասարդ տավարի պոչը ավելի կարճ ժամանակահատվածում է պատրաստվում։
Խաշելու ընթացում անհրաժեշտության դեպքում պետք է ավելացնել եռման ջուր։

Խաշելու ընթացքում

10

Երկու ժամ եռալուց հետո, մենք կաթսայի մեջ ավելացրեցինք մսի համար նախատեսված համեմունք և աղ ըստ ճաշակի։

Մսի համեմունք

11

Տավարի պոչը պատրաստ է։
Խաշած տավարի պոչի միսը շատ հեշտությամբ անջատվում է ոսկորից։

Պատրաստի պոչը արգանակի մեջ

12

Տավարի պոչը հիմնականում մատուցում են որպես խորտիկ, խաշած մսի տեսքով։

Տավարի պոչի միսը

13

Բայց հաճախ այն մատուցում են նաև որպես ջրիկ ճաշ, արգանակի հետ միասին, որը ավելի շատ խաշ է հիշեցնում։

Խաշած տավարի պոչ

14

Խոլոդեցի (միսը բնական դոնդողի մեջ) սիրահարները կարող են պոչի միսը ոսկրահան անել, սխտորի մի քանի պճեղ ճզմել վրան, համպատասխան ձևամանի մեջ մսի վրա արգանակ ավելացնել և մի քանի ժամ դնել սառնարանում։

Պոչի միսը արգանակի մեջ

15

Առանց ժելեյի յուրահատուկ համեղ խոլոդեցը նույնպես պատրաստ է։

Պոչի խոլոդեց

Կատեգորիա, ՄեթոդըՊիտակներ,

բաղադրիչ

Ուտեստի բաղադրիչները
 800 գ․ տավարի պոչ
 1 գազար
 10 հատ սև պղպեղի գնդիկԸստ ճաշակի կարելի է նաև ավելացնել մսի համար նախատեսված այլ համեմունքներ։
 2 հատ դափնու տերև
 1 թ/գ․ աղ

Directions

Notes

Խաշած տավարի պոչ

Հեղինակ

կայքում չէ 1 year

COOK

3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 70Գրանցում: 26-06-2022
This entry was posted in . Bookmark the permalink.

1 thoughts on “Խաշած տավարի պոչ

  1. AVDSM says:

    Տավարի վրա ամենահամեղ մասերն են խաշած լեզուն, պոչը և փորը։

    1

Թողնել պատասխան