Դիտում 385
ՀմտությունՄիջինՊատրաստում1 ժ 15 ր
Բաղադրիչները
1 կգ․ հավի քարաճիկ
500 մլ․ սերուցք 10%
2 գլուխ սոխ
1 գազար
1 թ/գ․ քիմիոն Քիմիոնը դա զիրան է։
½ թ/գ․ աղացած սև պղպեղ
2 հատ դափնու տերև
70 մլ․ բուսայուղ
2 թ/գ․ աղ
Սովորաբար, մարդկանց մեծամասնությունն անտեսում է ենթամթերքը, կենդանիների և թռչունների օրգաններից պատրաստված ուտեստները։ Եթե ենթամթերքը ճիշտ պատրաստվի, կարող եք շատ համեղ ու առողջարար ուտեստ ստանալ։
Այսօր ես կպատրաստեմ հավի քարաճիկները սերուցքի մեջ։
Հարկ եմ համարում նշել, որ նիհարել ցանկացողների համար նախընտրելի են քարաճիկից պատրաստված ուտեստները, քանի որ 100 գրամը պարունակում է ընդամենը 140 կկալ։
Հավի քարաճիկը սերուցքի մեջ պատրաստելու քայլեր
1Գնված քարաճիկները մի քանի անգամ լվացեք՝ պարբերաբար փոխելով ջուրը: Ես լվանալու ընթացքում 4 անգամ ջուրը փոխել եմ։
Լվանալուց հետո ջուրը պետք է մնա մաքուր։

2Մեկ կիլոգրամ հավի քարաճիկը եփելու համար կաթսայի մեջ դնել քարաճիկները և լցնել 2 լիտր սառը ջուր։ Կաթսայի մեջ ավելացնել 1 թեյի գդալ աղ և դնել ուժեղ կրակի վրա:

3Մինչ ջուրի եռալը, անհրաժեշտ է հեռացնել առաջացած փրփուրը (քափը)։ Փրփուրը սովորաբար հավաքվում է եռալուց մի քանի րոպե առաջ։
Այդ պահին անհրաժեշտ է նվազեցնել կրակը և հեռացնել փրփուրը ճաշի գդալով:

4Փրփուրը հեռացնելուց հետո կաթսան կափարիչով փակել ու մարմանդ կրակի վրա 45 րոպե եփել հավի քարաճիկները։

5Կես ճամ եռալուց հետո թավայի մեջ գցեցի 2 դափնու տերև։
Շարունակում ենք եփել ևս 15 րոպե։

6Մինչ քարաճիկները եփվում են, նախապատրաստեք բանջարեղենը։ Կլպել և մանր կտրատել սոխը։
Կլպել և անցկացնել գազարը քերիչով։

7Եռալու պահից 45 րոպե հետո արգանակից հանում ենք հավի գրեթե պատրաստի քարաճիկները և թողնում, որ մի փոքր սառչի, քանի որ տապակելու համար այն պետք է կտրտել փոքր մասերի։

8Կիսաեփած քարաճիկները կտրատել 1–1,5 սմ չափսի կտորների։

9Բավական մեծ տապակի մեջ լցնել բուսական յուղը և դնել ուժեղ կրակի վրա։

10Յուղը տաքացնելուց հետո կտրատած բանջարեղենը լցնել տապակի մեջ և տապակել 5-6 րոպե։

11Այնուհետև ավելացնում ենք մանր կտրատած խաշած քարաճիկները և շարունակում ենք տապակել ևս 5 րոպե։

12Քարաճիկները բանջարեղենի հետ 5 րոպե տապակելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ աղ և խառնել։

13Այնուհետև ավելացնել աղացած սև պղպեղը և քիմիոնը (զիրան):
Լավ խառնել և տապակել 2-3 րոպե։

14Ավելացնել սերուցք և խառնել։ Ես ավելացրել եմ 500մլ 10% սերուցք։

15Կրակն իջեցրեք, կաթսան կափարիչով փակեք և եփեք ևս 15 րոպե։
Սերուցքի մեջ եփվելու 15 րոպեների ինթցքում, ես 3 անգամ խառնել եմ տապակի պարունակությունը։

16Ամենավերջում վերցնում ենք կափարիչը և պատրաստում ևս 5 րոպե, որպեսզի սերուցքային սոուսը ավելի թանձրանա։

17Սերուցքով պատրաստված քարաճիկները պատրաստ են։ Սեղանին կարելի է մատուցել համադրելով ձեր սիրելի կողմնակի ճաշատեսակի հետ։
Այս ուտեստը հավասարապես համեղ է ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում։

բաղադրիչ
Բաղադրիչները
1 կգ․ հավի քարաճիկ
500 մլ․ սերուցք 10%
2 գլուխ սոխ
1 գազար
1 թ/գ․ քիմիոն Քիմիոնը դա զիրան է։
½ թ/գ․ աղացած սև պղպեղ
2 հատ դափնու տերև
70 մլ․ բուսայուղ
2 թ/գ․ աղ
Directions

Հեղինակ
3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 71Գրանցում: 26-06-2022