Խոզի բուդ ջեռոցում

Վարկանիշ
Խոզի բուդ ջեռոցում
ՀմտությունՎարպետԼրացուցիչ2 օրՊատրաստում4 ժ 30 ր
Բաղադրիչները
 1 հատ խոզի բուդՄեր գնած խոզի բուդը կշռում է 6 կգ։
 7 լ աղաջուր մարինադ
 աղացած սև և կարմիր պղպեղԱղացած պղպեղի չափաբաժինները 80%-քաղցր, 20% կծու։
 7 գլուխ սոխ
 5 պճեղ սխտոր
 1 հատ գազար
 աղ
Մարինադի համար
 6 ճշ/գ․ սեղանի աղ
 7 լ ջուր
 15 հատ սև պղպեղի գնդիկներ
 10 հատ դափնու տերև
 1 ճշ/գ․ շաքարավազ
 1 ճշ/գ․ խնձորի քացախ
Ձեռքի տակ ունենալ
 2 հատ պոլիէթիլենից տոպրակ
 Փայլաթիթեղ

Այս ուտեստը պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր գոյություն ունեն, սակայն ոչ փորձառու տնտեսուհիների պատրաստած խիզի բուդը համարյա միշտ ունենում է միևնույն թերությունը։
Դա այն է, բդի մեջի միսը համեմված չի լինում և մեծամասամբ հում է մնում, քանի որ ճիշտ չեն ընտրում պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակը և ջերմաստիճանը, որը ուղղակի կախված է բդի քաշից։

Իմ կարծիքով տնային պայմաններում պատրաստելու համար պետք է ընտրել խոզի բուդ 5–ից 7 կգ քաշով։ Մեր բաղադրատոմսի մեջ մենք օգտագործել էնք 6 կգ քաշ ունեցող խոզի բուդ։
Բուդը գնելուց պահանջեք, որպեսզի մսավաճառը հեռացնի բդի վրայի ավելորդ յուղի շերտը, թղնելով 5–7 միլիմետրից ոչ ավել։

Ձեռոցում խոզի բուդի պատրաստման քայլերը
1

Խոզի բուդը լվացեք և 1–2 ժամ թողեք սառը ջրի մեջ։ Հոդերի շրջաններում սուր դանակով ծակեք, որպեսզի հավաքված արյունը այդ անցքերով խառնվի ջրին։

Թարմ խոզի բուդ

2

Սկսենք մարինադի պատրաստումը։ Մարինադի ծավալը ուղիղ համեմատական է գնված խոզի բդի քաշին։ Միսը մարինացման ժամանակ ամբողջովին պետք է ընկղմվի հեղուկ մարինադի մեջ, այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել այնպիսի կաթսա, որի մեջ խոզի բուդը հնարավոր կլինի հեշտությամբ տեղավորել։
Մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնեք իրար և եռացրեք 1–2 րոպե, ուղղակի հասցրեք եռման աստիճանի։
Վերցրեք գազօջախից և թոեք սառի, հովանա։

3

Հանեք բուդը սառը ջրից և սուր դանակով ծակծկեք տարբեր տեղերից հնարավորինս խոր։ Այդ անցքերը հնարավորություն կտան մարինադին, որպեսզի այն ներծծվի մսի մեջ և համեմի աղով և մնացած համեմունքներով։
Պատրաստի, սենյակային ջերմաստիճանում գտնվող մարինադով լիքը կաթսայի մեջ դրեք խոզի բուդը այնպես, որպեսզի նա ամբողջովին լինի մարինադի մեջ։
Մարինադի մեջ խոզի բուդը պետք է մնա 16-ից 24 ժամ։ Ամեն 3-4 ժամ անցնելուց հետ բուդը շարժեցեք մարինադի մեջ, շուռ տվեք, սեղմեք ձեռքերով, որպեսզի հնարավորինս շատ մարինադ լցվի նախօրոք արված անցքերով, որի արդյունքում միս կստանա հաճելի համ։

Բուդը մարինադի մեջ

4

Անհրաժեշտ ժամանկի անցնելուց հետո բուդը հանեք մարինադի միջից և չորացրեք։ Ավելի ճիշտ կլինի, եթե մարինադից հանծ բուդը 1–2 ժամ թողնեք մեկ ուրիշ չոր կաթսալի մեջ, որպեսզի այն ամբողջովին ջրաքամվի և չորանա։

5

Միչև միսը կչորանա, սկսենք պատրաստել անհրաժեշտ համեմունքները։ Խառնեք իրար աղացած սև և կարմիր պղպեղները։ Պղպեղների քանակը և տեսակը ընտրեք ըստ ճաշակի։ Աշխատեք չօգտագործել մեծ քանակությամբ կծու պղպեղ, քանի որ ոչ բոլոր մարդիկ են սիրում կծու ուտեստներ։
Մաքրեք սխտորը և գլուխ սոխը։ Սխտորը կտրտեք բարակ շերտերի տեսքով, իսկ սոխը հնարավորինս մանր։

6

Առաջին հերթին բդի վրա ցանեք ևս մի քիչ աղ, քանի որ միայն մարինադից ստացած աղիությունը հերիք չի լինի։ Այնուհետև պղպեղների խառնուրդը քսեք բդի ամբողջ մակերեսին, մատներով հնարավորինս այն լցրեք բդի վրա գտվող անցքերը, որոնք արվել էին մարինադի մեջ դնելուց առաջ։
Այնուհետև բոլոր անցքերի մեջ խծկեք մի-մի շերտ սխտոր։
Զգուշությամբ, որպեսզի համեմունքները չթափվեն մսի մակերեսից, բուդը տեղավորեք պոլիէթիլենից տոպրակի մեջ։ Հավաքեք սեղանի վրա թափված և մնացած համեմունքների մնացորդը և հնարավորինս քսեք տոպրակի մեջ գտնվող մսին։
Ամուր կապեք տոպրակի բերանը, որպեսզի համեմված օդը դուրս չգա, և տոպրակով բուդը տեղավորեք 2-րդ տոպրակի մեջ, որ բերանը նույնպես ամուր կապեք։
Այս վիճակում խոզի բուդը պետք է մնա ամենաքիչը 12 ժամ, բայց ավելի համով կստացվի, եթե այս վիճակում բուդը պահվի 1-ից 2 օր։ Մսով տոպրակը տեղավորեք սառնարանի ամենաստորին մասում, որտեղ ջերմաստիճամը +7 աստիճանից չի իջնում։

Համեմված բուդ

7

Անհրաժեշ ժամանակը անցնելուց հետո խոզի բուդը հանեք տոպրակից։ Բդի մակերեսից ամբողջովին հեռացնում էնք սոխի մնացորդները։ Մսի վրայի անցքերից ինչքան հանրավոր է հանեք սոխի մնացորդները։

Խոզի բուդ մարինացված

8

Այնուհետև մաքրեք գազարը, սեպաձև կտրտեք 5 սմ երկարությամբ, և մսցրեք անցքերը, որտեղ մինչ այս պահը լցված էին սխտորով և մանրացված սոխով։

Բուդը մինչև ջեռոց դնելը

9

Կտրեք մեծ կտոր փայլաթիթեղ, ֆոլգա, վրան դրեք խոզի բուդը և 100 մլ ջուր լցրեք բդի տակ։
Առանց որևիցէ անցք թողնելու փաթաթեք բուդը փայլաթիթեղի մեջ։ Անհրաժեշտության դեպքում վերցրեք 2-րդ կտոր փայլաթիթեղը։ Այդ վիճակում բուդը տեղադրեք ջեռոցի ցանցի վրա, անմիջապես որի տակ պետք է լինի մի քիչ ջուր լցված ջեռոցային սկուտեղ, քանի որ պատրաստման ընթացքում շատ հնարավոր է մսից հյութ թափվի։

Բուդը ջեռոցում ֆոլգայի մեջ

10

Առաջին 3 ժամը խոզի բուդը պատրաստվել է 160 աստիճանում։ այնուհետև ևս 1 ժամ 190 աստիճանի տակ։
Չորս ժամ եփվելուց հետո բուդը հանեք ջեռոցից։
Բացեք փայլաթիթեղի վերին հատվածը։ Գդալով հավաքեք բդի տակ, փայլաթիթեղի մեջ հավաքված մսի հյութը և լցրեք բդի վրա։
Առանց փայլաթիթեղով ծածկելու խոզի բուդը ևս մեկ անգամ տեղափոխեք ջեռոց։ Այս անգամ անհրաժեշտ է, որպեսզի բդի մակերեսը պատվի ոսկեգույն կեղևով, որ համար անհրաժեշտ է ավելացնել ջեռոցի ջերմաստիճանը միչը 200–220 աստիճան և խոզի բուդը պահել այնտեղ 15–20 րոպե։

Բուդը ջեռոցում

11

Այսքանով բդի պատրաստումը ջեռոցում ավարտվում է։ Հանեք այն ջեռոցից և թողեք 30–40 րոպե հովանա։

Պատրաստի բուդը ֆոլգայում

12

Վերցրեք պատրաստի բուդը փայլաթիթեղից և տեղափոխեք հարմար մեծ ափսե կամ դրեք մատուցման համար նախատեսված սկուտեղի վրա։

Խողի բուդը ափսեի մեջ

13

Այս բաղադրատոմսով պատրաստած խոզի բուդը անպայման պետք է կտրտել սեղանին դնելուց հետո, հյուրերի աչքի առաջ։ Ամբողջական խոզի բուդը սեղանին հաղորդում է տոնական տեսք։

Բուդը սեղանի վրա

14

Քանի որ մի անգամից դժվար թե Ձեր հյուրերը այդքամ միս ուտեն, խորհուրդ էնք տալիս հյուրերի գնալուց հետո մնացած խոզի բուդը տեղավորեք սննդի համար նախատեսված տոպրակի մեջ և դրեք սառնարանում։
Հաջորդ և մնացած օրերին խոզի բուդը սեղանին մատուցվում է սառը նախաուտեստի կարգավիճակով, առանց տաքացնելու։

Կտրտած խոզի բուդ

Կատեգորիա, ԽոհանոցՄեթոդըՊիտակներ

բաղադրիչ

Բաղադրիչները
 1 հատ խոզի բուդՄեր գնած խոզի բուդը կշռում է 6 կգ։
 7 լ աղաջուր մարինադ
 աղացած սև և կարմիր պղպեղԱղացած պղպեղի չափաբաժինները 80%-քաղցր, 20% կծու։
 7 գլուխ սոխ
 5 պճեղ սխտոր
 1 հատ գազար
 աղ
Մարինադի համար
 6 ճշ/գ․ սեղանի աղ
 7 լ ջուր
 15 հատ սև պղպեղի գնդիկներ
 10 հատ դափնու տերև
 1 ճշ/գ․ շաքարավազ
 1 ճշ/գ․ խնձորի քացախ
Ձեռքի տակ ունենալ
 2 հատ պոլիէթիլենից տոպրակ
 Փայլաթիթեղ

Directions

Notes

Խոզի բուդ ջեռոցում

Հեղինակ

կայքում չէ 1 year

COOK

3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 70Գրանցում: 26-06-2022
This entry was posted in . Bookmark the permalink.

1 thoughts on “Խոզի բուդ ջեռոցում

Թողնել պատասխան