
Կոմպոտի բաղադրիչները
1 կգ․ խնձոր
3 կտոր լիմոն
400 գ․ շաքարավազՄեկ կգ խնձորի համար շաքարի քանակը կախված է խնձորի քաղցրությունից և կարող է տատանավել 300-ից 500 գրամի սահմաններում։
Խորհուրդ ենք տալիս խնձորից բացի կոմպոտ եփելուց որևիցե այլ միրգ նույնպես օգտագործել, որպեսզի կոմպոտը ավելի հաճելի համ ունենա։
Խնձորից կոմպոտի պատրաստման քայլերը
1
Իհարկե, կարելի է օգտագործել տարբեր տեսակի մրգեր, բայց մենք այս բաղադրատոմսում օգտագործել ենք միայն լիմոն։

2
Խնձորը լվացեք և թողեք չորանա։
Կտրտեք շերտերով։

3
Լիմոնը կտրատեք շրջանակների տեսքով։

4
Խնձորի և լիմոնի կտորները տեղավորեք բանկայի մեջ։ Ավելացրեք եռման ջուր և սպասեք 15–30 րոպե։
Ջուրը բանկայից լցրեք կաթսա և ավելացրեք անհրաժեշտ քանակությամբ շաքարավազ։

5
Շաքարաջուրը հասցրեք եռման աստիճանի և լցրեք այն բանկայի մեջ, որտեղ խնձորի և լիմոնի կտորներն են։

6
Ամպայման եռման ջրում մանրեազրկեք բանկան և կափարիչը, որպեսզի հնարավոր լինի կոմպոտը երկար ժամանակ պահել և օգտագործել ձմռանը։

բաղադրիչ
Կոմպոտի բաղադրիչները
1 կգ․ խնձոր
3 կտոր լիմոն
400 գ․ շաքարավազՄեկ կգ խնձորի համար շաքարի քանակը կախված է խնձորի քաղցրությունից և կարող է տատանավել 300-ից 500 գրամի սահմաններում։