
Որպեսզի մատերը ստացվեն ուղիղ և բարակ, պատրաստելուց 10-15 րոպե առաջ դրեք սառնարանի մեջ։ Աղը և մնացած բոլոր համեմուքներ առանձին առանձին ավելացրեք ուտեստի բոլոր բաղադրիչներին։
Սառնարանից դուրս բերած հավի միսը լվացեք, հեռացրեք ոսկորները եթե կան, չորացրեք և կտրտեք հնարավորինս բարակ ձողիկների տեսքով։ Հավի մսի վրա համեմունքները խորհուրդ է տրվում ավելացնել հենց այս էտապում։
Ցանկության դեպքում կարելի է օգտագործել սոյայի սոուս։

Պատրաստեք 3 խոր ափսեներ, որոնց մեջ պետք է լինեն այլուրը, հարած ձուն և պաքսիմատը։
Ձևամանի հատակին փռեք փայլաթիթեղ կամ յուղաթուղթ։ Փայլթիթեղի վրա քսեք քիչ քանակությամբ բուսական յուղ, որպեսզի հավից կտրտած ձողիկները ջեռոցում չկպչեն փայլաթիթեղին։

Ձվի վրա աղ լցրեք և գդալով հարեք։
Պաքսիմատով ափսեի մեջ ավելացրեք աղ և պղպեղ։ Խառնեցեք։

Հավից կտրած ձողիկը թվալեք ալյուրով լցված ափսեում։

Այնուհետև հավի միսը սուզեք հարած ձվով ափսեի մեջ։

Ձվով ափսեից հետո հավից մատիկը թավալեք պաքսիմատով լցված ափսեի մեջ և անմիջապես տեղավորեք ձևամանի փայլաթիթեղի վրա։

Հավի մատերով լցված ձևամանը տեղավորեք ջեռոցում։ Միացրեք ջեռոցը և ջերմաստիճանը կարգավորեք 190 աստիճան։ Եթե ջեռոցի վրա կա օդ փչելու համակարգ, ապա այն նույնպես միացրեք վերևից և ներքևից։ Պատրաստման ակնկալելի ժամանակը 20-ից 30 րոպե է։

Քսան րոպե անցնելուց հետո ստուգեք, պատրաստ է թե ոչ։ Եթե գտնում եք, որ ուտեստը պատրաստ է, հանեք այն ջեռոցից, թողեք մի քիչ հովանա, այնուհետև մատուցեք սեղան թթվասերով և ձեր նախընտրած սոուսով։
