"Դեզեր աղացած մսից" ջեռոցում ուտեստը - ինքնատիպ և շատ ախորժալի է, որի հետաքրքիր անվանումը ամբողջությամբ արտացոլում է ուտելիքի արտաքին տեսքը։ Ուտեստը իրականում շատ նման է փոքրիկ խոտի դեզի և իրենից ներկայացնում է ջեռոցում պատրաստված աղացած մսագունդ, որի վրա շերտերով ավելացված են տարբեր բաղադրիչներ։
Ուտեստի համար շերտեր են հանդիսանում գլուխ սոխը, կարտոֆիլը և ամենակարևորը, որը անփոխարինելի է այս ուտեստի համար դա պինդ տեսակի պանիրն է։ Հաճախ սոխին և կարտոֆիլին ավելացնում են խաշած ձու կամ սունկ, ինչպես նաև շատ հաճախ կարտոֆիլը փոխարինում են դդմիկով։
Նախապատրաստեք անհրաժեշտ սննդամթերքը։
Մաքրեք սոխերը։ Մեկ ու կես սոխը կտրատեք բարակ կիսաօղակների տեսքով, իսկ մնացած մասը ուղղակի մանրացրեք։
Այն օգտագործելու ենք մսային ֆարշը պատրաստելու համար։
Կես օղակների տեաքով կտրտված սոխը պետք է տապակել բուսական յուղի մեջ մինչև սոխի գույնը վերածվի ոսկեգույնի։
Պանիրը քերեք մանր քերիչի վրա։
Աղացած մսի մեջ լցրեք մանր կտրատված սոխը, աղ և պղպեղ ըստ ճաշակի։ Այսքանով մսային դեզերի համար նախատեսված խճողակը, ֆարշը, կարելի է համարել պատրաստված։
Ջեռոցի սկուտեղի պատերին և հատակին քսեք բուսական յուղ։ Թրջած ձեռքերով աղացած մսից պատրաստեք միջին մեծության գնդեր։ Այնուհետև մսագնդերը տափակեցրեք, պատրաստելով մինչև 1 սմ հաստությամբ կլոր բլիթներ, որից հետո մսաբլիթները դասավորեք սկուտեղի մեջ իրարից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։
Մսաբլիթների չափերը կարևոր չեն, այնպես որ դուք կարող եք պատրաստել տարբեր չափսերի բլիթներ։
Սկուտեղի մեջ գտնվող մսաբլիթների վրա հավասարաչափ դրեք կամ քսեք տապակված սոխը։
Մսային դեզի հաջորդ շերտը պետք է լինի քերած կարտոֆիլը։ ԿարտոՖիլը լվանալուց և կեղևը մաքրելուց հետո քերեք այն մեծ անցքերով քերիչի վրա։
Նախօրոք չպետք է քերել, որովհետև այն շուտ է սևանում։ Քերած կարտոֆիլի մեջ ջարդեք ձու, համեմեք աղով, պղպեղով և լավ խառնեցեք։
Մսաբլիթների սոխե շերտի վրա ավելացրեք մոտովորապես մեկ ճաշի գդալ քերած կարտոֆիլ։
Կարտոֆիլից շերտի վրա առատորեն ցանեք քերած պանիր, իսկ պանրի վրա մայոնեզով նկարեք ցանց։
Դեզերով սկուտեղը տեղադրեք ջեռոցի մեջ։ Եփել 50 րոպե 180 աստիճան ջերմաստիճանի տակ։
Անհրաժեշտ ժամանակը ջեռոցում եփվելուց հետո մսային դեզերը կարելի է համարել պատրաստ։
Մատուցեք մսից դեզերը թարմ բաջարեղենի հետ համատեղ։
Բարի վայելում։
բաղադրիչ
Directions