
Այս բաղադրոմսով պատրաստված «Sloppy Joe» բուրգերը անպայման պետք է ուտել անմիջապես պատրաստումից հետ, տաք վիճակում։
Պատրաստում ենք խճողակը։ Տավարի միսը անցկացնում ենք մսաղացով։

Սոխը մանր կտրատել։

Սխտորը մանրացնել։

Թավայի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ բուսական յուղ։ Տապակել սոխը և սխտորը տաքացրած տապակի մեջ այնքան, մինչև խառնուրդը կիսաթափանցիկ ոսկե դարչնագույն երանգ ստանա:

Բուլղարական պղպեղը նույնպես կտրատել փոքր խորանարդի տեսքով։

Կտրտած բուլղարական պղպեղը ավելացնել թավայի մեջ։ Տապակել սոխի ու սխտորի հետ 2-3 րոպե։

Եթե գտնում էք, որ բանջարեղենը բավականաչափ տապակված է, ուրեմն ժամանակն է տապակի մեջ ավելացնել աղացած միսը։

Աղացած միսը ավելացնելուց հետո, խառնուրդը տապակել ուժեղ կրակի վրա 7-8 րոպե, մինչև տապակած մսի հոտը զգացվի։
Ավելացնել աղացած կարմիր և սև պղպեղ, սոյայի սոուս, տոմատի մածուկ և կետչուպ։ Այնուհետեւ ավելացնել մանանեխն ու եղեգնաշաքարը։ Լավ խառնել։

Մի քանի րոպե միասին տապակել բոլոր բաղադրչները։ Ըստ ճաշակի ավելացնել աղ։ Հիշեք, որ սոյայի սոուսը նույնպես աղ է պարունակում։

Նախապատրաստեք բուրգերի հացերը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր բլիթ կտրել երկու մասի և տաքացնել։

Տաքացնելու համար կարելի է օգտագործել տոստեր կամ հաստ պատերով թավա, բայց ես դա այլ կերպ արեցի: Պարզապես բլիթների կեսերը մեկ րոպե դրեցի տապակած միջուկի վրա։

Հացի ներքևի կեսին դնել միջուկի մի մասը, թեթևակի սեղմել հարթ խառնիչով։

Նշված քանկով բաղադրիցներից ստացվում է 4 հատ համբուրգեր։

Դրեք տաք բուլկու վերին կեսը։

Վերջ, "Sloppy Joe" բուրգերը պատրաստ է: Մատուցել անմիջապես, քանի դեռ տաք է։
