Տավարի երիկամ առանց հոտի

Վարկանիշ
Տավարի երիկամ առանց հոտի
ՀմտությունՄիջինՊատրաստում1 ժ 30 ր
Բաղադրիչներ
 1.20 կգ․ տավարի երիկամԵս գնել եմ 2 հատ ցուլի երիկամ
 2 ճշ/գ․ սոդա
 100 մլ․ քացախԵս օգտագործել եմ 2,5% խնձորի քացախ։
 1 թ/գ․ աղ

Շատերը տավարի երիկամներ չեն ուտում տհաճ հոտի պատճառով։ Այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես հեռացնել հոտը տավարի երիկամներից՝ օգտագործելով կերակրի սոդա և խնձորի քացախ:
Իմացեք, որ սառցախցիկում սառեցնելը ոչ միայն սպանում է որոշ բակտերիաներ, այլև տավարի երիկամների դեպքում վերացնում է հոտը, քանի որ 2 շաբաթվա սառեցման արդյունքում երիկամների մեջ գտնվող միզանյութը քայքայվում է։
Հետաքրքիր է այն փաստը, որ այս բաղադրատոմսով մշակելուց հետո 1,2 կիլոգրամ երիկամից մնացել է ընդամենը 330 գրամը։
Այսինքն՝ տհաճ հոտ արձակող նյութերը տավարի երիկամի կազմում կեսից ավելին։

Ինչպես ազատվել տավարի երիկամի տհաճ հոտից
1

Հատուկ այս բաղադրատոմսի համար գնեցի մեծահասակ ցլի երիկամներ, որոնք մշակելուց առաջ վատ հոտ ունեին։

Ցլի երիկամ

2

Հեռացրեք բոլոր միզուղիները, որոնք հիմնականում գտնվում են ճարպի մեջ:

Հեռացրեք բոլոր միզուղիները

3

Մաքրելուց և կտրելուց հետո ես երեք անգամ մանրակրկիտ լվացել եմ երիկամները ջրի մեջ:

Երիկամները ջրի մեջ

4

Հաջորդը քայլով, մաքրված երիկամները սառեցրեցի սառցախցիկում մեկ օրով։
Դուք կարող եք բաց թողնել այս քայլը, բայց ես ունեմ այս սովորությունը՝ նախքան ենթամթերքից ուտեստ պատրաստելը, ես ցանկացած եթամթերք սառեցնում եմ սառնարանում մեկ օր:

Երիկամները տոպրակի մեջ

5

Ապասառեցնելուց հետո, 2 ճաշի գդալ սոդա եմ լցրել մեկ կիլոգրամ տավարի երիկամի վրա և խառնել:

Սոդա երիկամի վրա

6

Այնուհետև երիկամի վրա լցրել եմ 100 մլ քացախ: Սկսվում է ռեակցիա։ Խառնում եմ ձեռքերով, որովհետև դա անվնաս է:

Լցնել քացախ

7

Երիկամները 15 րոպե թողել եմ սոդայի և քացախի լուծույթում։

Երիկամները սոդայի և քացախի լուծույթում

8

Հաջորդը քայլով, մի քանի րոպե ողողեք երիկամները հոսող սառը ջրի տակ: Եթե հոսող ջուր չկա, ջուրը փոխեք 4–5 անգամ։

Լվացած երիկամներ

9

Այնուհետև երիկամը եռացրել եմ 5 րոպե։ Առաջին անգամ եռացնելու ժամանակ կաթսայում առաջանում է թանձր մուգ փրփուր։ Փրփուրը հեռացնել պետք չէ, քանի որ դրանից հետո մենք ևս մեկ անգամ կլվանանք կաթսան և երիկամի յուրաքանչյուր կտոր առանձին-առանձին։

Թանձր փրփուր

10

Քամիչի օգնությամբ ազատվում ենք հավաքված փրփուրից և մաքուր ջրով լավանում կաթսան և երիկամի կտորները։

11

Երկրորդ անգամ երիկամները նորից գցում ենք մաքուր ջրով թավայի մեջ։ Եռման սկսվելուց հետո եփել ևս հինգ րոպե առանց աղի։
Ինչպես տեսնում եք, այս անգամ արդեն թանձր փրփուր չկա։

Երկրորդ եռացում

12

Կրկին ողողեք կաթսան և լվացեք երիկամի կտորները:

Երիկամը մաքուր ջրում

13

Երրորդ անգամ արդեն երիկամները եփելու համար ջրի մեջ աղ եմ լցնում։
Մեկ լիտր ջրն ավելացրել եմ մեկ թեյի գդալ աղ։

Եռացնել երրորդ անգամ

14

Եռացնում ենք այնքան, մինչև երիկամները վերջնական խաշվեն։
Ես երիկամները եփեցի 30 րոպե։

Աղաջրում խաշելու ժամանակ

15

Եփած առանց հոտի երիկամները պատրաստ են։ Սկզբնական 1,2 կգ մաքուր քաշից մշակելուց հետո մնացել է 330 գրամ առանց հոտի տավարի երիկամներ։
Այս եղանակով հոտազրկած երիկամները կարող եք օգտագործել ըստ ցանկության, ապուր պատրաստել, սոխով տապակել կամ պարզապես խաշած ուտել։

Խաշած երիկամ առանց հոտի

ԿատեգորիաՄեթոդըՊիտակներ

բաղադրիչ

Բաղադրիչներ
 1.20 կգ․ տավարի երիկամԵս գնել եմ 2 հատ ցուլի երիկամ
 2 ճշ/գ․ սոդա
 100 մլ․ քացախԵս օգտագործել եմ 2,5% խնձորի քացախ։
 1 թ/գ․ աղ

Directions

Notes

Տավարի երիկամ առանց հոտի

Հեղինակ

կայքում չէ 2 years

COOK

3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 70Գրանցում: 26-06-2022
This entry was posted in . Bookmark the permalink.

Թողնել պատասխան