Աջարական խաչապուրի

Վարկանիշ
Աջարական խաչապուրի
ՀմտությունՄիջինՊատրաստում2 ժ
Խմորի բաղադրիչները
 300 գ․ ալյուր
 ½ թ/գ․ աղ
 ½ թ/գ․ շաքարավազ
 200 մլ․ ջուր
 40 մլ․ բուսական յուղ
 18 գ․ սեղմված (прессованные) խմորիչ
Լցոնման համար
 150 գ․ ադիգեական պանիր
 50 գ․ բրընզա պանիր
 150 գ․ մոցարելլա պանիր
 100 մլ․ ջուր
 20 գ․ սերուցքային կարագ
 ½ ճշ/գ․ ալյուր
 2 հատ հավկիթ

Եթե ​​դուք հնարավորություն ունեք գնելու "Իմպերատորսկի" պանիր, ապա բոլոր առաջարկվող պանրի տեսակները կարելի է փոխարինել 350գ "Իմպերատորսկի" պանիրով։
Եթե ​​չեք կարողանում գտնել, ապա փորձեք բաղադրիչների ցանկում նշվածները:
Սեղմված խմորիչը կարող է փոխարինվել նաև սովորական չոր խմորիչով (ավելի քան կես թեյի գդալ):
Աջարական խաչապուրիի պատրաստման ժամանակ գրտնակ չի կարելի օգտագործել։
Որպեսզի խաչապուրին ձվաձեղի տեսք չունենա, կարող եք հեռացնել սպիտակուցի կեսը կամ նույնիսկ օգտագործել միայն դեղնուցը և մի քիչ սպիտակուց։
Բաղադրիչների վերը նշված քանակությունով կարող եք պատրաստել 2 մեծ աջարական խաչապուրի։

Աջարական խաչապուրու պատրաստման քայլերը
1

Խմորիչը և շաքարավազը լուծել տաք ջրի մեջ։ Ալյուրը լավ մաղել, խմորիչով ջուրը ավելացնել և խառնել, որպեսզի ստացվի խմոր։
Եթե ​​խառնում եք հարիչով, ապա խմորի համար "նասադկա" դրեք։ Արդյունքը պետք է ստացվի "չփռվող" փափուկ խմոր։
Խմորի բաղադրությունը կարգավորեք ալյուրի քանակով, որպեսզի ցանկալի մածուցիկություն ստանաք։

2

Մենք մոտ մեկ ճաշի գդալ ալյուր ավելացրեցինք, որպեսզի խմորը "չտարածվի"։

Չփռվող խմոր

3

Խմորը հանգիստ թողեք, որ մի փոքր բարձրանա։ Խմորը երկու անգամ խառնեք և թողեք որ նորից բարձրանա։
Այնուհետև խմորին անընդհատ խառնելով ավելացնել աղ և բուսական յուղ։ Յուղը միանգամից մի ավելացրեք, այլ լցրեք փոքր չափաբաժիններով։
Դրանից հետո շարունակեք խմորը ձեռքերով հունցել 7–10 րոպե։
Եվս մեկ անգամ թող խմորը բարձրանա՝ ծավալը մեծանա։

4

Այնուհետև կատարեք խմորի "ձգումներ"։ Պարզության համար տես կցված լուսանկարը։ Խմորը մի ծայրից ձգում ենք դեպի հակառակ ծայրը։
Կրկնեք այս գործընթացը խմորի ողջ պարագծի շուրջ:
Այնուհետև թողեք պմորը մի քիչ էլ հանգստանա։

Խմորի ձգուները

5

Սեղանի վրա մի քիչ ալյուր ցանել և դնել խմորը։
Խաչապուրիի խմորը 2 հավասար մասերի բաժանեք։ Ձևավորեք գնդիկներ և ծածկեք սրբիչով:
Այս վիճակում խմորի գնդիկները պետք է մնան մոտ 20 րոպե։

Խմորի գնդիկները

6

Քանի դեռ խմորց գնդերը "հանգստանում" են, պատրաստում ենք միջուկը։ Պանիրները կտրատել։ Ցնկացողները կարող են օգտագործել բլենդեր։ Ջուր ավելացրեք, որպեսզի պանրի միջուկը կաթնաշոռի տեսք ունենա։ Համտեսել և անհրաժեշտության դեպքում աղ ավելացնել:
Միջուկը շատ աղի մի դարձրեք։ Ավելացնել մի քիչ ալյուր (0,5 ճաշի գդալ): Խառնել։

Պանրից միջուկ

7

Հիմա ժամանակն է խմորի գնդերից խաչապուրիի հիմք ձևավորել։ Ձգեք գունդը ձեռքերով, որպեսզի ստացվի էլիպսի և ուղղանկյունու միջանկյալ ձև:
Խմորի մեջ պղպջակներ կան, պետք է այնպես նուրբ անել, որպեսզի այդ պղպջակները չպայթեն։
Ստանալով ցանկալի ձևը, սկսեք ձգել մեջտեղը, որպեսզի եզրերը ավելի հաստ լինեն, քան միջինը:

Էլիպս ուղղանկյուն

8

Ամենակարևոր պահը նավակի ձևավորումն է։
Դա անելու համար եզրերը փաթաթեք դեպի կենտրոն և սեղմեք երկու հակադիր ծայրերում:

Նավակի ձևավորումը

9

Ստացված "նավակները" դնել թխելու թղթի վրա, շարունակել խաչապուրիի ձևավորումը։
Ձգեք, որ մեջտեղում հնարավորինս բարակի:

Խմորից նավակ

10

Պանրի միջուկը դնել խմորից "նավակի" հատակին։

Պանրից միջուկը նավակում

11

Աջարական խաչապուրիի համար այս քայլն ըստ ցանկության է։ Այն պարզապես կարելի է բաց թողնել:
Ցանկացած կոշտ պանիր քերել և շաղ տալ միջուկի վրա։

Քերած պանիր

12

Սովորաբար իսկական աջարական խաչապուրին թխում են տաք քարերի վրա։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տանը դժվար թե որևէ մեկը նման հնարավորություն ունենա, մենք այլ կերպ կանենք։
Ջեռոցը տաքացրեք 240 աստիճանով։ Նախօրոք տաքացրած ջեռոցում տաքացրեք դատարկ թխման ձևամանը, զգուշորեն հանեք ջեռոցից և հում խաչապուրիները թխման թղթով դրեք վրան։

Թխելու ժամանակ անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան, և դա պայմանավորված է նրանով, որ խմորի մակերեսները հնարավորինս արագ կարմրեն։
Թխման ցածր ջերմաստիճանի դեպքում խաչապուրիի ներսը շատ չոր կստացվի, որը անթույլատրելի է։
Թխելու ժամանակը մոտ 15 րոպե է։ Առաջին 5–6 րոպեն անպայման գոլորշով թխեք, որպեսզի սկզբում կոշտ կեղև չառաջանա։ Թխելու սկզբում առաջացած կեղևը թույլ չի տա, որ խմորը բարձրանա ցանկալի մակարդակի։

Ջեռոցում գոլորշի ստանալու համար պետք է լինի ջրով լցված երկրորդ թխման ապսեն կամ պարզապես տապակ:
Հինգ րոպե թխելուց հետո ջեռոցից հանում ենք ջրով աձսեն, և ջեռոցի դուռը բաց թողնում 15–20 վայրկյան, որպեսզի գոլորշին դուրս գա։
Այնուհետև խոչապուրին պետք է մինչև վերջ թխել չոր օդում։ Դուք կարող եք միացնել օդափոխիչը, եթե ձեր ջեռոցն ունի:

13

Սպասում ենք մինչև խաչապուրին ոսկեգույն երանգ ստանա և թխման ձևամանը հանում ենք ջեռոցից։
Հիշեք, որ ձուն ավելացնելուց հետո խաչապուրին պետք է ևս մեկ րոպեով ուղարկեք նախապես տաքացրած ջեռոց։

Առանց ձվի խաչապուրին

14

Օգտագործելով թեյի գդալ, միջուկի մեջտեղում փոս արեք։
Մեկ հում ձու ենք կոտրում այս փոսի մեջ: Կարելի է ձուն կոտրել ափսեի մեջ, այնուհետև դնել խաչապուրի միջուկի մեջ։

Հում ձուն խաչապուրու վրա

15

Պատրաստելու վերջին փուլում խաչապուրիով թխամանը մեկ անգամ ևս ուղարկում ենք նախապես տաքացրած ջեռոցը բառացիորեն մեկ րոպեով, մինչև սպիտակուցը սպիտակի։ Ուշադրություն մի դարձրեք դեղնուցին։ Աջարական խաչապուրիում այն ​​պետք է մնա հեղուկ վիճակում։
Խաչապուրին հանում ենք ջեռոցից և միջուկի վրա երկու կողմից մի-մի փոքրիկ կտոր կարագ ենք դնաւմ։

Կարագ խաչապուրու վրա

16

Պատրաստի աջարական խաչապուրին դնում ենք համապատասխան ափսեի մեջ և հենց կարագը տարածվում է միջուկի մակերեսին, սկսում ենք ուտել։
Թխված խմորի կտորները պետք է կտրել "նավակի" կողքերից և թաթախել միջուկի մեջ։

Կտրել խմորը կողքերից

17

Այդ կտորները թաթախեք միջուկի, դեղնուցի մեջ, և կերեք։
Աջարական խաչապուրիի իսկական համը զգալու համար այն անպայման պետք է ուտել եփելուց անմիջապես հետո՝ տաք վիճակում։

Խաչապուրի

ԿատեգորիաԽոհանոցՄեթոդըՊիտակներ

բաղադրիչ

Խմորի բաղադրիչները
 300 գ․ ալյուր
 ½ թ/գ․ աղ
 ½ թ/գ․ շաքարավազ
 200 մլ․ ջուր
 40 մլ․ բուսական յուղ
 18 գ․ սեղմված (прессованные) խմորիչ
Լցոնման համար
 150 գ․ ադիգեական պանիր
 50 գ․ բրընզա պանիր
 150 գ․ մոցարելլա պանիր
 100 մլ․ ջուր
 20 գ․ սերուցքային կարագ
 ½ ճշ/գ․ ալյուր
 2 հատ հավկիթ

Directions

Հեղինակ

կայքում չէ 9 months

COOK

3
Կարծիքներ: 1Հրապարակումներ: 70Գրանցում: 26-06-2022
This entry was posted in . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *