Ջրազրկում (вяление) — սա չորացմանը նմանվող սննդամթերքի մշակման հետ կապված գործընթաց է, որից հետո սննդամթերքը շատ ավելի երկար ժամանակ կարելի է պահել, քան թե այդ նույն մթերքը թարմ վիճակում։
Ջրազրկումըը տարբերվում է չորացումից հետևյալ հատկանիշներով.
- Ջրազրկման ժամանակ ջերմություն գործնականում ներգրավված չէ. հիմնականում սա գործընթաց է, որը տեղի է ունենում առանց բարձր ջերմաստիճանի։
- Սննդամթերքի չորացումը պետք է տեղի ունենա բավականին դանդաղ և ոչ ամբողջությամբ, ջրազրկված մթերքները, ի տարբերություն չորացածների, պահպանում են առաձգականությունը և փափկությունը:
- Ջրազրկման համար ընտրվում են հյութալի սննդամթերք։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մշակման ընթացքում ներքին հյութերն ամբողջությամբ չվերանան, այլ միայն դառնան ավելի խիտ։
Ջրազրկման համար նախատեսված մթերքը պետք է ունենա միայն օրգանական ծագում, իսկ դա կարող է լինել միս, ձուկ, բանջարեղեն կամ միրգ։
Ջրազրկումը կատարվում է սովորաբար մաքուր օդում կամ լավ և անընդհատ օդափոխվող տարածքում: Ջրազրկման մեջ հիմնական դերը խաղում են օդային հոսանքները (միջանցիկ քամի), այլ ոչ թե ջերմաստիճանը։ Կարևոր է, որ չորացման ընթացքում արտադրանքը հնարավորինս բարձր կախված լինի և փչվի բոլոր կողմերից:
Շատերը սխալմամբ շփոթում են ջրազրկումը սառը չորացման հետ: Վերջինիս ընթացքում սննդամթերքը պահվում է արևի ուղիղ ճառագայթներից և հիմնականում ջրազրկվում է։
Բացի այդ, խոնավության կորուստը նվազեցնում է բակտերիաների ապրելու ունակությունը, ինչը հնարավորություն է տալիս երկար ժամանակ պահել ջրազրկման միջոցով չորացրած սննդամթերքը։