Թամարինդը մշտադալար ծառ է, որն աճում է արևադարձային կլիմայական պայմաններում: Բույսի պտուղները օգտագործվում են տարբեր համեմունքներ պատրաստելու համար։
Ծառն բարձրությունը հասնում է երեք տասնյակ մետրի և տալիս է դարչնագույն երկարավուն պտուղներ՝ վերջում թեքված և սրածայր։
Պտուղները իրենց ձևով լոբու նման են, բայց մեծ չափերով։ Բավական փխրուն կեղևի տակ գտնվում են միջուկն ու սերմերը։
Մեկ այլ ձևակերպմամբ՝ թամարինդը կոչվում է հնդկական խուրմա, և դա պատահական չէ, քանի որ այսպես է թարգմանվում արաբական «tarn hindi» արտահայտությունը, որից էլ առաջացել է բույսի անվանումը։